Իշխանությունները կգան ու կգնան, Իսպիրյանը կմնա իր հայրենասիրական երգերով. Ներսիկ Իսպիրյան

Ազգագրական եւ հայրենասիրական երգերի կատարող Ներսիկ Իսպիրյանը դեռ նոր էր նվաճել ստեղծագործական բարձունքները, երբ անսպասելիորեն մեկնեց ԱՄՆ: Շուրջ 18 տարի այնտեղ ապրելուց հետո երգիչը վերջին տարիներին մշտական բնակություն է հաստատել հայրենիքում: Այսօր նա ապրում ու ստեղծագործում է Հայաստանում: «Հայկակակն ժամանակ»-ի հարցազրույցը Ներսիկ Իսպիրյանի հետ ստորեւ:

- Պարոն Իսպիրյան, 18 տարի ապրել եք ԱՄՆ-ում: Մեկնումի մասին սովորաբար դժկամությամբ եք խոսում, չնայած մի անգամ ասել էիք, որ ներքաղաքական դրդապատճառներից ելնելով եք մեկնել:

- Արդեն 6 տարի է՝ Հայաստանում եմ: Մենք արմատներով մշեցիներ ենք եւ մեր դաստիարակությունը երբեք թույլ չի տվել մտածել, որ հայրենիքից բացի ուրիշ տեղ կարելի է ապրել: 1995 թվականին լքել եմ Հայաստանը՝ վերադառնալու պայմանով, այդպես էլ եղավ: ԱՄՆ-ն հզոր երկիր է, եւ այն տարիների ընթացքում, երբ մեր ժողովուրդը պատերազմ տեսավ, սով տեսավ, տնտեսական ոչ կայուն վիճակ տեսավ, ես ԱՄՆ-ից կարողացա 10-ից 11 ընտանիք պահել: Այդ առումով ԱՄՆ-ն շատ է օգնել ինձ եւ իմ հարազատներին: Սակայն այսօր ես այստեղ եմ, իմ պապենական հողում:

- Մի անգամ խոսելով Հայաստանում տիրող սոցիալական ծանր վիճակի, աղքատության մասին՝ ասել էիք, որ սրա մեղավորը հենց հայ ժողովուրդն է: Դուք հիմա՞ էլ եք այդ կարծիքին:

- Ներկայիս մեր ժողովրդին ես չեմ կարող մեղադրել: Իմ համերգների ժամանակ էլ եմ բազմիցս ասել: 1915 թվականին Եղեռն եղավ, ջարդ եղավ, հայ ժողովուդը սփռվեց աշխարհով մեկ: 1990-ականներին դարձյալ չէի մեղադրում, որովհետեւ տնտեսական մեծ կորուստ ունեցավ, վատ ապրելակերպ ունեցավ: Հայերը ստիպված իրենց փոքրիկ հայաստանները սարքեցին աշխարհով մեկ, որպեսզի կարողանան ապրել: Բայց հիմա եկել է պահը, որ աշխարհի բոլոր հայերը կենտրոնանան Հայաստանի վրա: Հատկապես այս վերջին իրադարձություններից հետո, եթե այդ ամենը չկարողանանք անել, ու մեր ունեցածը բացի պահպանելուց հզորացնել՝ պետք է ասեմ, որ մեղադրելի կլինի:

- Պարոն Իսպիրյան, Հայաստանում թավշյա հեղափոխություն եղավ, ի՞նչ եք կարծում՝ մշակութային ոլորտում ե՞րբ կլինի այն:

- Ասեմ, որ դեռ սկզբնական շրջանն ենք ապրում: Չեմ կարող ասել՝ մշակութային հեղափոխություն եղել է, թե՝ ո՛չ: Երեւի՝ ե՛ւ եղել է, ե՛ւ չի եղել: Ամեն ինչի դեղամիջոցը ժամանակն է: Ժամանակն է, որը պիտի ցույց տա հեղափոխության լիակատար հաջողությունները, եւ այն, թե յուրաքանչյուր ոլորտում դա ինչպես է ընթանում: Կարծում եմ՝ 4-5 ամսից ամեն ինչ պարզ կլինի: Ես ինչ-որ չափով դա կապում եմ ընտրությունների հետ. ընտրությունները կլինեն, հեղափոխությունը լիարժեք կհաղթի: Հիմա ինչ էլ անենք, միեւնույն է՝ հին խմորումները դեռ շարունակվում են, հին մենաշնորհները շարունակվում են, հին մոնոպոլը արմատախիլ չի արված: Գործունեություն ծավալվում է յուրաքանչյուր ոլորտի մեջ, սակայն արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է:

- Նախորդ իշխանության օրոք մշակույթի ոլորտում շատ էին ընտրյալները, թե՛ կոչումների շնորհման, թե՛ պետական մակարդակով կազմակերպված միջոցառումների, համերգների մասնակցության առումով: Դուք դա ձեզ վրա զգացե՞լ եք:

- Տեսեք, ընտրյալներ ասվածի հետ կապված, մի փոքր այլ մոտեցում կա ինձ մոտ: Այդ ընտրայլները միշտ եղել են մենաշնորհների շնորհիվ: Իրենից ինչ-որ բան ներկայացնող պաշտոնյան, կամ նախարարը՝ ընկերական շփման հիման վրա մշակույթի ներկայացուցչին տարել է որեւէ միջոցառման՝ առանց ժողովրդի սերն ու հարգանքը հաշվի առնելու նա այնտեղ ելույթ է ունեցել, ապա վաստակավորի կոչում է ստացել: Սակայն դրանց թվում կան նաեւ երախտավորներ, որոնք արժանի են եղել այն կոչմանը, որը ստացել են: Ինձ էլ է վստահվել վաստակավորի կոչում, կարծում եմ՝ չեն սխալվել, ես էլ կյանքում հուսախաբ չեմ արել, ով որ շնորհել է ինձ վաստակավորի կոչում: Այն ժողովուրդը, այն ամբողջ բանակը, որն ազգային երգարվեստին է հետեւում եւ հետեւում է ինձ, կարծում եմ՝ ապացուցում է, որ վաստակել եմ:

- Դուք բազմաթիվ երգեր ունեք հայրենիքի, հայ ժողովրդի, Հայոց բանակի մասին: Հետաքրքիր է՝ զորամասեր այցելու՞մ եք, ունե՞ք նման սովորություն:

- Այո, այցելում եմ, այցելել եմ եւ շարունակում եմ: Այսօր ամենաառաջնային արծարծվող թեման մեր ժողովրդի համար, յուրաքանչյուր հայի համար սահման պահող զինվորն է: Մենք ինչ էլ խոսենք, ինչին էլ անդրադառնանք, միշտ պետք է երախտապարտ լինենք սահման պահող զինվորին, որովհետեւ այսօր մեր խաղաղությունը, մեր մաքուր օդը սահմանապահ զինվորից է կախված: Ողջունում եմ այն մարդկանց, որոնք այդ գաղափարախոսությամբ են շարժվում: Վերջին անգամ մի քանի ամիս առաջ Արցախում էի: Եվ հիմա, գալիք օրերի մեջ իմ լավ ընկեր Արծրուն Հովհաննիսյանի հետ պայմանավորվել ենք, որ պիտի տարբեր այցելություններ կազմակերպենք սահամանապահ զինվորներին:

- Երգու՞մ եք զինվորների համար:

- Անպայման, ես փողոցում էլ եմ երգում: Մի քանի տարի առաջ, երբ Թալինի գյուղերից մեկն էի գնում, ճանապարհին նստեցի երգեցի աղբյուրի մոտ, կես ժամ հետո համերգ էի տալիս գյուղացիների համար:

- Ըստ ձեզ, այսօր ձեր լսարանը ո՞ր տարիքի սերունդն է:

- Երբ ես եւ Արաբո Իսպիրյանը (եղբոր որդին) տեսահոլովակներ ենք պատրաստում, ապա նայում հետեւորդների թիվը, հասկանում եմ, որ յուրաքանչյուր տարիքի էլ ունենք: Մանավանադ ազգային ոգու վրա հիմնվածները, վերցնենք օրինակ Եղեռնի 100–ամյակին նվիրված  «Պիտ պաշտպանեմ» երգը՝ միլիոնավոր մարդիկ են նայել: Ե՛վ երիտասարդներ 18-ից բարձր, ե՛ւ 40-անց մարդիկ, եւ ավելի մեծ տարիքի, կապ չունի: Նույնը կարող եմ ասել համերգների ժամանակ, տարբեր սերունդների ներկայացուցիչներ են մեր համերգներին:

- Վերջին տարիներին ամեն երկրորդը Հայաստանում երաժշտությամբ է զբաղվում, որոշները երգի բառեր են գրում, որոշները՝ երգում, տեսահոլովակներ թողարկում:

- Ճիշտ եք, վերջին տարիներին շատացել են, սա ես կարող եմ կապել մի քանի հարցերի հետ, այդ մարդիկ էլ հացի խնդիր ունեն: Այո, շատ մարդիկ կան՝ ոչ ճիշտ հայկական երգով, ոչ ճիշտ մշակութային մոտեցմամբ, բայց իրենք էլ այդ ձեւով են ընտանիք պահում: Իրենք այդ ձեւն են գտել, բայց լսողներ ունեն չէ՞: Պետք է ասեմ, որ ամեն ինչի գնահատական տվողն էլ ժողովուրդն է: Մեր ժողովուրդը շատ լավ գիտակցում է: Նախորդ իշխանությունների ժամանակ այդ աղավաղումը կար եւ աճում էր, ցավոք սրտի ես հիմա էլ չեմ տեսնում դրա դեմն առնելու քայլերը:

- Ի՞նչ եք կարծում, մշակույթի նոր նախարարը կարողանալու է այդ ասպարեզում որոշակի փոփոխությունների հասնել, թե դաշտն արդեն իր հունով է գնում եւ այն փոփոխելը բարդ է:

- Չէ, բնականաբար կարող է շատ բան փոխել: Նախարարից շատ բան է կախված: Նոր նախարարի մասին չեմ կարող կարծիք կազմել, դեռ ծանոթ չեմ: Մենք ունեցել ենք շատ լավ մշակույթի նախարարներ: Ուզում եմ կենտրոնանալ Հասմիկ Պողոսյանի վրա: Շատերը չգիտեմ ինչպես են նրան գնահատում, ինչպես են նրա մասին արտահատվում, բայց Հասմիկ Պողոսյանը շատ լավ գնահատում էր ազգային, հայրենասիրական, ազգագրական երգերը: Նրա հայրը՝ Ստեփան Կարպետի Պողոսյանը, երկար ժամանակ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի գլխավոր խորհրդական էր: Եթերում հայկական երգարվեստը, հայ ազգային երգը երկար ապրեց Ստեփան Կարպետի Պողոսյանի օրոք եւ Հասմիկը եղավ դրա շարունակողը: Իսկ հիմա Հանրային հեռուստաընկերության տնօրեն Ռուբեն Ջաղինյանը ասում է ՝ իմ քաղաքական ուղղությունը քաղաքային ֆոլկլյորն է: Քաղաքային ֆոլկլյորը ռաբիսն է, հանրայինի տնօրենը չի կարող նման միտք արտահայտել:

- Շատ երգիչ երգչուհիներ, որոնք նախորդ իշխանությունների օրոք գովերգում էին, երգեր էին ձոնում իշխանություններին, հեղափոխությունից հետո էլ անցում կատարեցին ներկայիս իշխանությանը: Այժմ նրանց գովքն են անում, թավշյա հեղափոխությանը նվիրված երգեր են երգում: Նրանց է՞լ եք համարում, որ հացի խնդիր ունեն:

- Սա հարցերիցդ ամենալավն էր: Ես չեմ կարող իմ կոլեգաներին ասել, թե առաջ ինչ էիր, հիմա ոնց փոխվեցիր, կամ ինչի հանկարծ սկսեցիր հեղափոխություն երգել: Ամեն մարդ իր տեղն է պատասխան տալիս: Ես միայն իմ փոխարեն կարող եմ ասել, որ երբեք իշխանություններին խամաճիկ չեմ եղել: Ոչ մեկին չեմ քծնել, ով ուզում է թող լինի: 35 տարի քարոզել եմ հայրենասիրական երգն ու պահանջատիրության գաղափարը եւ քարոզելու եմ մինչեւ կյանքիս վերջ: Ես էլ չլինեմ, որդիս է շարունակելու: Ես այսօր «Քելե լաո» եմ երգում, դա ոչ մի կապ չունի իշխանությունների հետ: Իշխանությունները կգան ու կգնան, Իսպիրյանը կմնա իր հայրենասիրական երգերով:

Տպել
837 դիտում

Ն. Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վ. Սեմերիկովը

Սենատը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել է Արման Հովակիմյանը

Կենդանաբանական այգում ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն հանրությանը. Վիրաբյան

ԱՄՆ-ի «Հայ դատի» հանձնախումբը պաշտոնյաներին կոչ է արել չխուսափել «Ցեղասպանություն» բառն օգտագործելուց

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Ձեր օրինակը կարող է վարակիչ լինել. Մարիան Ստրեյֆ-ֆելլերը՝ Աննա Հակոբյանին (լուսանկարներ)

Բուռն պայքար ու հաղթանակ. Հարություն Ուռուտյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ու Սասուն Միքայելյանին

Իսակովի պողոտայում 4 մեքենա է այրվել. կան տուժածներ

Լրագրողին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող ոստիկանները դատապարտվել են տուգանքի

ՀՀԿ-ն գնաց, մնաց ՀՀԿ-իզմը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեկտեմբերի 6-ին չի լուծվել և չէր կարող լուծվել. Եղոյանը արձագանքում է Նազարբաևին

ԵՊԲՀ դիպլոմը կճանաչվի Շրի Լանկայի բժշկական խորհրդի կողմից

Գյումրու 102-րդ ռազմակայանի զինծառայողին կալանավորել են

Մահացածները եղել են մարդատար ավտոմեքենայում. մանրամասներ Սյունիքի ավտովթարից

Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն իր հավատարմագրերը հանձնեց ՂՀ նախագահին

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ

Իրական ընդդիմությունը ԱԺ-ից դուրս է ձեւավարվելու. ինչպես են պայքարելու արտախորհրդարանական ուժերը

ՀՀ ՊՆ է այցելել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պատվիրակությունը

Նազարբաեւը Բելառուսի թեկնածուին աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում