Գազարի եւ բազուկի արանքում իսկ խնձոր մենյուի մեջ չկա

28/11/2018 schedule15:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի նոյեմբերի 24-ի համարում

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մնացել է երեք օր, եւ այդ 72 ժամվա ընթացքում Հայ հեղափոխական դաշնակցությունը որոշել է կայացնել մի բան, որը հայ ժողովրդին հնարավոր չի եղել կայացնել մի քանի դար շարունակ: Երեկ խորհրդարանի 334-րդ սենյակում ՀՅԴ խմբակցությունը որոշել էր ազգի մտավորական եւ գիտական էլիտայի հետ համատեղ, ուս-ուսի տված, կայացնել, ինչպես գրված էր խորհրդաժողովի վերնագրում, ազգային համաձայնություն, կամ՝ գոնե ստեղծել դրա  հնարավորությունը: Ազգային համաձայնությունը, ըստ ՀՅԴ-ի, պետք է կայանար այնպիսի բախտորոշ մի փաստաթղթի շուրջ, ինչպիսին սահմանադրական փոփոխություններն են:

Հայտնի չէ, թե ինչպես էր Դաշնակցությունը կայացնելու այդ համաձայնությունը, երբ նույն այդ փաստաթղթի շուրջ հնարավոր չի եղել կայացնել անգամ քաղաքական համաձայնություն, սակայն երկու ժամ տեւած ազգային համաձայնության փնտրտուքը երեկ ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը գնահատեց որպես ողջ քարոզարշավի միակ պայծառ կետը: Եւ պարոն Հովհաննիսյանը չէր սխալվում: Դաշնակցության հետ ազգային համաձայնության հնարավորություն ստեղծելու համար հրավիրվել էին բոլոր այն ռեկտորները, մշակույթի գործիչներն ու գիտնականները, որոնք «այո»-ի քարոզարշավի անցած փուլերում, սեփական օբյեկտներում մասնակցել են «այո»-ի բոլոր շոուներին եւ իրենց ստորագրությունը դրել «այո»-ի բոլոր թռուցիկների տակ:

Եւ մինչ լրագրողները դաժան հիասթափություն ապրեցին՝ տեսնելով իրար գլխի հավաքված այդքան կարկառուն «այո»-իկ, ՀՅԴ-ի հրավիրած խորհրդաժողովը բոլորովին այլ ընթացք ստացավ: Հայտնի չէ, թե ինչն էր պատճառը, գուցե այն, որ ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը շատ խնդրեց ներկաներին խոսել ազատ, անգամ գովեց նրանց ազատ միտքն ու ազատ շունչը, մոտ 10 րոպե դիմադրելուց հետո խոսել հրաժարվող մտավորագիտական էլիտան այնպես խոսեց, որ Վահան Հովհաննիսյանը ստիպված էր արձագանքել այսպես. «Իմ տպավորությամբ դժգոհության կա, որը ողջունելի է»: Իսկ դժգոհություն ոչ թե կար, այլ բոլոր այն մարդիկ, որոնք դե յուրե «այո»-ի առաջին էշելոնում էին, պարզվեց, որ դե ֆակտո բոլորովին այլ տեղերում են:

Բացառությամբ, իհարկե, ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի, որն իր գործընկերների անկաշկանդ ելույթների ժամանակ դեմքին տվել էր կախաղան բարձրացվածի արտահայտություն, որպեսզի եթե իշխանական իր պապաները պատահաբար տեսնեն այդ հանդիպումը, Ռադիկ Մարտիրոսովիչի դեմքից հասկանան, որ նա ընդամենը սխալ կուպե էր ընկել: Ինչեւէ, երեկ ազգային համաձայնության չկայացմանն առաջինը նպաստեց «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, որը բերեց ամենաանմեղ օրինակը: Նա եւ իր ուսանողները Հրազդան կիրճի 3000 քառակուսի մետրի վրա խնամքով անտառ-պուրակ էին կառուցել, սակայն այդ ամենը քանդվեց, եւ պուրակի փոխարեն այսօր հառնել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանը:

Տիկին Դանիելյանն ուզում էր հասկանալ, թե գործող Սահմանադրության այդ ո՞ր հոդված էր խանգարում  պատգամավորին թույլ չտալ ավիրելու պուրակը: Հարցին փորձեց պատասխանել Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան շտկել բոլոր այդ թերությունները, քանզի, ինչպես իր կուսակցի միտքը շարունակեց Վահան Հովհաննիսյանը. «Այն, որ այսօր բոլոր հարցերը մի տեղ են որոշվում եւ առանց դաբրոյի ոչ մի բան հնարավոր չէ անել, այդ ամենը գործող Սահմանադրությունն է»: Բայց պարզվեց՝ պատճառը գործող Սահմանադրությունը չէ, եւ առաջարկվող փոփոխությունները երկիրը չեն շտկի, որի մասին էլ խոսեց Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը: «Ասել, որ առաջարկվող փոփոխություններով ամեն ինչ շտկվելու է, նույն բանն է, որ մոլի ծխողն ամեն առավոտ զարթնում եւ խոստանում է ծխելը թարգել:

Եւ ես համաձայն չեմ «այո»-ի այն քարոզիչների հետ, որ «ոչ»-ի դեպքում երկրի միջազգային հեղինակությունը կտուժի: Եթե նոյեմբերի 28-ին կլինի «ոչ», ապա կոչ կանեի այն ընդունել որպես ազգային համաձայնության ձեւ»,- ասաց Արմեն Դարբինյանը: Ու մինչ Ռադիկ Մարտիոսյանն արդեն ստացել էր հասած դամբուլի գույն, խոսք վերցրեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն ու ասաց. «Փոքր է թեման, որի շուրջ ազգային համաձայնություն կայացվի, հատկապես, որ նման նախադրյալներ չկան: Եւ հետաքրքիրն այն է, որ առաջին ընթերցմամբ ընդունված (բոլորովին ուրիշ) նախագիծը նույն ջանասիրությամբ գովերգում էին նույն այն մարդիկ, ովքեր այսօր գովերգում են առաջարկված տարբերակը: Իսկ մեզ այդպես էլ չհաջողվեց գտնել այս նախագծի հեղինակին, որի հետ հնարավոր լիներ բանավիճել վիճելի հարցերի շուրջ. նախագահականից ուղարկում են կոալիցիայի մոտ, այնտեղից ասում են՝ նախագահականում է որոշվել»:

«Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանն էլ կոալիցիային խորհուրդ տվեց չմեղադրել անգրագիտության մեջ նրանց, ովքեր չեն կիսում «այո»-ի ոգեւորությունը, ինչպես դա անում է Գառնիկ Իսագուլյանը: «Անունը քարոզչություն եք դնում, ինչ եք անում՝ չգիտեմ, բայց անընդունելի է, որ ձեր քարոզիչներից մեկը նույն դրույթը մի ձեւով է մեկնաբանում, մյուսը՝ այլ կերպ»,- ասաց «Գլաձորի» ռեկտորը: Տեսնելով, որ «այո»-ն ձեռքից գնում է, Արմեն Ռուստամյանը փորձեց պատկերավոր նկարագրել այն, ինչ ունենք, որպեսզի ներկաներն ու ժողովուրդը չուզի այն, ինչ չունենք: Իսկ ունենք, պարզվեց, գազար՝ ի դեմս գործող Սահմանադրության, եւ բազուկ՝ ի դեմս առաջարկվող փոփոխությունների: Եւ ահա մենք կանգնած ենք այս բանջարաբոստանային երկընտրանքի առաջ:

«Կա գազար, կա բազուկ, եւ երկընտրանքը դրա մեջ է: Ժողովուրդն ասում է՝ խնձոր եմ ուզում: Խնձոր չկա»,- եզրափակեց Ռուստամյանը: «Է՞ս էիք ուզում»,- քննարկումից հետո հարցրեցինք Արմեն Ռուստամյանից: «Այո, սա ճիշտ քննարկում էր, որովհետեւ մեզ համար կարեւորը քննարկումն է, ոչ թե թատերականացված շոուները: Երկու դեպքում էլ երկիրը նորմալ զարգացում կունենա, եթե ե՛ւ «այո»-ն, ե՛ւ «ոչ»-ը լինի ժողովրդի իրական կամքի դրսեւորմամբ. դա արդեն ամենամեծ նվաճումը կլինի»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1157 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում