Րաֆֆին միայն կբացի ժողովը, մնացածը կորոշի ժողովուրդը

28/11/2018 schedule15:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի նոյեմբերի 24-ի համարում

Երեկ Գյումրիի Տեքստիլի մշակույթի ակումբում տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը գյումրեցիների հետ, որոնցից մեկը նրան անվանեց իր «Աստված»: «Ես Աստված չեմ, ես ՀՀ քաղաքացի եմ»,- ասաց պարոն Հովհաննիսյանն ու դրանով էլ փակեց այս թեման: Ի՞նչ էր նա մտադիր ասել տեղացիներին: «Սա ոչ թե պետություն է, այլ կոպերատիվների եւ մանր գործարքների ինչ-որ սարդոստայն»,- ասաց նա եւ վստահեցրեց, որ շուտով գալու է նոր Հայաստան, որտեղ ոչ ոք քաղաքամայրից գյումեցիներին, շիրակցուն չի համոզի, որ «հայրենիքը ձերը չի»: Նա գյումրեցիներին տեղյակ պահեց, որ նոյեմբերի 21-ին որպես քաղաքացի հանդես է եկել մի կոչով, որով նոյեմբերի 25-ին հայտարարել է քաղաքացիական անհնազանդություն, «որի վերջը նոյեմբերի 27-ն է». այդ օրը (25-ին) ժողովուրդը հավաքվում է Երեւանի Օպերայի հրապարակում եւ գումարում է քաղաքացիական ժողով: 

Իշխանափոխության կամ գունավոր հեղափոխության մասին լսելու հույս ունեցող գյումրեցիներին էլ նա ասաց, որ հաճախ են խոսում գունավոր սարսափներից, բայց էականն այսօր դա չէ, «այլ Հայաստանն է, որ գունազրկվում է», քանի որ գողերին ու կաշառակերներին հովանավորող կառավարությունը որոշել է եվրոռեմոնտ անել Սահմանադրությունը: Անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանը ոչինչ չունի հանրաքվեն «ոչ» կամ «այո» ասողների դեմ, նա մերժում է «մեր անունից եւ մեր փոխարեն որոշումներ ընդունելու իշխող վարչախմբի գործելակերպը»: Իսկ ի՞նչ անի ժողովուրդը, ինչպե՞ս քվեարկի առաջիկա հանրաքվեին:  Գյումրեցիներին հետաքրքիր կլիներ լսել պարոն Հովհաննիսյանի դիրքորոշումն այն մասին, թե ինչպես քվեարկի գյումրեցին. «Ժողովուրդ, դուք ինքներդ պիտի որոշեք քվեն, քվեի պաշտպանությունը»:

Իսկ հանրաքվեում իր կամ իր կուսակցության կեցվածքի մասին ի՞նչ կասի: Պարոն Հովհաննիսյանը ասաց, որ դա կանի կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանը, որն իր հերթին ասաց. «Այո, մենք համարում ենք, որ Սահմանադրությունը պիտի բոյկոտենք»: «Ժառանգության» նախագահը գյումրեցիներին տեղյակ պահեց, որ նոյեմբերի 25-ին տեղի ունենալիք քաղաքացիական ժողովի ժամանակ ժողովրդի ձայնը լսելուց հետո «դարբնելու ենք Հայաստանին եւ նրա ժողովրդին վայել նոր Սահմանադրություն»: Ընդհանրապես, այդ օրը պարոն Հովհաննիսյանը միայն բացելու է ժողովը: Մնացածը ժողովուրդն է որոշելու` անե՞լ իշխանափոխություն, թե՞ ոչ, գիշերե՞լ Օպերայի հրապարակում, թե՞ ոչ, նոյեմբերի 27-ին շարժվե՞լ Բաղրամյան պողոտա, թե՞ ոչ: Միակ բանը, որում պարոն Հովհաննիսյանը վստահ է, այն է, որ իր հետ է ընդդիմությունը, ինքը նրանց թիկունքում չի գործում:

«Ընդդիմության որոշ գործիչներ իրենց աջակցությունն արդեն հայտնել են»,- ասաց նա: Այս ամենից հետո քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանին մնում էր տեխնիկական խնդիրների լուսաբանումը: Ասենք, լինելո՞ւ են ավտոբուսներ: Նա ասաց, որ Գյումրիի «Ժառանգություն» կուսակցության գրասենյակի դիմաց այդ օրը կանգնած կլինեն ավտոբուսներ, որոնք ժողովրդին «առլեցուն կտեղափոխեն Երեւան»: «Մեզ հետաքրքիր է աշխարհի արձագանքը»,- ասաց պարոն Խաչատրյանը՝ նկատի ունենալով աշխարհի արձագանքը քաղաքացիական ժողովին: «Բայց կթողնե՞ն, որ գանք, ճամփեքն էն անգամ փակեցին, ըդիկ մոռացե՞լ եք»,- հետաքրքրվեց մի ծեր գյումրեցի: «Պայքարի այդ մեթոդն էս անգամ չի աշխատելու»,- վստահեցրեց պարոն Խաչատրյանը:

Այստեղ գյումրեցի տղամարդկանցից մեկը չդիմացավ, նրան հավանաբար ափերից հանել էին անընդհատ իշխանափոխության սպասելու հույսերը: «Դուք շատ լավ եք խոսում, բայց մենք Քոչարյանի ոչխարներն ենք, էսօր մեզի համար իսկական տղամարդ է պետք»,- ասաց նա ու ավելացրեց, որ դոմիկներում ապրողներին պալատականի քարոզներ են կարդում: Մեկ ուրիշն էլ ընդդիմությանը կոչ արեց` էն Գալուստ Սահակյանի լեզուն կապեք, որ չխոսա, դըռ, դըռ, դըռ, ոնց որ տրակտորը խոդի տան: Ժողովի ավարտից հետո Ր.Հովհաննիսյանն արդեն լսում էր անհատական սիրային խոստովանություններ:

Մհեր Արշակյան

Տպել
989 դիտում

Նարեկ Մանթաշյանը հրավիրվել է Քննչական կոմիտե

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին