Հայաստանի մի շարք մարզերում խմելու ջրի խնդիր կա. խնդրի լուծման համար մոտ 2 մլրդ դոլար է պետք

Հայաստանի մի շարք մարզերում խմելու ջրի խնդիր կա: Լոռու մարզի Մղարթ գյուղից այս հարցի հետ կապված ահազանգել էին ՀԺ: Շուրջ 20 տարի է՝ գյուղում խմելու ջրի խնդիր կա: Մարդիկ դույլերով ջուր են կրում տուն, որպեսզի խմելու ջրի հարցը կարողանան լուծել: Սակայն Մղարթի դեպքը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը:

«Վեոլիա ջուր» ընկերությունը Հայաստանի մոտ 950 բնակավայրից 355-ում է սպասարկում, մնացածը հիմնականում իրենք իրենց են կառավարվում, իսկ կառավարման մարմինը այս դեպքում ջրային կոմիտեն է: Այս խնդիրը դեռեւս սովետական ժամանակներից է եկել: «Վեոլիա ջուր» ընկերությունը գումարներ է ներդնում արդեն գոյություն ունեցող ցանցի մեջ, իսկ մնացած դեպքերում արդեն ցանց կառուցելու կարիք կա, ինչը շատ լուրջ ներդրումներ է պահանջում:

«50-60 բաժանորդի համար ոչ ոք այդքան ծախս չի գա անի, դա բիզնես տեսանկյունից իրեն չարդարացնող ծախս է»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ջրային կոմիտեի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վարչության պետ Արմեն Սերգոյանը:

- Պարոն Սերգոյան, Հայաստանում մոտավորապես քանի՞ բնակավայրերում կա խմելու ջրի խնդիր, այսինքն՝ համայնքներ, որտեղ հիմնականում դույլերով խմելու ջուր են կրում:

-  Ցավոք սրտի, դրա վերաբերյալ վիճակագրություն չկա: Ընդհանուր «Վեոլիա ջուր» ընկերության կողմից 570 բնակավայրում չի շահագործվում: Դրանց մեջ կան նաեւ երկու քաղաքներ` Նոր Հաճն եւ Քաջարան:

- Այդ քաղաքներում ջրամատակարարման խնդիր կա՞:

- Ջրամատակարարումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների ստեղծած կառույցների միջոցով: Այսինքն, դա կարող է լինել համայնքային ենթակայության ընկերություն: Իսկ գյուղական բնակավայրերում, կան բնակավայրեր, որտեղ շատ լավ է վիճակը, այնքան ջուր ունեն, որ խնդիր չկա: 24 ժամ ջուր ունեն, 3-4 անգամ ավելի շատ ջուր է մտնում այդ բնակավայրեր, քան պահանջվում է: Կան բնակավայրեր, որտեղ շատ ահավոր վիճակ է, ենթակառուցվածք չկա:

- Իսկ այդ բնակավայրերի հետ կապված, ինչ-որ ծրագրեր իրականացվո՞ւմ են կամ գոնե նախատեսվո՞ւմ են, որպեսզի մարդիկ գոնե օրվա ընթացքում որոշակի ժամանակ տանը ջուր ունենան եւ ոչ թե դույլերով կրեն:

- Հենց հիմա ծրագիր է գնում, որը ներառում է մի քանի չսպասարկվող բնակավայր: 2014 թվականին գերմանական կազմակերպություններից մեկը հետազոտություն է իրականացրել այդ բոլոր բնակավայրերում, արդյունքները ունենք, բայց թե ինչքանով է դա հավաստի, ինչքանով է դա արժանահավատ` չենք կարող պնդել: Համենայնդեպս, տվյալներ կան եւ այդ տվյալների առկայությունը ավելի լավ է, քան բացակայությունը: Այդ կազմակերպության հետազոտությունների հիման վրա կատարվել է առաջնահերթությունների գնահատում: Այսինքն, այն բնակավայրերը, որտեղ առաջնահերթ է, բարելավում կիրականացվի: Մոտ 6 համայնքում իրականացնելու համար այժմ բանակցություններ են գնում, մոտավորապես 10 միլիոն եվրո արժեցող ծրագիր է, որը եթե իրականացվի այդ մի քանի համայնքում՝ թե՛ ջրամատակարարում, թե՛ ջրահեռացում կլինի: Նախագիծը կազմված է, ամենաուշը 2 տարում դա կիրականացվի, 2019 թվականին մեկնարկը լինելու է:

- Ինչո՞ւ արտասահմանցի ներդրողները չեն ցանկանում ջրային ոլորտում ներդրումներ անել: Շահավետ չէ՞:

- Սա այն ոլորտն է, որը իսկապես շահավետ չէ: Նախ՝ շատ թանկ է ներդրումը, ամբողջությամբ համակարգ սարքելը, խողովակներով, ջրամբարներով, դա բավականին մեծ ներդրումներ է պահանջում:

Այդ ներդրումները բավականին բարձր են, ոչ մի արտասահմանյան ներդրող չի գա սպասարկի այնպիսի մի գյուղ, որտեղ ենթադրենք 20-30 կիլոմետր ցանց պետք է կառուցի եւ արդյունքում սպասարկի ընդամենը մոտ 100 կամ 200 մարդու: 50-60 բաժանորդի համար ոչ ոք այդքան ծախս չի գա անի, դա բիզնես տեսանկյունից իրեն չարդարացնող ծախս է:

Բայց այստեղ կա սոցիալական գործոն, չէ՞ որ այդ մարդիկ էլ այս երկրի քաղաքացի են եւ պետք է օգտվեն բոլոր այն ծառայություններից` նույն մակարդակի, ինչից, որ մայրաքաղաքում ապրողն է օգտվում:

- Մոտավոր հաշվարկ կա՞, թե որքան գումար է պետք, որ այդ խնդիրը կարգավորվի:

- Չեմ կարող ասել: Մոտավոր մոտ 2 մլրդ դոլարի ներդրում է պահանջում:

- Համայնքներ ունե՞նք, որտեղ առհասարակ ջուր չկա:

- Ցավոք սրտի, տեղեկություն չունենք: Եթե օրինակ այդ համայնքներում ինչ-որ մեկը կարողացել է կողքի համայնքից ջուր քաշել, ուրեմն, կարողանում են օգտվել, մնացածը գյուղի ծայրում գտնվող աղբյուրից են օգտվում եւ ամբողջ օրը ջուր կրելով են զբաղվում: Իսկ ինչ վերաբերվում է ընդհանրապես ջուր չունենալուն, կարծում եմ, որ դա հնարավոր չի: Առանց ջրի ո՞նց կարող է մարդը ապրել:

- Կառավարությունն իր միջոցներով տարբերակներ ունի՞ այս խնդիրը լուծելու համար:

- Կառավարությունը կամ պետք է անի արտաքին աղբյուրներից, կամ ներքին աղբյուրներից: Ցավոք սրտի, ներքին աղբյուրից` մեր բյուջեից, հազիվ կարողանում են ամենաառաջնահերթ ծախսերը ապահովել` թոշակներ, նպաստներ եւ այլն: Իսկ լրացուցիչ այդ կարգի մեծածավալ ներդրումների համար բյուջետային միջոցները շատ անբավարար են: Դրա համար պետք է արտաքին աղբյուրներից ակնկալել` կամ վարկերից, կամ գրանտային ծրագրերից, այլ տարբերակ չկա:

Տպել
3539 դիտում

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև