Տարվա վերջին Երեւանում բազմաթիվ համերգներ են սպասվում

Առաջիկա 1 ամսվա ընթացքում Երեւանը համերգներով առատ է լինելու: Այդ մեկամսյակը սկսվում է հանրահայտ ջութակահար, «Յաննի» նվագախմբի մենակատար Սամվել Երվինյանի մենահամերգով: Այն կայանալու է նոյեմբերի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահ: Սկսվելու է 19։00-ին։ Տոմսերն արժեն 5000, 7000, 8000, 10000, 12000, 15000, 20000, 25000 դրամ:

Դեկտեմբերի 2-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Հովեր» պետական կամերային երգչախմբի եւ Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը: Այն նվիրված է լինելու 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցին։ Սկիզբը 19:00-ն է: Տոմսերն արժեն 2000, 3000 դրամ:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ կներկայացվի «Շոպենը՝ ջազային մեկնաբանությամբ» խորագրով համերգը: Հայաստանյան հանդիսատեսին կներկայանա Անջեյ Յագոջինսկի տրիոն (Անջեյ Յագոջինսկի՝ դաշնամուր, Ադամ Սեգելսկի՝ կոնտրաբաս, Չեսլավ Բարտկովսկի՝ հարվածայիններ): Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Կսկսվի 19:00-ին: Տոմսերն արժեն 3000 - 15000 դրամ:

Դեկտեմբերի 12-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները: Ծրագրում կլինեն «Ճանապարհորդության նոթատետր» կոնցերտ դաշնամուրի եւ նվագախմբի համար, Ջութակի կոնցերտ, Թավջութակի կոնցերտ. «Երաժշտական ուխտագնացություն», Վերդիանա կլարնետի եւ նվագախմբի համար, մենակատարներ՝ Ֆիլիպ Կոպաչեւսկի (դաշնամուր), Հայկ Կազազյան (ջութակ), Բորիս Անդրիանով (թավջութակ), Բորիս Ալահվերդյան (կլարնետ), դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան: Համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում: Սկիբը 19:00-ին է: Տոմսերն արժեն 2000, 3000, 4000, 5000, 7000 դրամ:

2 օր անց՝ դեկտեմբերի 14-ին Երեւանում համերգ կտա Եգոր Կրիդը: Նա ելույթ կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Սկիզբը 19:00-ն է: Տոմսերի արժեքը՝ 8000 եւ 12 000 դրամ (պարահրապարակ), 5000, 6000, 9000, 10 000, 15 000, 20 000, 25 000, 30 000 եւ 50 000 (նստելու տեղեր):

Դեռահասների համար համերգ տեղի կունենա դեկտեմբերի 23-ին: Երեւանում՝ «Դինամո» մարզադահլիճում, հանդես կգա ուկրաինական «Open Kids» փոփ խումբը, որը կազմված է 5 հոգուց (Անգելինա Ռոմանովսկայա, Անյա Մուզաֆառովա, Լեռա Դիդկովսկայա, Յուլյա Գամալիյ, Անյա Բոբրովսկայա): Կսկսվի 19:00-ին: Տոմսերն արժեն 5000, 8000, 10000, 12000, 15000 դրամ:

Իտալացի հանրահայտ ակորդեոնահար եւ բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին կներկայանա հայաստանյան հանդիսատեսին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Ծրագրում կլինի Էննիո Մորիկոնե՝ Կինոերաժշտություն, Մարտին Պալմերի՝ «Տարվա եղանակներ», Աստոր Պիացոլլա՝ «Tangazo», Ռոբերտո դի Մարինո՝ Կոնցերտ բանդոնեոնի եւ կամերային նվագախմբի համար, Աստոր Պիացոլլա՝ «Մեծ տանգո»: Համերգը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում: Տոմսերն արժեն 2000, 3000, 4000, 5000, 7000 դրամ:

Տպել
1640 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)