Երևան
15 °C
Ռուսաստանը սիրում է Հայաստանն՝ անկախ նրանից, թե ինչ իշխանություններ են այստեղ գործում: Այս մասին այսօր Երեւանում «Լազարեւյան ակումբի» առաջին լիագումար նիստի բացմանն ասաց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
«Այսօր Հայաստանն ապրում է շատ կարեւոր ներքին գործընթացներ: Այս կոնտեքստում մենք հետաքրքրված ենք, որ ոչ մի րոպե չդադարի կարծիքների փոխանակումն ու կենդանի շփումը մեր հասարակությունների միջեւ բոլոր ոլորտներում»,- ասաց Կոնստանտին Զատուլինը` շարունակելով.
«Մենք գիտենք, որ մոտ ապագայում Հայաստանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ և հասկանում ենք, որ անցկացնում ենք այս ակումբի նիստը Հայաստանի համար շատ կարևոր ներքաղաքական ժամանակաշրջանում: Բայց մենք, ցանկանում եմ շեշտել՝ ցանկացել ենք լիովին հեռանալ այսօր այստեղ Հայաստանի կամ, օրինակ՝ Ռուսաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ տեսլականների քննարկումից»:
Կոնստանին Զատուլինը նշեց, որ քննարկվելու է երկու ժողովուրդների խաղաղ կյանքի հարցը` խաղաղ սահմանների ու անվտանգության պայմաններում: Նա ընդգծեց` Հայաստանում ու Ռուսաստանում «շատ խելացի մարդիկ» իրենց խորհուրդ էին տալիս հետաձգել Երեւանում ակումբի բացումը:
«Մեզ ասում էին՝ այժմ Հայաստանում ոչինչ անցկացնել չի կարելի, այնտեղ շատ վճռորոշ պահ է: Աստված չանի, ինչ-որ բան այնպես չգնա կամ ինչ-որ մեկն այնպիսի բան չասի: Ես ուզում եմ ասել` մենք սիրում ենք Հայաստանն՝ անկախ նրանից, թե ինչ կառավարություններ, նախագահներ, իշխանություններ են այն ղեկավարում»,- ասաց Կ. Զատուլինը:
Զատուլինը նշեց, որ հարգանքով է մոտենում այն հանգամանքներին, որոնք թույլ չեն տվել Հայաստանի ներկա ու նախկին ղեկավար կազմերին ներկա գտնվել ակումբի գործունեությանը՝ չնայած փաստին, որ ակումբը հրավիրել էր բոլորին:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի թեմային Զատուլինն ասաց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ ստանդարտ է, որովհետեւ նախատեսված չի եղել կանոնակարգով:
«Կանոնակարգումները կձեւավորվեն հենց այս նախադեպից հետո: Ես ՀԱՊԿ աշխատակից չեմ, նշանակման հետ որեւէ առնչություն չունեմ: Դուք գիտեք իրավիճակը՝ Յուրի Խաչատուրովին հետ կանչելուց հետո առաջացավ անհրաժեշտություն փոխարինել նրան: Ինչպես պայմանավորվեցին՝ դեկտեմբերի 6-ին տեղի կունենա հարցի քննարկում: Ինձ համար դժվար է ասել՝ ինչ որոշում կկայացնեն ՀԱՊԿ ղեկավարները: Ես չէի ցանկանա կրակի վրա յուղ լցնել, ասել՝ ում ճիշտ կլիներ նշանակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ում ճիշտ չէր լինի»,- նշեց Կ. Զատուլինը:
Պատգամավորի խոսքով՝ հայ-ռուսական ներկայիս հարաբերությունները դաշնակցային են, եւ որեւէ մեկն այս հարաբերությունների բնույթը չի դնում հարցականի տակ: «Պարզ է, որ Հայաստանում տեղի ունեցածը, այն, ինչ ընդունված է ասել հեղափոխություն, հանգեցրեց խմբագրումների ոչ միայն երկրի ներքին, այլեւ՝ արտաքին օրակարգերը»,- նշեց Կ. Զատուլինը:
Զատուլինը նշեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը մի շարք ոլորտներում ունեն համագործակցություն, բայց առավել կարեւոր է անվտանգության ոլորտում ունեցած համագործակցությունը: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Զատուլինը հարց հնչեցրեց՝ կա՞ կոնֆլիկտի կարգավորման ներկայիս փուլ, ապա նշեց. «Վերցված է դադար: Չգիտեմ՝ որքանով է այն արդարացված: Կարծում եմ, որ հաշվի է առնվել այն, որ Հայաստանում ընտրություններ են: Ղարաբաղի հարցը չի կարող սպասել, այն չի կարող դրվել հետին դարակներում»:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ