Նարեկ Բավեյանն ու որոշ հայտնիներ երգել են ՀՀԿ-ի հավաքի ժամանակ

Նախորդ ընտրությունների համեմատ՝ ԱԺ 2018 թ. արտահերթ ընտրությունների քարոզարշավների ընթացքում հայկական շոու բիզնեսի հայտնիների ներգրավվածություն քիչ է նկատվում: Նախկինում ՀՀԿ-ն համերգներ էր կազմակերպում, որոնց ընթացքում ելույթ էին ունենում ճանաչված երգիչներ, վարում էին հայտնի հաղորդավարներ: Այս անգամ նրանց մասնակցությամբ հրապարակային հավաքներ չի կազմակերպում, սակայն փակ հանդիպումների ընթացքում, այդուհանդերձ, հրավիրում է: Մի քանի օր առաջ նման փակ միջոցառումներից մեկի ժամանակ հանդես է եկել երգիչ Նարեկ Բավեյանը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա նշեց, որ ներկայացել են նաեւ այլ երգիչներ, սակայն նրանց անուններն ասել ու նրանց անդրադառնալ չցանկացավ: Նա խոսեց միայն իր մոտեցման մասին:

- Քաղաքական ուժերի կողմից իրենց կազմակերպած համերգների ընթացքում երգելու հրավերներ ստացե՞լ եք:

- Երգել եմ 1 անգամ «Հանրապետական» կուսակցության առաջին հավաքին «Դվին» հյուրանոցում: Մի քանի՝ մոտ 4-5 օր առաջ էր: Բայց քարոզարշավների չեմ մասնակցելու: Դա ընդամենն իմ անձնական, ընկերական հարաբերությունների շնորհիվ է եղել, որ չեմ մերժել մարդկանց, որոնց հետ վաղուց մտերմիկ հարաբերություններ ունեմ: Այսինքն՝ այդտեղ նույնիսկ ո՛չ գործնական, ո՛չ գումարային խնդիր է, ո՛չ քարոզարշավի մասնակցություն, զուտ ընկերական աջակցություն էր: Կուսակցական հավաք էր: Ես ինքս ոչ մի կուսակցության մեջ չկամ: Անգամ եթե համերգների մասնակցելու շահավետ գումարային առաջարկ էլ լինի ցանկացած կուսակցության կողմից, որոշել եմ այլեւս չմասնակցել քաղաքական քարոզարշավներին:

- Այս քարոզարշավի ընթացքում հայտնիների մասնակցությունը համեմատաբար քիչ է, համերգները՝ նույնպես: Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը:

- Չգիտեմ: Գուցե չեն անում ուղղակի, չեն ուզում անել: Ուրիշների հետ կապված չգիտեմ՝ ով ինչ է անելու: Ես ասացի իմ անձնական որոշումը:

- Մյուս քաղաքական ուժերից հրավերներ չե՞ք ստացել:

- Ո՛չ:

- Եթե ստանաք, կընդունե՞ք:

 -Ո՛չ, արդեն, ո՛չ, որովհետեւ որքան էլ միշտ դրան վերաբերվել եմ որպես համերգի ու երբեւիցե որեւիցե կուսակցության համար երգելիս, կապ չունի եղել է «Հանրապետական» կամ ԲՀԿ եւ այլն, երբեւիցե իմ կողմից որեւիցե մեկը քաղաքական կոչեր չի լսել: Երգել եմ, ու վերջ: Չեմ գոռգոռացել ինչ-որ գաղափարախոսություններ: Ինչ ուզում ես արա, ինչքան էլ դու դա ընկալում ես որպես համերգ, մարդիկ ընկալում են որպես կոնկրետ քաղաքական ուժին աջակցություն, բայց այդպես չէ: Մարդուն հրավիրել են՝ նրա մասնագիտական ծառայությունները մատուցելու, եթե այդպես է, ուրեմն համերգի ժամանակ մեկը բանվոր է, եկել բեմն է հավաքել, մյուսը լույս է դրել, վարձու ծառայությունների մատուցում է, չէ՞, եթե աշխատում են այդտեղ, ուրեմն բոլորն աջակցո՞ւմ են այդ քաղաքական ուժին: Ո՛չ: Բայց որքան էլ բացատրում ես, որ ես ընդամենը մասնագիտական ծառայություններ եմ մատուցում, միեւնույն է կողքից ընկալվում է, որ դու ինչ-որ քաղաքական ուժի մեջ ես: Դրա համար, քանի որ ես համարում եմ, որ երգը, արվեստագետը միշտ պետք է լինի ժողովրդի կողքին (ինչպես ես եղա ժողովրդի կողքին հեղափոխության օրերին, չնայած այդ մասին չգոռգոռացի ու բեմ էլ չբարձրացա, որովհետեւ դա ավելորդ էի համարում),  պետք է լինի ժողովրդի կողքին, բայց ոչ քաղաքականացված: Դրա համար ինձ հեռու եմ պահելու քաղաքականացված ցանկացած բանից:

- Իսկ, եթե էլի ընկերները հրավիրե՞ն...

- Ամեն ինչ չափ ու սահման ունի: Հրավիրեցին, այն մարդիկ, որոնց հետ ձեւավորված էր երկար տարիների մտերմիկ, ընկերական փոխհարաբերություններ, ինչո՞ւ չէ, ունեին ինձ արած լավություն: Մերժել այդ մարդկանց զուտ նրա համար, որ ժողովրդի հետ հեղափոխության օրերին քայլել եմ, ճիշտ չհամարեցի, որովհետեւ զուտ անձնական հարաբերությունների հարթակում, եթե քեզ արվել է լավություն, պետք է լավությամբ պատասխանես: Եթե կան ընկերական հարաբերություններ, չպետք է ուրանալ, կապ չունի ՀՀԿ-ից է, ԲՀԿ-ից է, «Իմ քայլից» է, թե այլ տեղից: Անձնական հարաբերությունների մեջ մարդը մարդ պետք է մնա միշտ: Վերջիվերջո բոլորն էլ հայ են, մեր ընկերներն են, որոնց հետ տարիներ շարունակ քաղաքում ապրել ու մեծացել ենք: Ինձ համար անձնական թշնամանք չկա: Իհարկե, չափ ու սահման ունի: Չի նշանակում, որ հիմա ինձ պետք է բոլորը կանչեն ու շահագործեն, ասեն՝ դե մեր համերգին արի: 1 անգամ առիթը եղավ, ես իմ լավությունն արեցի: Թե չէ, որ այդպես լինի Վահեն էլ Էնֆիաջյան իմ վաղեմի ընկերն է ԲՀԿ-ից, պետք է զանգի՞ ասի՝ արի, երգիր: Ալենին Սիմոնյան հազար տարի է՝ ճանաչում եմ, միասին կինոյում ենք նկարահանվել, նա՞ էլ կզանգի, կասի՝ արի, երգիր: Ամեն ինչ, իհարկե, չափի ու սահմանի մեջ պետք է լինի:

- Ձեր հիմնական գործունեությունից ի՞նչ նորություններ են սպասվում՝ տեսահոլովակ, հեռուստանախագծեր:

- Անկեղծ ասած, սպասում եմ՝ հասկանամ՝ այս երկրում ինչ է լինելու, որովհետեւ ցանկացած գործ խամրում է քրեական գործերի ֆոնի վրա, ողջ հետաքրքրությունը գնում է դեպի դրան: Գիրք գրվի, երգ գրվի, ամեն ինչ խամրում է այս ֆոնի վրա: Մարդկանց ուշադրությունն ավելի շատ սեւեռված է իշխանությունների վրա, ինչ է կատարվում երկրում, սպասումներ եւ այլն: Գործեր կան, որ արվում են, բայց դրվում են մի կողմ, որպեսզի սպասենք, հասկանանք՝ ինչ է կատարվում, կրքերը հանգստանան, մարեն, ընկնենք սովորական կյանքի ռիթմի մեջ, ու նոր աշխատանքներ արվեն, թե չէ հիմա մի քիչ ավելորդ է:

Տպել
6099 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)