Ադրբեջանը սեպ է փնտրում ՀՀ եւ Արցախի իշխանությունների հարաբերություններում

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ադրբեջանական մամուլը ջանք ու եռանդ չէր խնայում այն ներկայացնել որպես «հայկական մայդան», որը իբր պետք է շրջեր ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորը՝ այն ուղղելով դեպի ԱՄՆ եւ ՆԱՏՕ: Դրան զուգահեռ պարբերաբար առաջ էր տարվում այն թեզը, թե իբր «խորանում են հակասությունները» ՀՀ եւ Արցախի իշխանությունների միջեւ:

Վերջին շրջանում ադրբեջանցի վերլուծաբանները, թերեւս կարծելով, որ արդեն համոզել են բոլորին Հայաստանի արտաքին կողմնորոշման փոփոխության անխուսափելիությունը, անցել են ՀՀ եւ Արցախի իշխանությունների միջեւ «սեպ» փնտրելուն: Դրա համար հարմար առիթ է հանդիսացել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի հեռակա երկխոսությունը:

Նոյեմբերի 27-ին Ալավերդիում՝ հանրահավաքի ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը ՀՀ միակ ղեկավարն է, ում որդին ծառայում է Արցախում: Նա հավելել էր, որ նույնիսկ ղարաբաղցի ՀՀ ղեկավարների որդիները Արցախում չեն ծառայել: Արձագանքելով այդ հայտարարությանը՝ Դավիթ Բաբայանը նշել էր, որ Փաշինյանը պետք է պարզաբանի, թե կոնկրետ որ ղեկավարի մասին է խոսքը: Փաշինյանը պարզաբանել էր նոյեմբերի 29-ին կայացած Ճամբարակի հանրահավաքից՝ նշելով, որ նկատի է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ իրեն: Նա նաեւ նշել էր, որ չի հասկանում Արցախի իշխանությունների ներկայացուցիչների արձագանքը:

«Ես վերջին օրերին չեմ հասկանում Արցախի իշխանությունների ակտիվությունը, բացարձակապես չեմ հասկանում: Չեմ հասկանում՝ ինչու են փորձում որեւէ ձեւով խառնվել եւ իրենց ներկայությունը ցույց տալ ՀՀ-ի ԱԺ ընտրությունների քարոզարշավին: Ես այս մասով հարցեր ունեմ եւ այն կքննարկեմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Մինչ այդ պարոն Սահակյանին հորդորում եմ, որ պարոն Սահակյանը կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին եւ ուղարկի իրենց աշխատանքը կատարելու»,- հայտարարել էր Փաշինյանը:

Այս երկխոսությունից եւ մանավանդ Փաշինյանի վերջին հայտարարությունից ոգեշնչված՝ ադրբեջանցի վերլուծաբանները սկսել են «Ղարաբաղը վերադարձնելու» հեռանկարներ ուրվագծել:

Armiya.az կայքը առաջ է քաշել «հայաստանցիներ-ղարաբաղցիներ հակամարտություն» թեզը՝ նշելով, որ վերջին օրերին Փաշինյանի եւ «ադրբեջանական օկուպացված տարածքների վրա գործող խամաճիկային վարչակազմի միջեւ հարաբերությունները հերթական անգամ սրվել են»: Ըստ կայքի՝ «Ղարաբաղյան կլանի հեռանալուց հետո Ղարաբաղի վարչակազմը զրկվել է Երեւանի սովորական համակողմանի աջակցությունից»: Հոդվածում նշվում է նաեւ, թե իբր Արցախի իշխանությունները «չեն հասկացել, որ իրենց խամաճիկային իշխանությունը մազից է կախված» եւ քննադատել են Փաշինյանի որոշ գործողություններ:

Հոդվածի հեղինակի համար, թերեւս, անհասկանալի է, որ Արցախի հետ կապը «հայաստանցիների» համար պայմանավորված չէ իշխանությունների կամ կառավարության ներկայացուցիչների դիրքորոշմամբ, որն իր հերթին, ամեն ինչից զատ, ուղղակի չի կարող հակաարցախյան լինել:

Լրատվական մեկ այլ կայքի՝ 1news.az-ի ներկայացմամբ «Հայաստանում վերջերս մոդայիկ է դարձել ղարաբաղյան կարգավորման թեմայով հայտարարություններ անելը»: Ընդ որում, ըստ կայքի՝ դրանց մի մասը արվում է նախընտրական քարոզարշավի, մյուսը՝ իշխանությունը պահպանելու համար:

Novosti.az կայքը վստահ է նրանում, որ մինչեւ ընտրությունները Փաշինյանը շահարկելու է ղարաբաղյան թեման՝ նշելով, որ տարածքների վերադարձի մասին խոսք լինել չի կարող, իսկ ընտրություններից հետո` «լիիրավ ղեկավար դառնալով հայտարարելու է ժողովրդին, որ Հայաստանը պետք է վերադարձնի Ղարաբաղը Ադրբեջանին»:

«Մոսկվա-Բաքու» տեղեկատվական պորտալը այս թեմայով խոսել էր մի քանի փորձագետների հետ եւ անհեթեթ մեկնաբանությունների մի ամբողջ շարք ներկայացրել: Մոսկվայի պետական համալսարանի դոցենտ Ալեքսեյ Ֆենենկոյի կարծիքով՝ Փաշինյանի հայտարարությունը հետեւանք է այն բանի, որ նրան «չի հաջողվել պայմանավորվել Ղարաբաղի իշխանությունների հետ՝ իրեն սատարելու հարցում»:

«Անկախ փորձագետ», «Ստալինը եւ կանայք», «Ստալինը եւ հրեաները», «Պուտին, սովորի՛ր Ստալինից» եւ մի շարք այլ գրքերի հեղինակ Դմիտրի Վերխոտուրովի կարծիքով էլ՝ «եթե Փաշինյանը պատերազմ չհայտարարեր ղարաբաղյան կլանին, ապա կլանն իրեն կխժռեր»: Նրա խոսքով՝ Փաշինյանին կհաջողվի պահպանել վարչապետի աթոռը, եթե հաջողվի քաղաքականությունից դուրս մղել «ղարաբաղյան կլանին»: Այդ դեպքում Վերխոտուրովը հավանական է համարում Ադրբեջանի հետ համաձայնության գալը՝ «հողերը Ադրբեջանին վերադարձնելու» վերաբերյալ:

Նմանատիպ «կանխատեսումներն», իհարկե, որեւէ աղերս չեն կարող ունենալ իրականության հետ այն պարզ պատճառով, որ ինքը՝ Փաշինյանը, բազմիցս նշել է՝ խնդրի կարգավորման վերջնական խոսքն ասելու է ժողովուրդը, որը տրամադրված չէ հող հանձնել:

Այդուհանդերձ, Վերխոտուրովի եւ Ֆենենկոյի մեկնաբանությունները ադրբեջանական մամուլում այդքան մտահոգիչ չեն, որքան հայ գործիչների մտքերի տարածումը հարեւան երկրի մեդիադաշտում: Օրերս ադրբեջանական մամուլում տարածվել էր ՀՀԿ պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանի արտահայտած միտքը, որում նա, մասնավորապես նշել էր, որ ՀՀ ներկայիս իշխանությունները Արցախի համար շատ ավելի վտանգավոր են, քան Ադրբեջանը:

Ինչեւէ, ադրբեջանական մամուլի անդրադարձն Արցախի հարցին, ինչպես միշտ, չի դիմանում որեւէ քննադատության: Սակայն Հայաստանի ներքաղաքական պայքարի շրջանակներում հնչեցրած մտքերում, թերեւս, անհրաժեշտ է ավելի զգուշավոր լինել: Խնդիրն այստեղ ամենեւին «թուրքը չտեսնի՝ չուրախանա» սկզբունքը չէ: Բանն այն է, որ նման իրավիճակները կեղծ, բայց այդուհանդերձ փաստարկներով են սնում ադրբեջանական մամուլում առաջ քաշված անհիմն թեզերը, որոնք քարոզչական առումով ուղղված են ոչ այնքան ադրբեջանական, որքան հայկական լսարանին:

Տպել
8269 դիտում

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել