Անքուն գիշերներ. Ֆրադկովը գալիս է, որ...

01/12/2018 schedule15:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի դեկտեմբերի 1-ի համարում

Այս օրերին մեր իշխանությունները անքուն գիշերներ են անցկացնելու: Խնդիրը բոլորովին էլ սահմանադրական փոփոխությունների արդյունքները կեղծելուց առաջացած խղճի խայթը չէ: Կեղծիքների ու խաբեությունների հարցում մեր իշխանությունները որեւէ բարդույթ չունեն: Մերոնց անքուն գիշերները պայմանավորված են Հայաստանին մատակարարվող գազի գնի կրկնակի բարձրացման մասին հայտարարությամբ: Նախորդ օրը «Գազպրոմի» պաշտոնյաները հայտարարեցին, թե հունվարի 1-ից գազի գինը բարձրանալու է 2 անգամ եւ կազմելու է 110 դոլար 1000 խմ-ի դիմաց: Ավելի ուշ այս հայտարարությունը բառացիորեն կրկնեց ոչ այլ ոք, քան «Գազպրոմի» փոխնախագահ Ալեքսանդր Ռյազանովը: Մինչ այդ հայտարարությունն էլ պարզ էր, որ Հայաստանին վաճառվող գազի գինը բարձրանալու է:

Որեւէ պաշտոնական հայտարարություն կոնկրետ թվերով չէր արվում, սակայն ոչ պաշտոնական խոսվում էր գնի ընդամենը 10 դոլարով կամ մոտ 20 տոկոսով բարձրացման մասին: Ներկայումս Հայաստանի սահմանին գազը արժե 56 դոլար: Ներսում այն վաճառվում է 79.1 դոլարով ամսական ավելի քան 10 հազար խմ գազ գնող սպառողներին եւ 59 հազար դրամով` բնակչությանը: Իսկ միջին կշռութային սակագինը, ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, կազմում է 83,1 դոլար 1000 խմ-ի դիմաց: «Մենք հաշվարկել ենք, որ միջին կշռութային սակագինը ներկայումս կազմում է 83.1 դոլարին համարժեք դրամ: Եթե սահմանի վրա նույնիսկ 10 դոլարով էլ բարձրանա, ապա 83.1 դոլարից միջին կշռութային սակագինը կդառնա 96 դոլարին համարժեք»,- դեռ երկու շաբաթ առաջ այսպիսի հայտարարություն էր արել այդ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Այսինքն՝ սահմանին գնի 10 դոլարով բարձրացումը կհանգեցնի հանրապետության ներսում սպառողներին վաճառվող գազի միջին կշռութային սակագնի 13 դոլարով բարձրացման: Իսկ որքա՞ն կբարձրանա այդ սակագինը, եթե սահմանի վրա գազը թանկանա ավելի քան 50 դոլարով: Մեր այս հարցին ի պատասխան հանձնաժողովից հայտնեցին, որ նման հաշվարկ դեռ չի արվել, քանի որ «Հայռուսգազարդից» գազի գնի փոփոխության մասին որեւէ փաստաթուղթ չի ստացվել: Սակայն եթե հաշվի առնենք վերը բերված հաշվարկի համամասնությունները, ըստ որի սահմանի վրա գնի 10 դոլարով թանկացումը բերում է միջին կշռութային սակագնի բարձրացման 13 դոլարով, ապա կստացվի, որ 50 դոլարով թանկացման դեպքում կարելի է սպասել սակագնի ավելի քան կրկնակի բարձրացման: Իսկ սա արդեն աղետ է:

Ըստ Ռոբերտ Նազարյանի, սահմանի վրա գազի նույնիսկ 10 դոլարով թանկացումը անպայմանորեն կհանգեցնի Հայաստանում էլէներգիայի սակագնի բարձրացման: Հիմա պատկերացրեք, թե որքանով կթանկանա էլէներգիան, եթե գազի գինը բարձրանա երկու անգամ: Իսկ թե դրա արդյունքում որքան կթանկանան ապրանքներն ու ծառայությունները, արդեն դժվար է նույնիսկ կանխատեսել: Մի խոսքով, Հայաստանում տեղի կունենա գների աննախադեպ բարձրացում, որը հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Ցնցումներն այնպիսի բնույթ կկրեն, որ դժվար է նույնիսկ պատկերացնել: Բայց այս պահին դեռ պետք է որոշել` վա՞ղ է նման կանխատեսումներ անելը, թե՞ ճիշտ ժամանակն է: Նախ եւ առաջ պետք է ուշադրություն դարձնել, թե երբ է արվել այս հայտարարությունը: Խնդիրն այն է, որ վաղը Հայաստան է ժամանում ՌԴ վարչապետ Միխայիլ Ֆրադկովը: Ամենեւին անհիմն չեն այն հույսերը, որ հայտարարությունը արվել է հենց այս այցի ֆոնին:

Այսինքն՝ ռուսական կողմը այցից երկու-երեք օր առաջ խուճապ առաջացնող հայտարարություն է անում միայն այն նպատակով, որպեսզի իր այցի ընթացքում Ֆրադկովը հայտարարի, թե Հայաստանին  վաճառվող գազի գինը երկու անգամ բարձրացնելու որոշում դեռ չի կայացվել եւ դժվար էլ կայացվի, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են: Երկրորդ տարբերակն այն է, որ ՌԴ իշխանությունները ՀՀ իշխանությունների հետ ունեն ինչ-որ խնդիր, որի լուծումը կախված է Հայաստանից, իսկ վերջինս էլ չի ուզում այն լուծել, եւ գազը թանկացնելու աղմուկը բարձրացվել է մերոնց վախեցնելու համար: Երրորդ տարբերակն այն է, որ գազը թանկացնելու մասին լուրը տարածվել է հենց ՀՀ իշխանություններին լավություն անելու համար:

Այսինքն՝ Ֆրադկովը Երեւանում կհայտարարի, թե, օրինակ, «եթե չլիներ Ռոբերտ Սեդրակիչը, ապա գազը հաստատ կթանկացնեինք»: Եւս մի տարբերակ. գազի թանկացման մասին լուրը պարզապես հերթական «մատ թափտվոցին» է եւ նպատակ ունի ընդամենը մերոնց զգաստ պահել ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ սիլի-բիլի անելիս: Էլի տարբերակ կա: Ասենք, ռուսներին դուր չի եկել, որ սկսվել է Իրան-Հայաստան գազատարի շինարարությունը: Տարբերակները կարելի է անվերջ շարունակել, բայց այս պահին հստակ ասել, թե ինչ է տեղի ունենում, հնարավոր չէ: Տարօրինակ է նաեւ այն փաստը, որ թե՛ «Հայռուսգազարդում», թե՛ էներգետիկայի նախարարությունում հայտարարության հաջորդ օրը անգամ բավարարվում էին «Որեւէ պաշտոնական փաստաթուղթ չի ստացվել» արտահայտությամբ:

Չնայած կասկածից վեր է, որ մեր պաշտոնյաները գազի կրկնակի թանկացման մասին Ռյազանովի հայտարարությունից հետո անպայման կապվել են իրենց ռուս գործընկերների հետ իրավիճակը պարզելու նպատակով: Նրանց կա՛մ որեւէ որոշակի բան չեն ասել, կա՛մ, որ ավելի վատ է, միանշանակորեն հայտնել են, որ գազը թանկանալու է եւ, ընդ որում, երկու անգամ: Մեր պաշտոնյաներին ամենաշատը վախեցնում է «Գազպրոմի» փոխնախագահի հայտարարության ոչ այնքան  գազի թանկացմանը վերաբերող հատվածը, որքան դրա շարունակությունը` «Սա տնտեսություն է, ոչ թե քաղաքականություն»,- ասել է Ռյազանովը: Իսկ սա արդեն նշանակում է, որ Ռուսաստանը մերոնց հետ սկսելու է խոսել բոլորովին այլ լեզվով: Իրո՞ք սա այսպես է թե՞ ոչ, եթե այո, ապա որն է այդ լեզուն, գոնե այս պահին դժվար է ասել:

Հայկ Գեւորգյան

Տպել
2900 դիտում

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն