Երևանում նստած հնարավոր չէ օրենքի նախագիծ գրել այստեղ ապրող մարդկանց մասին. Մարուքյանը` սահմանամերձ համայնքի բնակիչներին

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում է:

«Շամշադինը ռազմավարական կարեւորություն ունեցող տարածաշրջան է, որովհետեւ այստեղ ապրում են սահման պահող մարդիկ, մարդիկ, ովքեր իրենց կյանքը վտանգելով՝ ապրում, արարում են իրենց հող ու ջրում, որպեսզի հեռավոր Երեւանում մարդիկ հանգիստ քնեն»,- այս մասին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արկադի Խաչատրյանը:

Խաչատրյանի խոսքով՝ չափազանց կարեւոր է, որ սահմանում ապրող մարդիկ վստահ լինեն, որ իրենց թիկունքն ամուր է:

Խաչատրյանը նշեց, որ «Լուսավոր Հայաստանի» թիմը գիտակցում է, որ սահմանապահ գյուղերի եւ ընդհանրապես սահմանապահ տարածաշրջանների խնդիրները պետք է լինեն առաջնահերթ. «Սահման պահող գյուղերը մեր դարպասներն են, նրանց անվտանգությունը եւ ապահովությունը չափազանց կարեւոր են երկրի անվտանգության տեսանկյունից: Հետեւաբար, այստեղ ապրող բնակչության բարեկեցության ապահովության եւ անվտանգության հարցերը միշտ պետք է լինեն մեր թիմի ուշադրության թիրախում»,- ասաց Խաչատրյանը:

ԼՀԿ ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն էլ նշեց. «Մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որ այս համայնքներում իրապես կյանքի որակը բարձրանա: Հատուկ պետական ուշադրություն կենտրոնացնելու կարիք կա այստեղ»:

Մարուքյանն անդրադարձավ նաեւ սահմանամերձ բնակավայրերը հարկերից ազատելու մասին օրենքին՝ նշելով, որ իր շփումները ցույց են տվել, որ դա որեւէ նշանակություն չի ունեցել: «Ընդունում ենք օրենքներ, որոնք մնում են թղթի վրա՝ մարդկանց եւ իրականության հետ կապ չունեցող, եւ դրանք հետո դառնում են ուղղակի պոպուլիստական ելույթների թեմա: Դուք պետք է մասնակցեք օրենսդրական փոփոխություններին, քանի որ Երեւանում նստած հնարավոր չէ օրենքի նախագիծ գրել այստեղ ապրող մարդկանց մասին»,- ասաց Մարուքյանը:

Տպել
1803 դիտում

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը