Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունեցել դատարանում. պաշտպանները ներկայացրել են բողոքները

Պաշտպանական կողմն արդեն ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բոլոր բողոքները:

Այս մասին քիչ առաջ նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը: «Կարելի է ասել, որ ըստ էության, ավարտվեց պաշտպանների բողոքների ներկայացումը: Երկու բողոք էր, երկուսն էլ ներկայացրինք, պետք է դեռեւս լսենք դատախազության դիրքորոշումը, եւ որոշակի այլ գործընթացներ: Երրորդ բողոքը, որը մուտք է արվել նոյեմբերի 29-ին դատարանն առանց քննության է թողել՝ ըստ էության միացվել է մյուս երկու բողոքներին»,- ասաց պաշտպանը մասնավորեցնելով, որ խոսքը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի միջեւ հեռախոսային խոսակցության առնչությամբ՝ նոր երեւան եկած հանգամանքի հիմքով բողոքի մասին է. «Բայց ուզենք, չուզենք այդ բողոքը քննվել է սույն գործի շրջանակներում. այլ ընթացակարգ չկա, բողոքում ասվածը հիմք կընդունի դատարանը, թե՝ ոչ, կորոշի խորհրդակցական սենյակում»,- հավելեց Օրբելյանը:

Գլխավոր դատախազը կներկայացնի առարկությունները թե որեւէ այլ դատախազ այս պահին Օրբելյանին հայտնի չէ: Պաշտպանը նշեց, որ չի կարծում, թե ֆիզիկապես հնարավոր է այսօր ավարտին հասցնել գործը: Օրբելյանը նշեց, որ Քոչարյանը դատարանում ելույթ ունեցել է, իսկ թե մասնավորապես ինչ է ասել, պաշտպանը չմեկնաբանեց: Պաշտպանը, սակայն նշեց, որ բոլոր ելույթները իրավական գործընթացի մասին են, քաղաքական չեն: «Իհարկե, միշտ էլ հնարավոր է իրավական դիրքորոշումները դիտարկել որպես քաղաքական եւ քաղաքականները իրավական լույսի ներքո»:

Հարցին, թե դատարանի կողմից շտապողականություն նկատվո՞ւմ է սույն գործի քննության հետ կապված, Օրբելյանը պատասխանեց՝ այո եւ ոչ: «Դատական նիստերն ամեն օր են նշանակվում, չնայած դատարանի մեծ ծանրաբեռնվածությանը. դա զուտ շտապողականություն է, թե այլ հանգամանքներով է պայմանավորված, կդժվարանամ մեկնաբանել»,- ասաց Օրբելյանը: Հարցին՝ այլ հանգամանքներ ասելով Օրբելյանը նկատի ունի նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունները, նա հրաժարվեց մեկնաբանել:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի դատարանից, Օրբելյանը պատասխանեց. «Կարող եմ ասել, որ առկա ե՛ւ իրավական, ե՛ւ փաստական, ե՛ւ վերլուծական նյութերը հիմք են տալիս, որ պետք է մեզ համար դրական արդյունք ունենանք, բայց որեւէ բան կանխատեսել չեմ կարող»:

Նոյեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը նշել է, որ 0038 գաղտնի հրամանն իր որոշակի հատկանիշներից ելնելով, անթույլատրելի ապացույց է: Լրագրողներն այսօր Օրբելյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է այդ հրամանն ապօրինի, եթե ՊՆ-ից է տրվել նախաքննական մարմնին, բացի դա՝ հրամանն արձակվել է Ռոբերտ Քոչարյանի հայտնի խորհրդակցությունից հետո: Նա, սակայն եւս ձեռնպահ մնաց հարցին, ըստ էության պատասխանելուց՝ նշելով, որ չի կարող պատասխան հնչեցնել չբացահայտելով նախաքննական գաղտնիքը:

Հիշեցնենք, որ 2008-ի փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանի մոտ տեղի էին ունեցել ուժային կառույցների ղեկավարների եւ ՀՀ ՊՆ հրամկազմի հետ անցկացված հայտնի խորհրդակցությունները: Եւ Միքայել Հարությունյանն այդ գաղտնի հրամանն արձակել է հենց այդ խորհրդակցություններից հետո:

Տպել
2928 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին