Քաղաքացին իր կամքից անկախ դարձել է ՀՀԿ անդամ, տեղյակ չի եղել իր իսկ անդամատոմսի և կուսակցական լինելու մասին

03/12/2018 schedule21:35

Փայլակ Թադեւոսյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է նախընտրական զավեշտ՝ պատմություն մի քաղաքացու մասին, ով լինելով սկզբունաքային անկուսակցական, հանկարծ պարզում է, որ ՀՀկ անդամ է, ունի անդամատոմս ու ՀՀԿ-ն տիրապետում է իր մասին ողջ ինֆորմացիային:

Մանրամասները՝ գրառման տեքստում.

«Մի քանի օր առաջ ՀՀԿ-ի գրասենյակներից մեկից զանգահարում են սկզբունքային անկուսակցական Ա.Ա.-ին և հարցնում, թե արդյոք ինքը ցանկանում է շարունակել մնալ ՀՀԿ անդամ, թե հրաժարվում է կուսակցությունից: Ա. Ա. հանկարծակի գալով, վրդոհված տոնով պատասխանում է, որ երբևէ որևէ կուսակցության չի անդամակցել և անջատում է հեռախոսազանգը: Մի քանի րոպե անց, մտածելով, որ հնարավոր է ընկերներից որևէ մեկը որոշել է սև հումոր անել, հետադարձ զանգով փորձում է ճշտել: Ի զարմանս Ա.Ա.-ի, պարզվում է, որ ՀՀԿ-ի գրասենյակում առկա է իր բոլոր տվյալները, ավելին, զրուցակիցն ասում է, որ նույնիսկ լուսանկար կա:

Պատմությունը ավելի հետաքրքիր է դառնում և Ա.Ա. որոշում է անձամբ այցելել ՀՀԿ-ը գրասենյակ և պարզել, թե ինչ հանգամանքներում է հայտնվել ՀՀԿ-ի կուսակցականների ցանկում: Նախ, պարզվում է, որ Ա.Ա.-ն, ըստ ՀՀԿ-ի կուսակցականների բազայի տվյալների, կուսակցության անդամ է հանդիսանում 2007 թվականից և բազայում առկա է նաև կուսակցական տոմսի համարը, իսկ բազայում իր լուսանկարի փոխարեն առկա է այլ անձի լուսանկար:
ՀՀԿ-ի կուսակցականների տվյալների բազայում առկա է Ա.Ա.-ի անձնագրային, կրթության, հաշվառման և փաստացի բնակությանը վերաբերող ամբողջական տվյալներ:

Ի դեպ, Ա.Ա.-ն որևէ կուսակցության անդամ դառնալու դիմում ոչ միայն չի գրել, այլ նաև տեղյալ չէ, որ իր փոխարեն որևէ մեկը դիմում է գրել:

Ա.Ա. ՀՀԿ-ի գրասենյակից խնդրում է տրամադրել կուսակցությանը անդամակցելու ենթադրյալ դիմումը, սակայն նրան տեղեկացնում են, որ գործերը արխիվում են և պետք է դիմում գրել արխիվից դիմումը տրամադրելու համար: 
Խնդրում եմ արձագանքել, թե ինչ պետք է անի սկզբունքային անկուսակցական Ա.Ա.-ն, որը ամբողջ կյանքի ընթացքում հպարտացել է, որ անկուսակցական է և ճակատագրի հեգնանքով հայտնվել է ՀՀԿ-ի կուսակցականների ցանկում:

Զավեշտալին այն է, որ պարզվում է, որ կան անձիք, ովքեր միաժամանակ մի քանի կուսակցության անդամ են հանդիսանում:

Հ.Գ. հարգելիներս, մի օր կարող է պարզվել, որ Դուք որևէ կուսակցության անդամ եք, մնում է հուսալ, որ դա ամենավատ կուսակցությունը չլինի»:

Տպել
3164 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին