Մենք հեղափոխությունը երբեք չենք նվաստացնի եղունգներով ու ատամներով իշխանությունը պահելու միջոցով․ Նիկոլ Փաշինյան

Մեր էսօրվա առաջիկա քաղաքական օրակարգի հարցը տնտեսական հեղափոխությունն է։ Մենք իրականցրել ենք քաղաքական հեղափոխություն, եկել է հերթը, որ միասին իրականացնենք տնտեսական հեղափոխություն։ Եւ դա իրականացնելու համար ենք մենք ձեզնից մանդատ ուզում, վստահության քվե ուզում, եւ հույս ունեմ, որ այդ քվեն դեկտեմբերի 9-ին կտաք «Իմ քայլը» դաշինքին։ Նման հայտարարությամբ հանդես եկավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Ծաղկահովիտ համայնքում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ։

Նա ասաց, որ յուրաքանչյուր կառավարություն աշխատելու համար պետք է ունենա որոշակի ժամանակ եւ մենք պետք է տրամադրվենք, որ այս ընտրվող խորհրդարանը պետք է աշխատի հինգ տարի․

«Իհարկե, պետք է ընդունենք նաեւ, որ արտահերթ ընտրություններ էլ կան, բայց առաջիկայում մեր անելիքների շուրջ ճշգրիտ լինելու համար մեր պայմանավորվածությունը պետք է լինի հետեւյալը, որ մեր կառավարությունը ձեր քվեն ստանալուց հետո պետք է հնարավորություն ունենա հինգ տարի իրականացնել էս նախընտրական ծրագիրը, ապա նորից պետք է լինեն ընտրություններ, եւ հինգ տարի հետո դուք հնարավորություն եք ունենալու կամ պահպանել կամ փոխել կառավարությունը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով․

«Մեր պարտավորությունը ձեր առաջ հետեւյալն է, որ մենք երբեք մի քվեաթերթիկով անգամ չենք կեղծելու ընտրությունները։ Բացառված է, որ մենք ոտնձգություն թույլ տանք ՀՀ քաղաքացու կատարած ընտրության հանդեպ։ Եւ ես ուզում եմ ձեզ ասել, որ մենք երբեք նաեւ ինքներս մեզ չենք նվաստացնի եւ մեր սիրո եւ համերաշխության հեղափոխությունը չենք նվաստացնի՝ եղունգներով ու ատամներով իշխանությունը պահելու միջոցով։ Դուք եք որոշում, ժողովո՛ւրդ, եւ էսօր ՀՀ-ում իշխանությունը պատկանում է միայն ձեզ։ Դուք քվեարկելու եք եւ որոշում եք կայացնելու։ Սա բացառիկ իրավիճակ է ՀՀ-ում, ես հույս ունեմ, որ էս պատմական իրավիճակին ձեզնից յուրաքանչյուրը ոչ միայն կզգա, ոչ միայն կարձանագրի, այլ լիարժեք կկատարի իր պատմական առաքելությունը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա անդրադարձավ նաեւ քվեարկության կարգին՝ ասելով, որ եթե քաղաքացիներն ուզում են ընտրել «Իմ քայլը» դաշինքին, ապա պետք է 11 քվեաթերթիկներից ընտրեն համար չորսը, որի վրա գրված է լինելու նաեւ իր անունը։

Տպել
1766 դիտում

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել