Ծաղկաձորում նախատեսված բռնցքամարտի շոուն հետաձգվել է ԱԺ ընտրությունների պատճառով

Ծաղկաձորում նախատեսված «Punch Boxing» փրոմոութերական ընկերության բռնցքամարտի երեկոն հետաձգվել է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց ընկերության հիմնադիր Արամ Դավթյանը: Շոուն պետք է տեղի ունենար դեկտեմբերին, կազմակերպիչների համար ցանկալի էր դեկտեմբերի 8-ը: Այս օրերին, սակայն, Հայստանում մարդիկ ավելի շատ տարված են քարոզարշավներով, Ազգային ժողովի արթահերթ ընտրություններով, որոնք կայանալու են դեկտեմբերի 9-ին: Սա, ըստ Դավթյանի, հասարակության ուշադրությունը շեղում է այլ իրադարձություններից:

«Հայաստանում ընտրություններ են, որոշեցինք այնպես անել, որ չհամընկնեն, որոշեցինք հետաձգել, բայց հուսով ենք, որ մոտ ժամանակներս անպայման կլինի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ, եթե շոուն կայանա, կլինի 2019 թ. մարտին կամ մայիսին:

Փոխվել է ոչ միայն անցկացման ամսաթիվը, այլեւ վայրը: Նախատեսվում էր երեկոն կազմակերպել Ծաղկաձորի «Գոլդն փելըս» հյուրանոցում, սակայն, եթե այնուամենայնիվ կայանա, այն կհյուրընկալի Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի ռեստորաններից մեկը: Ըստ կազմակերպիչների՝ «Գոլդն փելըսը» շատ հարմար սրահ ուներ, սակայն այն գտնվում է 2100 մետր բարձրության վրա, ինչն անսովոր է արտասահմանցի մարզիկների համար:

«Կար մեկ անհարմարություն. այն գտնվում է 2100 մ բարձրության վրա: Շատ դժվար է բռնցքամարտիկների համար, մենք շատ էինք մտահոգ այդ առիթով: Ծաղկաձորում շատ դժվար է, շատ հակառակորդներ գուցե չգան այնտեղ, որովհետեւ 2100 մետրի վրա ցանկացած լավ բռնցքամարտիկ 2-րդ ռաունդից գուցե չկարողանա ոչինչ անել»,- ասաց նա:

Այդ շոուի ընթացքում պետք է ելույթ ունենային «Punch Boxing»-ը ներկայացնող Արամ Ավագյանը, Գոռ Երիցյանը եւ Նարեկ Աբգարյանը: Միջոցառումը հետաձգելը չի անդրադրադարձել նրանց գրաֆիկի վրա: Մոտ օրերս նրանք կանցկացնեն իրենց հերթական մենամարտերը: Երիցյանը կպայքարի իր առաջին գոտու՝ երիտասարդների աշխարհի չեմպիոնի գոտու համար:

Տպել
414 դիտում

Վրաստանին ու նոր նախագահին առաջիկա տարիներին հաջողություններ եմ մաղթում. Արմեն Սարգսյան

Արթուր Բաղդասարյանը հեռանում է քաղաքականությունից, խոստանում է վերադառնալ՝ հենց ժողովուրդն ուզի

Գողություն Մակարավանքից. հափշտակել են արծաթե մոմակալներն ու հանգանակության գումարը

Վրաստանի առաջին կին նախագահը երդվեց՝ ի հեճուկս ընդդիմության բողոքի ակցիաների

Վաղը երեկոյան ժամերից սպասվում են տեղումներ, մառախուղ, ձյուն, ջերմաստիճանը կնվազի

Վրացական ընդդիմությունը բողոքի ցույցով հասել է Թելավի, ոստիկանությունը փակել է ճանապարհը (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցավ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը (տեսանյութ)

Գիշերը ժամը 03:00-ին մեքենա է ընկել Արփա գետը, 2 հոգի հիվանդանոցում են

«Իմ քայլը» կստանա 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 18. ԿԸՀ-ն բաշխեց մանդատները

Խանջյան փողոցում մահվան ելքով վրաերթի մասնակից «Սպիտակցի Հայկոն» ստորագրությամբ բաց է թողնվել

Երևանում զենքի սպառնալիքով առևանգել են ոստիկանության Արմավիրի վարչության պետի եղբոր տղային

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին

Կաթողիկոսն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը

«Իմ քայլը» ստացել է քվեների 70.42%-ը, ԲՀԿ-ն՝ 8.26%-ը, «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%-ը. վերջնական

Վլադիմիր Պուտինն իրականացրել է 14-ամյա Արտյոմի երազանքը, տղան տպավորված է

ՀՀ նախագահը ժամանել է Վրաստան՝ մասնակցելու Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությանը

Գյումրիում հարսանիքից վերադարձող ընտանիքը վթարի է ենթարկվել․ զոհվել են ամուսիններ

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասնակիցներից երկուսը տարվել են ոստիկանություն

Հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի բնակարաններից մեկում. 2 տուժածներից մեկին հոսպիտալացրել են