Երևան
5 °C
Դեկտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է Ադրբեջանին մատակարարել «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրներ (ԱՀՀ), որոնց ձեռքբերման վերաբերյալ լուրերը շրջանառվում էին դեռեւս 2014 թվականից:
2014 թ. Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցած KADEX 2014 ռազմական տեխնիկայի եւ սպառազինության ցուցահանդեսի ընթացքում ադրբեջանական պատվիրակության համար «Բալ-Է» ԱՀՀ-ի հատուկ ցուցադրություն էր կազմակերպվել արտադրող ընկերության կողմից: Ըստ որոշ տեղեկությունների՝ Ադրբեջանին «Բալ-Է» ԱՀՀ-ներ մատակարարելու վերաբերյալ քննարկում է եղել նաեւ Կրեմլում՝ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստում: «Կոմերսանտ» թերթի տեղեկությունների համաձայն՝ քննարկման ժամանակ հավանություն է տրվել այս համալիրների մատակարարմանը Ադրբեջանին, իսկ քանի որ «Բալ-Է»-ն «ի զորու է ծածկել միայն ծովային տարածք»՝ այդ գործարքը չպետք է անհանգստացներ Հայաստանին: Թերթի աղբյուրների համաձայն՝ կողմերն անգամ նախնական պայմանավորվածության էին եկել «ԱՀՀ-ների փոքր խմբաքանակի եւ մի քանի տասնյակ 3М24 (X-35 հրթիռների արտահանման համար նախատեսված արդիականացումը) հրթիռների» մատակարարման վերաբերյալ:
Որպես գործարքի չեղարկման պատճառ «Կոմերսանտ»-ը նշում է «Ռուսաստանի պաշտպանության նախարարության դիրքորոշումը»: Թերթը զրուցել է մի քանի զինվորականների հետ, որոնք նշել են, որ «ՌԴ ՊՆ հատուկ դիրքորոշումը» բխում է նրանից, որ Ադրբեջանին տրամադրվող ԱՀՀ-ները հնարավոր վտանգ են ներկայացնում Ռուսաստանի Կասպիական նավատորմի համար: Բանն այն է, որ համալիրների անգամ արտահանման համար նախատեսված հրթիռները վտանգավոր են Ռուսաստանի տարածքային ջրերում գտնվող ռուսական նավերի համար:
«Այսպիսի փաստարկների հետ վիճելն անիմաստ էր, ուստի նախնական պայմանավորվածությունը դրեցին դարակի մեջ, մեր դիրքորոշումը լսելի եղավ»,- ասել էր «Կոմերսանտի» զրուցակիցներից մեկը:
«Կոմերսանտ»-ի բարձրաստիճան աղբյուրներից մեկն էլ նշել էր, որ առկա է «բավականին նուրբ քաղաքական նրբերանգ»՝ նկատի ունենալով Հայաստանի հետ հարաբերությունները եւ արցախյան հակամարտությունը:
«Մենք չէինք ուզենա, որ այդ զինատեսակը գործածվի ղարաբաղյան հակամարտությունում»,- ասել էր «Կոմերսանտ» թերթի աղբյուրը:
«Աշխարհաքաղաքական նրբերանգը» բխում է նրանից, որ վերջին տարիների ընթացքում Х-35 տեսակի հրթիռի մարտագլխիկն արդիականացվել է այնպես, որպեսզի կարողանա խոցել ոչ միայն ծովային, այլեւ ցամաքային թիրախներ: Դա էլ, հավանաբար, մտավախություն է առաջացրել ռուսական կողմի մոտ, որ համալիրները կարող են տեղակայվել Կասպից ծովից բավական հեռու՝ Ադրբեջանի արեւմտյան սահմանների մոտ:
Այդուհանդերձ, «Կոմերսանտ»-ի կարծիքով՝ գործարքի չեղարկումը չի ազդի ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա: Ի պաշտպանություն այդ տեսակետի թերթը մեջբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի սեպտեմբերին ասված խոսքերն այն մասին, որ «ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը մեծ ավանդույթներ» եւ «աճի միտում ունի»:
Իրականում ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը սկսվել էր 2005 թվականին: Հետագայում Ռուսաստանը դարձել էր Ադրբեջանի հիմնական մատակարարներից մեկը: Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIRPI) տվյալներով՝ 2006-2016 թթ. Ադրբեջանի ներմուծած պաշտպանական արտադրանքի 22%-ը ռուսական էր:
Սակայն վերջին երկու տարվա ընթացքում՝ մասնավորապես ապրիլյան պատերազմից հետո, որոշակի փոփոխություններ նկատվում են: Այս տարվա գարնանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը Երեւանում հայտարարել էր, որ Ռուսաստանը չի շարունակի նույն մասշտաբներով սպառազինություն մատակարարել Ադրբեջանին՝ հավելելով, որ Ռուսաստանն իրականացնում է այն պայմանագրերը, որոնք Ադրբեջանի հետ կնքվել են մինչեւ 2016թ. ապրիլ: Այդ հայտարարությունը եւ առհասարակ Ռուսաստանի զգուշավոր մոտեցումները կապված են 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո հայ հասարակության շրջանում բարձրացած հակառուսական ալիքի հետ:
Ռուսաստանի զգուշավոր դիրքորոշումը խոսում է նաեւ այն բանի մասին, որ, ի հեճուկս Բաքվի եւ ռուսաստանցի ադրբեջանամետ որոշ «փորձագետների» պնդումների՝ թե իբր «Ադրբեջանը Հարավային Կովկասում Կրեմլի միակ դաշնակիցն է»՝ Մոսկվայում չեն վստահում Ադրբեջանին: Այլապես անհասկանալի է, թե ինչու պետք է «տարածաշրջանում միակ դաշնակցի» ափերին տեղակայված համալիրները հնարավոր վտանգ ներկայացնեն ռուսական նավերի համար: Բաքվում, թերեւս, դա նույնպես հասկանում են, այլապես կհակադարձեին ռուսական փաստարկներին:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել
ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)
Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը
ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան
Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին
Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր
Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ
Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են
ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն
Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ
Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան
96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են
Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը
Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին
200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան
Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին
Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը
Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն
Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել
29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա
Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի
Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները
Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել
Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը
Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին
Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա
Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում
© 2024 Հայկական ժամանակ