Նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականի կինը փորձել է գաղտնի ինֆորմացիա հանել երկրից. Ս. Հովհաննիսյան

05/12/2018 schedule19:45

ՔԿՀ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է չափազանց ուշագրավ մի պատմություն՝ մոտ 25 տարվա վաղեմության՝ խոստանալով պատմության շարունակությունը եւս ավելի ուշ հրապարակել: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Վերջին օրերին Դավիթ Շահնազարյանը հաճախակի է հիշողություների գիրկն ընկնում և մեկնաբանում՝ ով ոնց է Արցախյան պատերազմում իրեն դրսևորել, թե դա որտեղից է իբրև ինքը իմացել երևի մի քանի ամիս ԱԱՊ վարչության ժամանակավոր պետ աշխատելու ժամանակահատվածից, ճիշտն ասած՝ ես էլ որոշ իրադարձություներ հիշեցի այդ նույն 1993-1994 թթ:

Նշված ժամանակահատվածում ՀՀ Նախագահականի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի կինը մի քանի ամսական երեխայի հետ Երևանի Զվարթնոց օդանավակայանից թիվ 910 չվերթով մեկնում էր Մոսկվա քաղաք, նշյալ կնոջը ճանապարհում էր գնդապետի կոչումով անձնավորություն՝ հավանաբար օդանավ անարգել մուտք գործելու համար՝ սակայն ունեցած օպերատիվ տվյալները իրացնելու անհրաժեշտությունից ելնելով պատգամավորների համար նախատեսված սրահում գտնվող ուղևորները մեր կողմից հրավիրվեցին անցնել բեռների և անձնական զննություն ինքնաթիռ նստեցման համար և զննությամբ ինչ պարզվեց ՀՀ Նախագահականի բարձրաստիճան պաշտոնյաի կինը իր երեխայի բարուրի մեջ թաքցրած թվով 7 էլեկտրոնային կրիչներ էր փորձում երկրից դուրս հանել, այդ կնոջը հանեցինք չվերթից ուղեկցող գնդապետի հետ միասին բերման ենթարկեցինք Զվարթնոց օ/կ ՆԳ բաժին արձանագրեցինք, էլեկտրոնային կրիչները զննեցինք և ՆԳ նախարարին զեկուցեցինք, որից հետո ՆԳ բաժին եկավ ԱԱՊ վարչության պաշտոնյան, բերման ենթարկվածներին և նյութերը. հանձնեցինք ԱԱՊՎ պաշտոնյաին ամենակարևորը՝ այդ կինը հանդիսանում էր ՀՀ Նախագահի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդականի կինը, իսկ էլ.կրիչներում պարունակվում էին ՀՀ ազգային անվտանգությունը ապահովելու մարտավարությունը և ակնկալվող միջոցառումների ցանկը՝ որոնք ի դեպ հույժ գաղտնի գրիֆով էին ձևակերպված:

Ի դեպ, մինչ ԱԱՊՎ-ից կժամանեին հասցրեցի մոտ 30-40 րոպե դեպքի կապակցությամբ անկեղծ զրույց ունենալ ՀՅՈՒՐԻՍ հետ, զրույցի մանրամասները բնականաբար անմիջապես զեկուցեցի ՆԳ նախարար Վ.Սիրադեղյանին,որից հետո Դ.Շահնազարյանի անհաջող օրերը սկսվեց: Հետագայում քր.գործ չհարուցվեց և ոչ մեկը չպատժվեց՝ պարզապես գլխավոր խորհրդականը այլևս ՀՀ չվերադարձավ և վերջ: Ահա թե Դ.Շահնազարյանը ինչ արդյունավետ է աշխատել իր ղեկավարաման ամիսներին, որ ԱԱՊՎ քթի տակից ոնց էին փորձում դուրս հանել Երկրի Ազգային անվտանգությանը վերաբերող Հույժ Գաղտնի փաստաթղթերը, թե այդ փաստաթղթերը ում համար էր նախատեսված և ինչ էին գնահատել կարելի էր միայն ենթադրել:

Փաստորեն, իմ շարքային օպերը ավելի շատ օգուտ տվեց Երկրին քան Դ.Շահնազարյանը: Սա դեռ մեկ փոքրիկ դրվագ. շարունակությունը չի ուշանա։

Տպել
9067 դիտում

Վրաստանին ու նոր նախագահին առաջիկա տարիներին հաջողություններ եմ մաղթում. Արմեն Սարգսյան

Արթուր Բաղդասարյանը հեռանում է քաղաքականությունից, խոստանում է վերադառնալ՝ հենց ժողովուրդն ուզի

Գողություն Մակարավանքից. հափշտակել են արծաթե մոմակալներն ու հանգանակության գումարը

Վրաստանի առաջին կին նախագահը երդվեց՝ ի հեճուկս ընդդիմության բողոքի ակցիաների

Վաղը երեկոյան ժամերից սպասվում են տեղումներ, մառախուղ, ձյուն, ջերմաստիճանը կնվազի

Վրացական ընդդիմությունը բողոքի ցույցով հասել է Թելավի, ոստիկանությունը փակել է ճանապարհը (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցավ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը (տեսանյութ)

Գիշերը ժամը 03:00-ին մեքենա է ընկել Արփա գետը, 2 հոգի հիվանդանոցում են

«Իմ քայլը» կստանա 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 18. ԿԸՀ-ն բաշխեց մանդատները

Խանջյան փողոցում մահվան ելքով վրաերթի մասնակից «Սպիտակցի Հայկոն» ստորագրությամբ բաց է թողնվել

Երևանում զենքի սպառնալիքով առևանգել են ոստիկանության Արմավիրի վարչության պետի եղբոր տղային

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին

Կաթողիկոսն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը

«Իմ քայլը» ստացել է քվեների 70.42%-ը, ԲՀԿ-ն՝ 8.26%-ը, «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%-ը. վերջնական

Վլադիմիր Պուտինն իրականացրել է 14-ամյա Արտյոմի երազանքը, տղան տպավորված է

ՀՀ նախագահը ժամանել է Վրաստան՝ մասնակցելու Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությանը

Գյումրիում հարսանիքից վերադարձող ընտանիքը վթարի է ենթարկվել․ զոհվել են ամուսիններ

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասնակիցներից երկուսը տարվել են ոստիկանություն

Հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի բնակարաններից մեկում. 2 տուժածներից մեկին հոսպիտալացրել են