«Նուբարաշեն» ՔԿ հիմնարկից փախուստի փորձ է կատարվել. հարուցվել է քրեական գործ

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից ազատազրկման վայրից զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ ուրիշի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով փախուստի փորձ կազմակերպելու դեպքի առթիվ:

2018թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 7։20-ին, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 4։40-ի սահմաններում, կանխվել է ՔԿ հիմնարկի 33 եւ 25-ամյա կալանավորների փախուստը: Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննչական խումբը։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով: Կազմվել է քննչական խումբ:

Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների, այդ թվում՝ դեպքի վայրի զննությամբ, պարզվել է, որ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի 1985 եւ 1993 թվականներին ծնված կալանավորները, առերեւույթ փախուստ կատարելու վերաբերյալ գալով նախնական համաձայնության, մասնաշենքի 2-րդ հարկում գտնվող խցի արտաքին պատը նախապես քանդելու` բետոնը քերելու եւ քարն առանձնացնելու միջոցով պատի վրա անցք բացելու եղանակով, հայտնվել են արգելագոտում։ Ապա օգտվելով մառախլապատ եղանակի պատճառով անտեսանելիության պայմաններից, հաղթահարելով փշալարերի առաջին արգելապատնեշը՝ ներթափանցել են հսկիչ հետքային արահետ, հագուստներով մեկուսացնելով բարձր լարման տակ գտնվող փշալարերի երկրորդ արգելապատնեշը՝ այն նույնպես հաղթահարել են, սակայն միացել է ահազանգման համակարգը։

Ահազանգից անմիջապես հետո հիշյալ տեղամասին են մոտեցել ծառայություն իրականացնող ՔԿ հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատակիցները: 

Իրենց ծառայողական պարտականություններից ելնելով, նախազգուշացնելով օրինական պահանջը չկատարելու դեպքում զենք կիրառելու մասին՝ ՔԿ հիմնարկի աշխատակիցները փորձել են կանխել փախուստը։

Սակայն կալանավորներից մեկը, հարձակվելով աշխատակցի վրա եւ վերջինիս առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, կիրառելով ձեռնամարտի հնարքներ, հարմարեցված առարկան որպես զենք գործադրելու սպառնալիքով, պահանջել է չխոչընդոտել իրենց։ Սակայն ՔԿՀ աշխատակիցները հաղթահարել են կալանավորի դիմադրությունը՝ այդ կերպ կանխելով նրանց փախուստը։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ վերցվել է կալանավորի կողմից ՔԿՀ աշխատակիցների նկատմամբ որպես զենք կիրառված` հացի խմորից պատրաստված եւ սեւ գույնով ներկված, իրականից գրեթե չտարբերվող ատրճանակի նմանակ, խցի պատը քանդելու ընթացքում օգտագործված մետաղական երկու ձողերը, 1 խոհանոցային դանակ, ինչպես նաեւ՝ պատի անցքը քողարկելու համար նախատեսված, արտաքին հատվածում տուֆի մակերեւույթին հարմարեցված երանգի ստվարաթղթե քողարկիչ, իսկ ներսից` պատի միեւնույն ներկով ներկված նրբատախտակ։

Բացի այդ, փախուստի փորձ կատարածներին վնասազերծելու տեղանքի հարակից հատվածից հայտնաբերվել է սպորտային պայուսակ` բաճկոնի, կպչուն ժապավենի եւ բջջային հեռախոսի պարունակությամբ։

Փշալարերով արգելապատնեշների` անցման հատվածում հայտնաբերվել են արնանման հետքեր, որոնք հավանաբար գոյացել են փախուստի փորձ կատարած անձանց մարմնական վնասվածք ստանալու հետեւանքով։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Տպել
244 դիտում

Վրաստանին ու նոր նախագահին առաջիկա տարիներին հաջողություններ եմ մաղթում. Արմեն Սարգսյան

Արթուր Բաղդասարյանը հեռանում է քաղաքականությունից, խոստանում է վերադառնալ՝ հենց ժողովուրդն ուզի

Գողություն Մակարավանքից. հափշտակել են արծաթե մոմակալներն ու հանգանակության գումարը

Վրաստանի առաջին կին նախագահը երդվեց՝ ի հեճուկս ընդդիմության բողոքի ակցիաների

Վաղը երեկոյան ժամերից սպասվում են տեղումներ, մառախուղ, ձյուն, ջերմաստիճանը կնվազի

Վրացական ընդդիմությունը բողոքի ցույցով հասել է Թելավի, ոստիկանությունը փակել է ճանապարհը (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցավ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը (տեսանյութ)

Գիշերը ժամը 03:00-ին մեքենա է ընկել Արփա գետը, 2 հոգի հիվանդանոցում են

«Իմ քայլը» կստանա 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 18. ԿԸՀ-ն բաշխեց մանդատները

Խանջյան փողոցում մահվան ելքով վրաերթի մասնակից «Սպիտակցի Հայկոն» ստորագրությամբ բաց է թողնվել

Երևանում զենքի սպառնալիքով առևանգել են ոստիկանության Արմավիրի վարչության պետի եղբոր տղային

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին

Կաթողիկոսն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը

«Իմ քայլը» ստացել է քվեների 70.42%-ը, ԲՀԿ-ն՝ 8.26%-ը, «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%-ը. վերջնական

Վլադիմիր Պուտինն իրականացրել է 14-ամյա Արտյոմի երազանքը, տղան տպավորված է

ՀՀ նախագահը ժամանել է Վրաստան՝ մասնակցելու Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությանը

Գյումրիում հարսանիքից վերադարձող ընտանիքը վթարի է ենթարկվել․ զոհվել են ամուսիններ

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասնակիցներից երկուսը տարվել են ոստիկանություն

Հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի բնակարաններից մեկում. 2 տուժածներից մեկին հոսպիտալացրել են