Կկառուցվի 1000 բնակարան. ինչպե՞ս է իրականացվում պետական ծառայողներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագիրը

06/12/2018 schedule17:35

2014 թվականին մեկնարկել էր պետական ծառայողներին մատչելի բնակարանով ապահովման ծրագիրը, համաձայն որի նախատեսվում էր Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցում կառուցել 1000 բնակարան: Ծրագրով նախատեսված աշխատանքները ՀՀ կառավարության անունից համակարգում և իրականացնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն:

Ինչպես հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, 2014 թվականին մեկնարկած ծրագրի առաջին փուլը, որի ընթացքում պետական ծառայողների համար կառուցվել է 266 բնակարան և ավտոկայանատեղի, ավարտվել և շահառուներին է հանձնվել դեռևս 2017 թվականին:

Այժմ ընթացքի մեջ են ծրագրի երեք փուլերը:

Ծրագրի 2-րդ փուլով Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 6/2 հասցեում կառուցվող շենքային համալիրը, որտեղ պետական ծառայողների համար նախատեսված են 175 բնակարան և ավտոկայանատեղի շահագործման կհանձնվի մինչև 2018 թվականի տարեվերջ:

Ծրագրի 3-րդ փուլով Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի շինարարության ավարտը նախատեսվում է մինչև 2019 թվականի հոկտեմբերի 30-ը, իսկ բնակարանների հանձնումը շահառուներին՝ մինչև 2019-ի տարեվերջ: Շինարարական համալիրում պետական ծառայողների համար նախատեսված է 294 բնակարան և ավտոկայանատեղի: Շինարարական աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի:

Ծրագրի 4-րդ փուլով Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 4 և N4/3 հասցեներում մեկնարկել են 2 բազմաբնակարան շենքային համալիրների շինարարական աշխատանքները, որոնցում պետական ծառայողների համար նախատեսվել է 265 բնակարան և ավտոկակայատեղի: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2021 թվականին:

Տպել
1721 դիտում

Վրաստանին ու նոր նախագահին առաջիկա տարիներին հաջողություններ եմ մաղթում. Արմեն Սարգսյան

Արթուր Բաղդասարյանը հեռանում է քաղաքականությունից, խոստանում է վերադառնալ՝ հենց ժողովուրդն ուզի

Գողություն Մակարավանքից. հափշտակել են արծաթե մոմակալներն ու հանգանակության գումարը

Վրաստանի առաջին կին նախագահը երդվեց՝ ի հեճուկս ընդդիմության բողոքի ակցիաների

Վաղը երեկոյան ժամերից սպասվում են տեղումներ, մառախուղ, ձյուն, ջերմաստիճանը կնվազի

Վրացական ընդդիմությունը բողոքի ցույցով հասել է Թելավի, ոստիկանությունը փակել է ճանապարհը (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցավ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը (տեսանյութ)

Գիշերը ժամը 03:00-ին մեքենա է ընկել Արփա գետը, 2 հոգի հիվանդանոցում են

«Իմ քայլը» կստանա 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 18. ԿԸՀ-ն բաշխեց մանդատները

Խանջյան փողոցում մահվան ելքով վրաերթի մասնակից «Սպիտակցի Հայկոն» ստորագրությամբ բաց է թողնվել

Երևանում զենքի սպառնալիքով առևանգել են ոստիկանության Արմավիրի վարչության պետի եղբոր տղային

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին

Կաթողիկոսն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը

«Իմ քայլը» ստացել է քվեների 70.42%-ը, ԲՀԿ-ն՝ 8.26%-ը, «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%-ը. վերջնական

Վլադիմիր Պուտինն իրականացրել է 14-ամյա Արտյոմի երազանքը, տղան տպավորված է

ՀՀ նախագահը ժամանել է Վրաստան՝ մասնակցելու Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությանը

Գյումրիում հարսանիքից վերադարձող ընտանիքը վթարի է ենթարկվել․ զոհվել են ամուսիններ

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասնակիցներից երկուսը տարվել են ոստիկանություն

Հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի բնակարաններից մեկում. 2 տուժածներից մեկին հոսպիտալացրել են