Շատ էի սպասում այս մենամարտին. բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը մենամարտելու է 1-ին գոտու համար

Գոռ Երիցյանը պատրաստվում է պրոֆեսիոնալ բռնցքամարտում իր կարեւորագույն մենամարտին: Դեկտեմբերի 18-ին Կազանում կայանալիք բռնցքամարտի շոուի ընթացքում պայքարելու է իր առաջին գոտու (WBO վարկածով) համար: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ լավ է պատրաստվել մարզչի՝ Դավիթ Թորոսյանի հետ ու լավ մարզավիճակում է: Խոստովանեց, որ նախորդ ելույթների համեմատ՝ զգացողությունները տարբերվում են:

«Միանշանակ տարբերվում են, վերջիվերջո դառնում ես աշխարհի չեմպիոն: Շատ էի սպասում այս մենամարտին, դժվարություններ եղան հակառակորդին ընտրելու հարցում: Շատ սպասված մենամարտ է ինձ համար, ամեն ինչ պետք է անեմ, որ եւս 1 գոտի ավելանա, բերենք Հայաստան»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ավելորդ լարվածություն չի զգում:

Գոռի մրցակցի անունը WBO-ն կհաստատի մոտ օրերս: Սա լինելու է նրա 9-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում: Նախորդ 8-ում միայն հաղթել է: Եթե կրկին հաղթի, կդառնա «Punch Boxing» փրոմոութերական ընկերության 3-րդ մարզիկը, որը Հայաստանի համար գոտի է նվաճում: Այս տարի իրենց առաջին՝ WBC International Silver գոտինորն են  նվաճել Արամ Ավագյանը եւ Նարեկ Աբգարյանը։

Գոտու համար մենամարտով Գոռը եզրափակելու է մարզական տարին ու որոշ ժամանակ հանգստանալու է: 2019 թվականը նախաօլիմպիական տարի է, եւ նա փորձելու է ուղեգիր ձեռք բերել: Վստահ չէ, որ սիրողական բռնցքամարտում Եվրոպայի կամ աշխարհի առաջնության կմասնակցի, բայց նշում է, որ պրոֆեսիոնալ ռինգում էլ կան վարկանիշային մրցաշարեր, որոնցում անպայման ելույթ կունենա, քանի որ օլիմպիական մեդալ նվաճելու նպատակ ունի:

Տպել
928 դիտում

Վրաստանին ու նոր նախագահին առաջիկա տարիներին հաջողություններ եմ մաղթում. Արմեն Սարգսյան

Արթուր Բաղդասարյանը հեռանում է քաղաքականությունից, խոստանում է վերադառնալ՝ հենց ժողովուրդն ուզի

Գողություն Մակարավանքից. հափշտակել են արծաթե մոմակալներն ու հանգանակության գումարը

Վրաստանի առաջին կին նախագահը երդվեց՝ ի հեճուկս ընդդիմության բողոքի ակցիաների

Վաղը երեկոյան ժամերից սպասվում են տեղումներ, մառախուղ, ձյուն, ջերմաստիճանը կնվազի

Վրացական ընդդիմությունը բողոքի ցույցով հասել է Թելավի, ոստիկանությունը փակել է ճանապարհը (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցավ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը (տեսանյութ)

Գիշերը ժամը 03:00-ին մեքենա է ընկել Արփա գետը, 2 հոգի հիվանդանոցում են

«Իմ քայլը» կստանա 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 18. ԿԸՀ-ն բաշխեց մանդատները

Խանջյան փողոցում մահվան ելքով վրաերթի մասնակից «Սպիտակցի Հայկոն» ստորագրությամբ բաց է թողնվել

Երևանում զենքի սպառնալիքով առևանգել են ոստիկանության Արմավիրի վարչության պետի եղբոր տղային

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին

Կաթողիկոսն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը

«Իմ քայլը» ստացել է քվեների 70.42%-ը, ԲՀԿ-ն՝ 8.26%-ը, «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%-ը. վերջնական

Վլադիմիր Պուտինն իրականացրել է 14-ամյա Արտյոմի երազանքը, տղան տպավորված է

ՀՀ նախագահը ժամանել է Վրաստան՝ մասնակցելու Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությանը

Գյումրիում հարսանիքից վերադարձող ընտանիքը վթարի է ենթարկվել․ զոհվել են ամուսիններ

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասնակիցներից երկուսը տարվել են ոստիկանություն

Հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի բնակարաններից մեկում. 2 տուժածներից մեկին հոսպիտալացրել են