30 տարի շարունակ Ստեփանավանում 290 ընտանիք ապրում է նեխած փայտաշեն տնակներում

88-ի աղետեալի երկրաշարժը լուրջ ավերածություններ արեց նաեւ Ստեփանավան քաղաքում: Սակայն հաշվի առնելով Գյումրիի և Սպիտակի իրավիճակը, Ստեփանավանի ավերածությունների մասին տեղեկությունները լայն տարածում չգտան: Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ չնայած երկրաշարժից հետո Ստեփանավանում կառուցվել են բազմաթիվ նոր բնակելի շենքեր, հիվանդանոց, համայնքապետարան, մշակույթի պալատ, դպրոցներ, մանկապարտեզներ, սակայն աղետի հետեւնքները Ստեփանավանում պահպանվում են մինչ օրս. «Այսօր էլ քաղաքում 300-ից ավելի ընտանքիներ ապրում են ժամանակավոր կացարաններում, որից 290-ը Աշոտաբերդ թաղամասում, որը բնակիչներին տրամադրվել է 15 տարի ժամկետով և 30 տարի անց այլևս պիտանի չէ բնակության համար, սրան են գումարվում նաև վագոն տնակներում ապրողները, ովքեր ևս 88-ին բնակարան կորցրածներն են»,-ասաց քաղաքապետը՝ վստահեցնելով, որ Ստեփանավանի համայնքապետարանը քաղաքի վերակառուցման բոլոր ծրագրերին տարիներ շարունակ իր աջակցությունն է ցուցաբերել ամենատարբեր ռեսուրսներով՝ սկսած մարդկայինից, վերջացրած ֆինանսականից. «Սակայն 300-ից ավելի ընտանիքների բնակապահովման խնդիրը պետական միջոցներ է պահանջում: Համայնքապետարանը պարբերաբար տանիքների նորոգման ու նմանատիպ հարցերում աջակցում է թաղամասին, բայց օր օրի իրավիճակն այնտեղ ավելի է սրվում»:

Աշոտաբերդ թաղամասի մեջ ընդգրկված են երկհարկանի 24 փայտաշեն տնակներ, որոնք վաղուց արդեն այլեւս պիտանի չեն բնակության համար: Տարիների ընթացքում փայտը նեխել ու դարձել է տարատեսակ միջատների բնակատեղի: Տնակները գտնվում են հրդեհավտանգ ամենաբարձր աստիճանի վրա: Նեխած փայտը իր հետքն է թողնում նաեւ բնակիչների առողջության վրա, որի մասին բարձրաձայնում են ոչ միայն բնակիչները, այլ նաեւ՝ մասնագետները:

Բնակիչները խնդրի մասին բազմիցս են բարձրաձայնել պատկան մարմիններին՝ քաղաքապետարանից մինչեւ մարզպետարան, քաղաքաշինության նախարարությունից մինչեւ ՀՀ նախագահի նստավայր: Ու այսպես արդեն 30 տարի:

Տպել
402 դիտում

Վրաստանին ու նոր նախագահին առաջիկա տարիներին հաջողություններ եմ մաղթում. Արմեն Սարգսյան

Արթուր Բաղդասարյանը հեռանում է քաղաքականությունից, խոստանում է վերադառնալ՝ հենց ժողովուրդն ուզի

Գողություն Մակարավանքից. հափշտակել են արծաթե մոմակալներն ու հանգանակության գումարը

Վրաստանի առաջին կին նախագահը երդվեց՝ ի հեճուկս ընդդիմության բողոքի ակցիաների

Վաղը երեկոյան ժամերից սպասվում են տեղումներ, մառախուղ, ձյուն, ջերմաստիճանը կնվազի

Վրացական ընդդիմությունը բողոքի ցույցով հասել է Թելավի, ոստիկանությունը փակել է ճանապարհը (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցավ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը (տեսանյութ)

Գիշերը ժամը 03:00-ին մեքենա է ընկել Արփա գետը, 2 հոգի հիվանդանոցում են

«Իմ քայլը» կստանա 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 18. ԿԸՀ-ն բաշխեց մանդատները

Խանջյան փողոցում մահվան ելքով վրաերթի մասնակից «Սպիտակցի Հայկոն» ստորագրությամբ բաց է թողնվել

Երևանում զենքի սպառնալիքով առևանգել են ոստիկանության Արմավիրի վարչության պետի եղբոր տղային

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին

Կաթողիկոսն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը

«Իմ քայլը» ստացել է քվեների 70.42%-ը, ԲՀԿ-ն՝ 8.26%-ը, «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%-ը. վերջնական

Վլադիմիր Պուտինն իրականացրել է 14-ամյա Արտյոմի երազանքը, տղան տպավորված է

ՀՀ նախագահը ժամանել է Վրաստան՝ մասնակցելու Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությանը

Գյումրիում հարսանիքից վերադարձող ընտանիքը վթարի է ենթարկվել․ զոհվել են ամուսիններ

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասնակիցներից երկուսը տարվել են ոստիկանություն

Հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի բնակարաններից մեկում. 2 տուժածներից մեկին հոսպիտալացրել են