Փաշինյանի եւ Ալիեւի պայմանավորվածությունները նվազեցրել են լարվածությունը սահմանին. միջնորդներ

Հայաստանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են կրկին հանդիպել 2019թ.-ի սկզբին` ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման ուղիները քննարկելու համար։ Այս մասին ասվում է Միլանում բանակցությունների արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների արած համատեղ հայտարարության մեջ։

Փաստաթղթում ասվում է, որ Մնացականյանը եւ Մամեդյարովը ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակում հաստատել են ակտիվորեն աշխատելու պարտավորությունը` հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու եւ լարվածությունը կրճատելու համար։ Նրանք կշարունակեն քննարկումները եւ կարծիքների փոխանակումը` խնդիրը լուծելու եւ բարձր մակարդակում բանակցությունների կազմակերպումը հեշտացնելու համար։

Միջնորդներն իրենց հերթին ողջունել են հրադադարի խախտումների եւ մարդկային կորուստների «զգալի կրճատումը»` Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների բանակցություններից հետո։

ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները կոչ են անում կողմերին շարունակել կատարել պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ բանակցությունների ընթացքում եւ կոնկրետ միջոցներ ձեռնարկել բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար:

Տպել
695 դիտում

Վրաստանին ու նոր նախագահին առաջիկա տարիներին հաջողություններ եմ մաղթում. Արմեն Սարգսյան

Արթուր Բաղդասարյանը հեռանում է քաղաքականությունից, խոստանում է վերադառնալ՝ հենց ժողովուրդն ուզի

Գողություն Մակարավանքից. հափշտակել են արծաթե մոմակալներն ու հանգանակության գումարը

Վրաստանի առաջին կին նախագահը երդվեց՝ ի հեճուկս ընդդիմության բողոքի ակցիաների

Վաղը երեկոյան ժամերից սպասվում են տեղումներ, մառախուղ, ձյուն, ջերմաստիճանը կնվազի

Վրացական ընդդիմությունը բողոքի ցույցով հասել է Թելավի, ոստիկանությունը փակել է ճանապարհը (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցավ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը (տեսանյութ)

Գիշերը ժամը 03:00-ին մեքենա է ընկել Արփա գետը, 2 հոգի հիվանդանոցում են

«Իմ քայլը» կստանա 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 18. ԿԸՀ-ն բաշխեց մանդատները

Խանջյան փողոցում մահվան ելքով վրաերթի մասնակից «Սպիտակցի Հայկոն» ստորագրությամբ բաց է թողնվել

Երևանում զենքի սպառնալիքով առևանգել են ոստիկանության Արմավիրի վարչության պետի եղբոր տղային

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին

Կաթողիկոսն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը

«Իմ քայլը» ստացել է քվեների 70.42%-ը, ԲՀԿ-ն՝ 8.26%-ը, «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%-ը. վերջնական

Վլադիմիր Պուտինն իրականացրել է 14-ամյա Արտյոմի երազանքը, տղան տպավորված է

ՀՀ նախագահը ժամանել է Վրաստան՝ մասնակցելու Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությանը

Գյումրիում հարսանիքից վերադարձող ընտանիքը վթարի է ենթարկվել․ զոհվել են ամուսիններ

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասնակիցներից երկուսը տարվել են ոստիկանություն

Հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի բնակարաններից մեկում. 2 տուժածներից մեկին հոսպիտալացրել են