Քվեարկության օրը հիմնականում խաղաղ է ընթանում․ մինչեւ ժամը 14:00-ը հաղորդվել է 23 խախտման մասին. «Ականատես»

09/12/2018 schedule17:19

«Ականատեսի» դիտորդները շարունակում են մշտադիտարկել ընտրական գործընթացը ՀՀ բոլոր ընտրատարածքներում` պատահականորեն ընտրված 300 տեղամասերում։ Յուրաքանչյուր ոչ էական միջադեպերի մասին տեղեկացնելու փոխարեն «Ականատեսն» այժմ ներկայացնում է այն դեպքերը, որոնք հնարավոր է լուրջ ազդեցություն ունենան ընտրական գործընթացի վրա, այն է՝ կոպիտ խախտումները։ Այս մասին ասված է «Ականատես» դիտորդական առաքելության տարածած մամուլի հաղորդագրությունում:

Տեղամասերի բացումից մինչեւ ժամը 14:00-ն «Ականատեսը» ստացել է 23 հաղորդում՝ 22 ընտրական տեղամասից։

Ստորեւ ներկայացված են ստացված խախտումների տեսակը եւ թիվը․

Խախտման տեսակը

Խախտումների թիվը

Ընտրական տեղամասերի թիվը

Կողմնակի անձանց ներկայություն

7

7

Քվեարկության գաղտնիության խախտումներ

4

4

Խախտումների արձանագրման մերժում ընտրական տեղամասի կողմից

7

6

Ընտրողին օգնության տրամադրում՝ դրա իրավասությունը չունեցող անձանց կողմից

2

2

Բաց քվեարկություն

2

2

Ընտրողների քվեարկության ուղղորդում

1

1

Վերոնշյալ խախտումները որեւէ կերպ չեն արտացոլում ընտրության օրվա գործընթացների վերաբերյալ «Ականատեսի» ամբողջական գնահատականը։ Ամբողջական գնահատում կկատարվի միայն ամբողջ օրվա ընթացքում ստացված՝ ընտրանքի վրա հիմնված դիտորդության տվյալների վերլուծության հիման վրա։ 

«Ականատեսը» դիտորդական առաքելություն է իրականացնում 2018 թ․ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀ բոլոր մարզերում: ՀՀ-ում առաջին անգամ «Ականատեսը» դիտորդություն է անելու ընտրանքի հիման վրա դիտորդության մեթոդաբանության կիրառմամբ: Վերջինս գնահատում է ընտրության օրվա գործընթացները՝ օգտագործելով ընտրական տեղամասերի թվից պատահական ներկայացուցչական ընտրանք: Վիճակագրական մեթոդների կիրառման միջոցով ընտրանքը հնարավորություն է տալիս ճշգրտորեն չափելու ընտրական օրվա գործընթացների որակը, այդ թվում՝ տեղամասերի բացումը, քվեարկությունը, փակումը եւ արդյունքների ամփոփումը: Թեեւ դիտորդները ներկայացված չեն երկրի բոլոր ընտրական տեղամասերում՝ ընտրանքի հիման վրա դիտորդության մեթոդաբանության վիճակագրական բնույթը «Ականատես» դիտորդական առաքելությանը հնարավորություն է տալիս առավելագույնս համապարփակ ներկայացնելու ընտրական գործընթացները համապետական մակարդակով։  

Տպել
1844 դիտում

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան