Այս ընտրությունների մասնակցության թիվը չի կարելի համեմատել 1998-ից ի վեր անցկացված որեւէ քվեարկության մասնակցության հետ

Փաստաբան Վահե Գրիգորյանը մի քանի նկատառում է արել ընթացող ընտրությունների վերաբերյալ՝ մինչ դրանց արդյունքների հրապարակումը։

Գրիգորյանի դիտարկումները՝ ստորեւ․

«Դեռ չեն հրապարակվել 2018թ․-ի Ազգային ժողովի պատգամավորների ընտրության մասնակցության եւ քվեարկության արդյունքները, սակայն մի քանի նկատառում արդեն կարող եմ անել մինչ այդ․

1․ Թե՛ անձամբ քվեարկությանը մասնացելիս, թե՛ մի բավականին ժամանակ ԿԸՀ կայքի միջոցով եւ ԶԼՄ-ների կողմից տարածվող տեղեկատվությամբ եւ ընտրախախտումների ահազանգերի եւ այդ դրանց բնույթը հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ այս ընտրություններում թե՛ ընտրախախտումների մասին հայտարարությունների քանակը, թե՛ դրանց տեղակայվածությունը եւ տեսակներն ուղղակիորեն վկայում են, որ Հայաստանում այլեւս չի գործում մեկ կենտրոնի կողմից կառավարվող ընտրակեղծարարության համակարգը, իսկ այն նախկինում հովանավորող կամ այն հաշվենկատորեն անտեսող իրավապահ համակարգը գտնվում է ընտրողի կողքին եւ ի պաշտպանություն նրա իրավունքի (համենայնդեպս՝ մինչ այս պահն առկա տեղեկությունների համաձայն)։

2․ Այս ընտրությունների մասնակցության թիվը չի կարելի համեմատել 1998թ․-ից ի վեր անցկացված որեւէ քվեարկության մասնակցության թվի հետ։ Հիշեցնեմ, որ 1998թ․-ից ի վեր ընտրողների ստորագրված ցուցակների գաղտնիացման արդյունքում ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցության թիվը մշտապես հավելագրվել է ցուցակներում ընտրողների անունների դիմաց կեղծ ստորագրություններ դնելու եւ դրան սինխրոն՝ քվեատուփերի լցոնումների (կամ երբեմն նույնիսկ առանց դրա) միջոցով։ 2017թ․-ի ԱԺ ընտրություններում առաջին անգամ ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակայնացմամբ ցուցակների կեղծումն ու մասնակցության թիվն աղավաղելն անհնար դարձավ։ Սակայն, նույն նպատակի համար ընտրողներին տարբեր հնարավոր ապօրինի միջոցներով ընտրատեղամասեր բերելու նոր պրակտիկա հիմնվեց։ Այլ խոսքով՝ քվեատուփերը քվեաթերթիկներով լցոնման պրակտիկան փոխարինվեց ընտրատեղամասերը քվեարկողներով լցոնելու պրակտիկայով։ Ամենայն վստահությամբ կարելի է արդեն պնդել, որ այս երկու գործելաոճերն այլեւս բացառված են այս ընտրություններում։

3․ 2-րդ կետի արդյունքը լինելու է մեր պետության պատմության մեջ ամենաքաղաքական եւ մասնակցային գործընթացի՝ (օրենսդիր) իշխանության ընտրության հարցում քաղաքացիների մասնակցության իրական թվի ճշտումը։ Սա հատկապես կարեոր է նաեւ այն իմաստով, որ մենք մինչ այսօր չունենք (հրապարակված) ամենաառաջնային եւ ելակետային ճիշտ տվյալը ցանկացած ընտրության համար վերլուծություններ եւ դրանց հիման վրա իրական պատկեր տեսնելու համար՝ Հայաստանում բնակվող ընտրողների ԻՐԱԿԱՆ ՔԱՆԱԿԸ։ Այս ընտրություններում մենք թերեւս տեսնելու ենք Հայաստանում ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող ընտրողների առաջին իրական թիվը։ Ես ինչպես եւ նախկինում բազմիցս պնդել եմ, դա ամեն դեպքում շատ ավելի նվազ է լինելու, քան 1998թ․-ից մինչ հիմա արձանագրված թիվը (նախկինում տարբեր ընտրություններում դա եղել է 1,4-1,6 միլիոն մասնակից)։ Եւ սա լինելու է թերեւս ամենաարժանահավատ ելակետային տվյալը, որը բազում այլ ոլորտներում պետք է համապատասխան փոփոխությունների համար հիմք ծառայի։

4․ Նկատում եմ նաեւ, որ ընտրությունների որակի նկատմամբ որեւէ մասնակից քաղաքական ուժ չունի որեւէ բողոք կամ վերապահում՝ առնվազն այս պահի դրությամբ։

5․ Այս ամենով հանդերձ՝ որքանով էլ այս ընտրությունները լինեն մեր Սահմանադրության պահանջներին բավարարող, կարծում եմ, որ դրանով հանդերձ պետք է արձանագրվի, որ սա լինելու է այն նվազագույն նշաձողը, որից ավելի բարձր որակի պետք է ձգտել հետագա մյուս ընտրությունների/հանրաքվեների ընթացքում։

Ձեր հիշողությունը ընտրության մասնակցության վերաբերյալ տվյալների կեղծման մեխանիզմների՝ նախկինում գոյության ապացույցներով թարմացնելու համար մի քանի հղումներ կտեղադրեմ ներքեւում 2015թ․-ի դեկտեմբերին Սահմանադրության փոփոխության հանրաքվեից, եւ եթե այսօր ժամանակս ների՝ նաեւ՝ 2017թ․-ի ընտրություններից»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահե Գրիգորյանը։

Փաստաբանի հիշատակած հղումներին կարող եք ծանոթանալ վերջինիս գրառման մեկնաբանություններում՝ այս հղումով։

Տպել
4113 դիտում

Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին

Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)

Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար

Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)

ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը

Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Վարչապետի որոշմամբ` նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ

Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին

«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով

Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են

Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)

Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան

Պակիստանում երկրաշարժ է գրանցվել

Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը

Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում

Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը

Բախվելուց հետո մեքենաներից մեկը բռնկվել է. ներսում հայտնաբերվել է 4 դի, վարորդի վիճակը ծանր է (լուսանկարներ)

«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում

Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման

Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին

Սա մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է, հեշտ հարց չէ. վարչապետը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան

Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել

Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին

Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը

ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը․ ընտրողների 87,28% քվեները Վլադիմիր Պուտինինն է

Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը

Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ

Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարչի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության հարցում համագործակցությունը

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ