Ընտրություններն ազատ էին եւ վայելում են լայն հանրության աջակցությունը. ԵԱՀԿ դիտորդներ

ԵԱՀԿ դիտորդական կարճաժամկետ առաքելության հատուկ համակարգող եւ ղեկավար Պիտեր Օսուսկինի կարծիքով, Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են հիմնական ազատությունների պահպանմամբ: Նա այս մասին նա հայտարարեց Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, ընտրությունները վայելում են լայն հանրության աջակցությունը, որը պետք է պահպանել հետագա քաղաքական բարեփոխումների ճանապարհով: «Հրապարակային քաղաքական բանավեճերը, այդ թվում՝ լրատվամիջոցներում, նպաստել են ակտիվ ընտրարշավին», - ասել է նա՝ հավելելով, որ, չնայած համացանցում սադրիչ հռետորաբանության դեպքերը մտահոգություն են հարուցում: 

Ընտրություններում չարաշահումների, ներառյալ ընտրողներին կաշառման լիակատար բացակայությունը, ըստ դիտորդների, թույլ է տվել իրական մրցակցություն ստեղծել: «Անկախ կարճ ժամկետներից, ընտրությունները լավ էին կազմակերպված, չնայած ընտրարշավների ֆինանսավորման ամբողջականությունը խախտվել էր կարգավորման, հաշվետվողականության եւ թափանցիկության բացակայությամբ», - ասաց նա:

Օսուսկին նշեց, որ հիմա, երբ ընտրողներն իրենց խոսքն ասել են, ժամանակն է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ապահովի այս խթանի պահպանումը եւ հետագա բարեփոխումների անցկացումը, որ ամբողջությամբ ամրագրի դրական գնահատականը, որն այսօր դիտորդները տալիս են:

Դիտորդները նշում են, որ ընտրարշավի պաշտոնական ժամանակահատվածը շատ կարճ էր, սակայն քարոզչությունն ավելի վաղ էր սկսվել, ինչն օրենքով չի արգելվում: Ընտրությունների օրը հանգիստ է անցել եւ առանց ճնշումների կամ ընտրողներին վախեցնելու, իսկ քվեարկությունը, ձայների հաշվարկը եւ արդյունքների ամփոփումը գրեթե բոլոր դիտորդները դրական են գնահատել:

«Երեկվա ընտրություններում հաղթողը Հայաստանի ժողովուրդն է, որն այս ընտրություններին ներմուծեց լավ ոգի եւ էներգիա: Ես ուրախ եմ, որ ընտրությունները բնորոշվեցին լայն հանրային վստահությամբ»,- շեշտեց նա:

Նա հավելեց, որ անցյալում ձայների կաշառումը խնդիր էր, բայց տեղի են ունեցել հաճելի փոփոխություններ:

Տպել
3782 դիտում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան