Euronews-ը, Deutsche Welle-ն, Le Monde-ը, BBC-ն, Al Jazeera-ն՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին

Հայաստանի խորհրդարանական արտահերթ ընտրությունները հայտնվել էին տարբեր երկրների մամուլի ուշադրության կենտրոնում: ԱԺ ընտրություններին էին անդրադարձել ամերիկյան, ռուսական եւ եվրոպական հեղինակավոր լրատվականներ, ինչպես նաեւ Չինաստանի պետական Xinhua գործակալությունը եւ արաբալեզու Al Jazeera-ն:

Բրիտանական առաջատար լրատվամիջոցների անդրադարձն ավելի շատ իրադարձային է: Դրանցում կարեւոր տեղ են զբաղեցնում հայ-ռուսական հարաբերությունները: Reuters-ը, The Guardian-ը, BBC-ն նշում են, որ դեռեւս մայիսին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելիս Նիկոլ Փաշինյանը խոստացել էր արտաքին քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ չկատարել եւ շարունակել ջերմ հարաբերությունները Մոսկվայի հետ:  

Guardian-ը, անդրադառնալով ընտրությունների արդյունքներին, գրել է, որ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն «ամրապնդել է իր իշխանությունը՝ խորհրդարանական ընտրություններում իր դաշինքի հաղթանակի արդյունքում»: Լրատվականը անդրադարձել է նաեւ Փաշինյանի կառավարության՝ ընտրական օրենսգիրքը փոփոխելու նախաձեռնությանը՝ նշելով, «որ նախկին իշխանական Հանրապետական կուսակցությունն արգելափակել էր այդ քայլը»:

BBC-ն, ներկայացնելով ընտրությունների արդյունքները եւ նախապատմությունը, հատուկ ուշադրություն է դարձրել մասնակցության ցածր տոկոսի վրա: Ինչ վերաբերվում է արդյունքներին՝ BBC-ն նշել է, որ Փաշինյանն այժմ ունի խորհրդարանական մեծամասնություն եւ «կարող է առաջ տանել կոռուպցիայի դեմ պայքարի եւ տնտեսության բարեփոխման ծրագիրը»: Լրատվամիջոցն ընդգծել է, որ «պատմականորեն Հայաստանում ընտրություններն անցել են խարդախության եւ ձայների վաճառքի մթնոլորտում, սակայն հույս կա, որ այս ընտրությունները տարբեր կլինեն»:

Դեկտեմբերի 9-ի ընտրություններին են անդրադարձել նաեւ մայրցամաքային Եվրոպայի առաջատար լրատվամիջոցները: Ֆրանսիական հեղինակավոր Le Monde պարբերականը հիմնական շեշտը դրել է քաղաքացիների «խանդավառության եւ հույսերի» վրա: Le Monde-ը նշել է, որ ընտրատեղամասերից դուրս եկող քաղաքացիներից շատերը «պատմական եւ հեղափոխական» էին որակել քվեարկությունը:

Գերմանական Deutsche Welle-ն գրել է, որ ընտրությունների արդյունքում Փաշինյանի ղեկավարած ուժը «տնտեսական հեղափոխության քարտ-բլանշ է ստացել»: Deutsche Welle-ն նշել է նաեւ, որ փորձ է արվելու Ռուսաստանի հետ հարաբերությունների տրամաբանությունը ուղղահայացից հորիզոնականի փոխելու:

Euronews-ը եւս անդրադարձել է ընտրություններին եւ դրանց նախորդած իրադարձություններին՝ սկսելով Փաշինյանի քաղաքական գործունեության մասին պատմելուց: Լրատվականը զրուցել է Chatham House-ի փորձագետ Լորենս Բրոերսի հետ, որի կարծիքով մասնակցության ցածր տոկոսը, նախեւառաջ, սովորական է ժողովրդավարական երկրներում: Բացի այդ, Բրոերսը նշում է, որ այն ցածր է թվում միայն նախորդ ընտրությունների ուռճացված թվերի ֆոնին:

Ռուսական Regnum-ի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նշում է, որ Փաշինյանը հասել է իր նպատակին՝ «գլխավորել գործադիր իշխանությունը եւ ապահովել լիարժեք աջակցություն իր նախաձեռնություններին օրենսդիր իշխանության կողմից»: Միեւնույն ժամանակ Տարասովը նշում է, որ մասնակցության ցածր տոկոսը խոսում է այն մասին, որ «խորհրդարանական մեծամասնությունը չունի ժողովրդի բացարձակ աջակցությունը»:

Մասնակցության ցածր տոկոսը մտահոգել է նաեւ TACC-ի թղթակից Եվգենիա Կոտկովային: Նրա խոսքով՝ ընտրությունների արդյունքները «սպասելի էին, սակայն անհանգստացնող»: Կոտկովային, թերեւս, անհանգստացրել էր այն, որ «ընտրություններն անցել են հանգիստ, գրեթե առանց խախտումների, բայց 50%-ից ցածր մասնակցությամբ», ինչն ըստ հեղինակի` «զարմանալի ցածր ցուցանիշ է ժողովրդական հեղափոխություն արած երկրի համար»:

Կոտկովան գրել է, որ եթե Փաշինյանը մինչեւ գարուն չապացուցի, որ ի զորու է կատարել ժողովրդին տված խոստումները՝ դա կարող է առաջացնել բողոքի նոր ալիք, որից կարող են օգտվել «ե՛ւ ՀՀԿ-ի աջակիցները, ե՛ւ դաշնակները, ե՛ւ կալանավայրից ազատված զինյալները»:

Տարասովայի եւ Կոտկովայի հոռետեսական մտավախությունները չի կիսում РИА Новости-ի զրուցակիցը՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ուսումնասիրության կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը: Նրա կարծիքով՝ Փաշինյանը շարունակելու է նույն քաղաքականությունը, որը վարում էր մինչ այդ:

«Լուրջ փոփոխություններ չեն լինի: Ճշգրտումներ կան եւ միշտ էլ հնարավոր են՝ հիմնվելով Հայաստանի ազգային շահերի վրա», - ասել է Սկակովը:

Խոսելով ՀՀԿ-ի մասին՝ Սկակովը նշել է, որ ընտրության արդյունքները չպետք է զարմացնեն նախկին իշխանական ուժին. «դա իր ժամանակն ապրած իշխանական կուսակցության ճակատագիրն է»:

Համաշխարհային մամուլն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել անցած ընտրությունները: Միակ խնդրահարույց կետը ռուսական մամուլում հանդիպող մտավախություններն են՝ կապված քվեարկության մասնակիցների ցածր տոկոսի հետ:

Մասնակցության ցածր տոկոսը սերտորեն կապված է տվյալ երկրի քաղաքական մշակույթի հետ: Հայաստանն այժմ գտնվում է նոր քաղաքական մշակույթի ձեւավորման փուլում, եւ դեռ վաղ է ասել, թե ընտրություններին չմասնակցած քաղաքացիները ինչ դրդապատճառներով են բաց թողել քվեարկությունը:

Ռուսաստանցի փորձագետների սեւեռվածությունը այդ թվի վրա կապված է, թերեւս, սեփական երկրի քաղաքական մշակույթի հետ, որտեղ իշխանության լեգիտիմությունը ուղղակիորեն կախված է ընտրությանը մասնակցած մարդկանց թվից: Եվրոպայում, մասնավորապես դրա կենտրոնական եւ արեւմտյան մասերում, անգամ համապետական ընտրություններին մասնակցում են քվեարկելու իրավունք ունեցողների մոտավորապես կեսը եւ, թերեւս, դա էր պատճառը, որ արեւմտյան մամուլը յուրահատուկ ուշադրության չէր արժանացրել քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը:

Տպել
6491 դիտում

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել