Ուրա՞ Մարտի 1-ը, արա՛, Պոպլավոկում, որ մարդ էին խփում. թեժ բանավեճ Քոչարյանի ազատությունը պահանջող ցույցի ժամանակ

Արդեն գրել էինք, որ որոշ քաղաքացիներ պահանջում են Ռոբերտ Քոչարյանի ազատությունը: Նրանք հայտարարեցին, որ այսօրվանից սկսում են երկարատեւ պայքար, որը չի սահմանափակվելու միայն Երեւանում: Ցուցարարների ձեռքին կային հայերեն և անգլերեն պաստառներ՝ «Հայաստանի երկրորդ նախագահը՝ քաղբանտարկյալ #1», «Քաղբանտարկյալ #1», «Կողմնակալ արդարադատություն» գրություններով։ 

Երբ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը պահանջող նախաձեռնող խմբի ղեկավար Արմեն Մինասյանը գլխավոր դատախազության մոտ կոչ էր անում ազատ արձակել Քոչարյանին, նրա խոսքը ընդհատեց քաղաքացիներից մեկ, որը հետագայում ներկայացավ՝ Սարո Ծատուրյան:

«Էդ, ո՞ր իրականության մասին ես խոսում, արա՛»,- ասաց Ծատուրյանը եւ շարունակեց. «Ուրա՞ Մարտի 1-ը, արա՛, իրականությունը գիտե՞ս, որ եկել, այսօր խոսում ես»:

Արմեն Մինասյանը քաղաքացու այս խոսքերը որակեց սադրանք, իրենց կողմակիցներին հորդորեց սադրանքին չտրվել եւ հայտարարեց, որ ոստիկաններն իրենց չեն օգնում: Սակայն Սարո Ծատուրյանը շարունակեց. «Մենուա կոչեցյալը չգիտեմ՝ որտեղից է հայտնվել եւ ինչ է անում, ինչ կինո է սարքել: Քոչարյան չէ, ով ուզում է լինի, սաղ պետք է հերթով պատասխան տան: Երբ կլինի դատարանի որոշումը, թող նոր գան եւ դատախազության դիմաց բողոք անեն, եթե որոշման հետ համամիտ չեն լինի, հիմա ի՞նչ են ուզում»:

Մեր դիտարկմանը, որ Քոչարյանի կողմնակիցները հայտարարում են, թե վստահություն չկա իրավապահ համակարգի նկատմամբ, քաղաքացին պատասխանեց՝ դա իրենց խնդիրն է: Այնուհետեւ մեկ այլ քաղաքացի հայտարարեց. «Սաղ երկրին պետք է Քոչարյանից պաշտպանենք: Ամոթ է, ինչ պաշտպանություն: Ես զարմացած եմ»:

Այնուհետեւ ցույցի մասնակիցները միջամտեցին լրագրողների եւ այս քաղաքացու խոսակցությանը, վերջինիս ամոթանք տվեցին եւ առաջարկեցին տուն գնալ: Սակայն քաղաքացին շարունակեց իր բողոքն արտահայտել. «Էն ժամանակ, որ Պոպլավոկում մարդ էին խփում, էն տասը հոգուն, որ սպանեցին, չէին մտածո՞ւմ, որ այս օրն էլ կա»,- եզրափակեց քաղաքացին:

Այնուհետեւ այս քաղաքացուն հակադարձեց նախկին պատգամավոր Արմեն Հակոբյանը, որը եւս մասնակցում էր ի աջակցություն Քոչարյանի համար իրականացվող ակցիային: Նա հայտարարեց, որ քաղաքացին մակերեսային է վերլուծություններ է անում: «Արհեստական գործընթացներ են գնում, ի՞նչ քննության մասին է խոսքը: Մենք ասում ենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, եթե անկախ լիներ, ապա այսքան բանը չէր լինի: Նրա վրա ճնշում են գործադրում, բոլոր առողջ մարդիկ այդպես են մտածում»,- ասաց Հակոբյանը:

Նրան էլ ընդհատեց մեկ այլ քաղաքացի՝ իրավաբան Հայկազ Մակարյանը եւ հարցրեց, թե ովքեր են այդ առողջ մարդիկ:

«Մի մարդ, որ դիակների վրա, մահվան ելքերով, սպանություններով... Դուք խոսում եք այն մարդու մասին, ով ասել է՝ այս երկրում տղամարդ կա՞, որ հեղափոխություն անի: Դուք այդ մարդու մասին ե՞ք խոսում»,- Արմեն Հակոբյանը նրան ի պատասխան ասաց, որ ԱՄՆ-ն այս իշխանությունների միջոցով մի ծրագիր է իրականացնում, որը երկրի համար նպաստավոր չէ:

Հայկազ Մակարյանը շարունակեց. «Ո՞վ է դա իրականացնում, Նիկոլ Փաշինյանը, էն մարդը, որ փշալարերի միջոցով, արյան գնով փրկեց այս երկիրը: Ես ասում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է դատվի եւ վերջ»:

Այս հայտարարությանն ի պատասխան Հակոբյանը նշեց, որ երիտասարդը էմոցիաներով է խոսում եւ պատասխանելու ցանկություն չունի:

Տպել
8756 դիտում

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն