N17 հատուկ դպրոցի խորհուրդն այսօր չկարողացավ տնօրեն ընտրել. իսկ կարգը կխախտվի՞

Երեւանի՝ հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների N17 հատուկ դպրոցի տնօրեն ընտրել ոչ մի կերպ չի հաջողվում:

Հաստատության խորհրդի դեկտեմբերի 12-ի նիստում անցկացվեց տնօրենի թափուր պաշտոնի նոր մրցույթ: Առաջադրված թեկնածուները երեքն էին՝ գրեթե մեկ տարի դպրոցը ղեկավարած Վերգինե Եսայանը, փոխտնօրեն Հայարփի Մինասյանը եւ N37 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Նելի Պարոնյանը: Քվեարկությունն անցկացվեց երկու անգամ: Խորհրդի ութ անդամների ձայներն առաջին դեպքում բաշխվել էին հետեւյալ կերպ՝ Հայարփի Մինասյան՝ չորս, Վերգինե Եսայան՝ երկու: Քվեաթերթիկներից երկուսի վրա որեւէ նշում չկար: Արդեն հաջորդ քվեարկության ժամանակ Հայարփի Մինասյանը ստացավ չորս քվե, Վերգինե Եսայանը՝ երեք: Մեկ քվեաթերթիկ անվավեր էր: Այդ օրվա երկու քվեարկության ընթացքում էլ Նելի Պարոնյանը ոչ մի ձայն չստացավ: Դրա պատճառը թերեւս նրա ներկայացրած զարգացման ծրագիրն էր, որը գրված էր հանրակրթական դպրոցի համար եւ չէր առնչվում հատուկ դպրոցին ու այնտեղ սովորողների կարիքներին եւ որը հետագայում համարվեց արտատպված: Հավակնորդը, թեպետ առանց բողոքելու, ասում էր, որ N17 հատուկ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը ծրագիրը կազմելու համար իրեն չի տրամադրել հաստատության կանոնադրությունը եւ ասել է, թե երբ ընտրվես, արդեն մոտիկից կծանոթանաս: Կրթության փոխնախարար, հանձնաժողովի նախագահ Լուսինե Առաքելյանը նկատեց, որ նա պարտավոր էր դա անել՝ համաձայն տնօրենի ընտրության կարգի ու որ հավակնորդին մերժելով՝ ոտնահարվել է նրա իրավունքը: Ու մինչ հանձնաժողովը կորոշի այս առումով իր անելիքը, հատուկ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Մարիետա Ավետիսյանը մեզ հետ զրույցում հերքեց, թե ինքը մերժել է տնօրենի պաշտոնի հավակնորդին տրամադրել որեւէ տվյալ կամ փաստաթուղթ: Հավաստիացրեց, թե նա ստացել է այն ամենը, ինչ պահանջել է:

Վերադառնալով մյուս երկու թեկնածուներին՝ նշենք, որ Վերգինե Եսայանը կրթության եւ գիտության նախկին փոխնախարար Բագրատ Եսայանի կինն է, Հայարփի Մինասյանը՝ N17 հատուկ դպրոցի նախկին տնօրենի դուստրը: Նրանց մրցակցությունը երկար պատմություն ունի: Դեռ անցյալ տարի երկուսն էլ դիմել էին այս դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար: Բայց երկու անգամ մրցույթը չէր կայացել խորհրդի նիստ չգումարվելու պատճառով, եւ տնօրենի ընտրության որոշումը թողնվել էր Կրթության եւ գիտության նախարարությանը: Ի վերջո, հաստատության տնօրենի պաշտոնում նշանակվել էր Վերգինե Եսայանը, որին, սակայն, աշխատակազմը տեւական ժամանակ հրաժարվում էր ընդունել, թեպետ նաեւ հայտարարում էին, որ Վերգինե Եսայանի անձի դեմ ոչինչ չունեն եւ իրենք բողոքում են նախարարության գործելաոճի դեմ: Համարում էին, որ խորհրդի նիստերի կայացումը միտումնավոր է խոչընդոտվել, որպեսզի թեկնածուների միջեւ ընտրություն կատարի նախարարը եւ նշանակվի իր ուզած թեկնածուն: Որոշ ժամանակ հետո, սակայն, Վերգինե Եսայանը սկսել էր աշխատել: Իսկ արդեն 11 ամիս անց դիմում գրել՝ զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին: «Պատճառն այն էր, որ մի քանի դատական գործեր էին հարուցված, որոնցով բողոքարկվում էին իմ նշանակման հարցը՝ ընդդեմ նախարարության: Դրա համար ես դիմում գրեցի, դուրս եկա, որպեսզի լինի նոր մրցույթ»,- ասաց Վերգինե Եսայանը:

Խոսելով մրցույթի ընթացքի վերաբերյալ իր գնահատականի մասին՝ նա նշեց. «Ես նորմալ եմ գնահատում: Անցած անգամ բողոքարկվել էին մրցույթը չկայանալու պատճառները: Հիմա մրցույթը կայացել է, եւ ամեն ինչ գնում է ըստ կարգի: Ես կարծում եմ՝ ով էլ որ ընտրվի, կարգով ընտրված կլինի, եւ այլեւս բողոքարկման խնդիր չի լինի»:

Նիստից օրեր առաջ խորհրդի անդամներից մեկը, որը նաեւ այդ դպրոցի աշխատակից է ու ծնող, ֆեյսբուքյան էջ չունենալով, մեկ այլ օգտատիրոջ էջի միջոցով ահազանգել էր իր նկատմամբ ճնշումների մասին: «Ես սկսեցի քարկոծվել այն բանից հետո, երբ հակադրվեցի նախկին տնօրեն Ամալյա Հարությունյանին եւ նրա աղջիկ Հայարփի Մինասյանին, որը ներկայիս տնօրենի թեկնածուներից մեկն է։ Քանի որ կառավարման խորհրդի անդամ եմ, ինձ վրա ճնշում են գործադրում, հոգեբանական, բարոյական, անգամ ճնշում են հարազատներիս՝ օգտագործելով պետական ոլորտի իրենց ծանոթներին։ Այն աստիճանի են ցածրանում, որ իմանալով ֆինանսական դժվարություններիս մասին (չնայած ես երբեւէ չեմ բարձրաձայնել), առաջարկում են դրամական օգնություն, պարտքերիս մարում»,- մասնավորապես գրել էր նա: Վերջինս հրաժարվեց այս խնդրի շուրջ խոսել մեզ հետ՝ առաջարկելով դա անել ավելի ուշ: Իսկ Հայարփի Մինասյանը պնդեց, թե խորհրդի անդամի ու աշխատակցի նկատմամբ որեւէ ճնշում չի եղել:

«Ես ինքս չեմ կարդացել, եկել եմ աշխատանքի, ուսուցիչներից մեկն է ինձ տեղեկացրել: Նման բան չկա, հերյուրանք է: Դուք եթե այսօր ուշադիր լինեիք, իր ամոթխած վիճակից ու շփոթված լինելուց պիտի հասկանայիք, որ նման բան չկա: Այսինքն՝ եթե մարդու խոսքերը հիմնավոր են, ամաչելու եւ վախենալու բան չունի, կարծում եմ՝ ամուր ոտքերի վրա պիտի որ կանգնած լիներ: Այսօր ինքը ինձանից խուսափում է, երկրորդ օրն է՝ իր վրա դրված պարտականությունները չի կատարում, չի բարձրանում երկրորդ հարկ, որովհետեւ նշել է, թե ճնշումներ են եղել մանկավարժների կողմից: Նման բան, վստահ եմ, չկա: Այդ տեքստն ինքը չի գրել: Նա այստեղ էլ բարձրաձայնեց: Ու եթե իրեն խնդրեք դրանից մեկ նախադասություն գրել, չի կարողանա, որովհետեւ չի հիշում, դա ինքը չի գրել»,- հայտարարեց Հայարփի Մինասյանը: Այդուհանդերձ, վստահեցրեց, որ եթե նշանակվի տնօրենի պաշտոնում, այդ աշխատակցի նկատմամբ հետապնդումներ չեն լինի, թեպետ վիրավորված է:

Այս թեկնածուն նույնպես նշեց, որ իր համար ընդունելի կլինի նախարարության որոշումը, ինչպիսին էլ որ այն լինի: Խորհրդի նիստի ընթացքում կրկնակի քվեարկություն անցկացնելուց հետո, երբ թեկնածուներից որեւէ մեկը չստացավ խորհրդի անդամների ձայների մեծամասնությունը, հայտարարվեց, որ, ըստ կարգի, պետք է թեկնածուների միջեւ ընտրություն կատարի նախարարությունը: Այնինչ նույն կարգը, որ հաստատվել է կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ, ամրագրում է, որ եթե առաջին օրը կրկնակի քվեարկություն անցակցվելուց հետո որեւէ թեկնածու չի ընտրվում, ապա հայտարարվում է թափուր պաշտոնի նոր մրցույթ: Ու եթե այդ անգամ էլ նույնկերպ հնարավոր չլինի ընտրել հաստատության տնօրեն, ապա դա պետք է անի նախարարությունը: Հետեւաբար, եթե այս իրավիճակում նախարարությունն ընտրություն կատարի թեկնածուների միջեւ, ապա դա կլինի վաղաժամ ու կարգի խախտում:

Լուսանկարում՝ ձախից՝ Հայարփի Մինասյանը եւ Վերգինե Եսայանը

 

Տպել
3705 դիտում

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա