Երևան
16 °C
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այսօրվա նիստին տուժողի իրավահաջորդ ներգրավվեց ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կինը, դատարանը նրա միջնորդությունը բավարարեց, իսկ Տեփանոսյանի հորը՝ Վահրամ Տեփանոսյանին, հեռացրեց գործի վարույթից: Ի տարբերություն Տեփանոսյանի կնոջ, նրա հայրը պնդում է, որ որդուն սպանել են ոստիկանները:
Դատարանը, որպես Յուրի Տեփանոսյանի իրավահաջորդ, ներգրարվել էր նրա կնոջը՝ Արփինե Թումասյանին, սակայն սեպտեմբերի 12-ի նիստին ներկայացած Վահրամ Տեփանոսյանը հայտնել էր, որ ցանկանում է ներգրավվել որպես որդու իրավահաջորդ: Այսպիսով, դատարանը դադարեցրել էր Տեփանոսյանի կնոջ՝ Արփինե Թումասյանի իրավահաջորդությունն ու Վահրամ Տեփանոսյանին ներգրավել որպես սպանված ոստիկանի իրավահաջորդ:
Դատարանը, սակայն, մերժել էր Արայիկ Պապիկյանին որպես Վահրամ Տեփանոսյանի ներկայացուցիչ ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը:
Դատարանի արձանագրային որոշումը Վահրամ Տեփանոսյանը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան: Նոյեմբերի 5-ին վերաքննիչը որոշում է կայացրել տուժողի իրավահաջորդ Տեփանոսյանի բողոքը բավարարել մասնակիորեն, որոշումը բեկանել եւ ուղարկել նույն դատարան՝ նոր քննություն կատարելու համար: Այսօր դատարանը, լսելով Վահրամ Տեփանոսյանին եւ նրա հարսին՝ Արփինե Թումասյանին, որոշեց Թումասյանին ներգրավել որպես իրավահաջորդ:
Դատական նիստից հետո Վահրամ Տեփանոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Թատրոն է, կապիկություն է, այստեղ դատավարություն չկա: Տղային 2,5 տարի է՝ սպանել են, փոխանակ տղայիս մասին խոսեն, գործը բացեն, եկել են՝ իրավահաջորդ, կինը, հայրը: Էս ի՞նչ ա, ոնց որ թատրոն լինի, կամ մահ կամ ազատություն երկուսից մեկը»:
Հարցին, թե ինչու է կարծում, որ ոստիկաններն են սպանել իր տղային, Վահրամ Տեփանոսյանն ասաց՝ կապացուցեմ, կտեսնենք. «Հիմա չեմ ուզում ասել, մի հատ ծառ կար հունվարին, երբ փորձաքննություն արեցին, հիմա այդ ծառը կտրել են, որովհետեւ երբ այդ ծառը կար, դիպուկահարը չէր կարող խփել որդուս...Սերժը, Վովան, Գուգոն՝ երեքով խփին տղուս, տղուս գլուխը կերան, որ քցեն Սասնա ծռերի վրա, շտուրմ անեն: Մի հատ ոստիկան պիտի մեռներ, իմ տղային են խփել, էդ էլ հետո կասեմ, թե ինչու են խփել, հիմա, որ ասեմ ապացույցները կվերացնեն»,- հայտարարեց Տեփանոսյանը: Մեր ճշտող հարցին՝ այսինքն բավարար ապացույցներ ունե՞ք, ոստիկանի հայրն ասաց, որ 30 հատ ապացույց ունի
Մեր ճշտող հարցին, թե դեպքի օրերին տարաձայնությո՞ւն է եղել ձեր որդու մասնակցությամբ, որ կարծում է, թե ոստիկաններն են սպանել, Վահրամ Տեփանոսյանը պատասխանեց, որ նրա խոսքով՝ որդին տարաձայնություններ է ունեցել իր հրամանատարի՝ Գուրգեն Գրիգորյանի հետ. «Տղես ասաց՝ պապա ջան, ժողովրդին չեմ ծեծում, ինձ ուզում են հակա հանեն: Իմ տղան էլ իր հրամանատար Գուրգեն Գրիգորյանի հետ լավ հարաբերությունների մեջ չէր եղել, դուխով տղաների չէր սիրում ասել է՝ այս մարդուն խփեք»,-ասաց Վահրամ Տեփանոսյանը:
Յուրի Տեփանոսյանի կինը՝ Արփինե Թումասյանը, չցանկացավ անդրադառնալ Վահրամ Տեփանոսյանի հայտարարություններին: Նա ասաց, որ դեմ է, որպեսզի «Սասնա ծռեր» խմբի անդամները համաներվեն. «Ի՞նչ համաներման մասին ա խոսքը, էդ թեման փակեք, ամոթ ա: Մենք չենք ընդունում, որ իրենց պետք է համաներեն, կոնկրետ ես դեմ եմ: Իրենց բանտերից բաց թողնելը ծիծաղելի ա, մենք չգիտենք դեռ՝ ինչ է կատարվում, ո՞նց կարելի էր իրենց բանտերից բաց թողնել, իրենք պետք է հետ գնան, բանտերում փտեն, իրենց կանայք իրենց պետք է ճաղերի հետեւից տեսնեն, գոնե մեզ մխիթարանք լինի, որ մենք երկուս ու կես տարի ա՝ այսպես մղկտում ենք»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արփինե Թումասյանը: Հիշեցնենք, որ Յուրի Տեփանոսյանը սպանվել է ՊՊԾ գնդի գրավման 13-րդ օրը՝ հուլիսի 30-ին, ՊՊԾ գնդի տարածքից դուրս, մեքենայի մեջ: Ըստ մեղադրական եզրակացության՝ Յուրի Տեփանոսյանի սպանությունը կատարել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը` պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի աշխատասենյակից հափշտակած «ՍԿՍ» տեսակի ակոսափող որսորդական հրազենով, մի քանի հարյուր մետր հեռավորությունից:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ