Պատասխան. Քոչարյանը հեռացվեց միաձայն

14/12/2018 schedule14:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի դեկտեմբերի 13-ի համարում

Մինչեւ այս գումարման խորհրդարանի լիազորությունների ավարտը, սկսած հունվարյան նստաշրջանից, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունում «Արդարություն» դաշինքն այսուհետ կներկայացնի դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: Երեկ տեղի ունեցած «Արդարություն» խմբակցության նիստում որոշում է կայացվել ԵԽԽՎ ՀՀ պատվիրակությունից ետ կանչել Շավարշ Քոչարյանին: Որոշումն անցել է առանց որեւէ դեմ ձայնի, իսկ քվեարկությանը չեն մասնակցել միայն Ստեփան Դեմիրճյանն ու Շավարշ Քոչարյանը: Այսպիսով, ավարտվեց երեք գումարումների պատգամավոր Շավարշ Քոչարյանի «ճանապարհորդական» էպոպեան, քանզի թե՛ նախորդ երկու գումարումների եւ թե՛ այս գումարման ԱԺ-ում նա ամենաճանապարհորդ պատգամավորների առաջին եռյակում էր, իսկ առաջին գումարման խորհրդարանում ճանաչվել էր թիվ մեկ ճանապարհորդը:

Այսպիսով, «Արդարությունն» իր այս որոշմամբ հստակություն մտցրեց ՀՀ խորհրդարանական ընդդիմություն-ԵԽԽՎ հարաբերություններում. Եվրախորհրդի ներկայացուցիչները ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ հայաստանյան խորհրդարանական ընդդիմության գործողություններն ու վարքագիծը, քանզի այդ ընդդիմության խոսնակը ԵԽԽՎ-ում՝ Շավարշ Քոչարյանը, ըստ դաշինքի ներկայացուցիչների, բոլորովին այլ ինֆորմացիա էր տալիս ԵԽԽՎ-ին ընդդիմության ծրագրերի, նպատակների եւ քաղաքական գնահատականների վերաբերյալ: Եւ այն, որ ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարություններում որոշակի բացասական վերաբերմունք է եղել ընդդիմության գործողությունների հանդեպ, դա, ըստ դաշինքի անդամների, բացառապես Շավարշ Քոչարյանի մեղքն է, որը տեւական ժամանակ թյուրիմացության մեջ է գցել ԵԽԽՎ-ին՝ չներկայացնելով հայաստանյան խորհրդարանական ընդդիմության իրական տեսակետները:

Ի դեպ, երեկ խմբակցության նիստի քննարկումն անցել է բավականին լարված մթնոլորտում: Մեր ունեցած տեղեկությամբ, «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանն առաջարկել է Շավարշ Քոչարյանին ինքնակամ հրաժարական ներկայացնել, սակայն վերջինս հրաժարվել է եւ պնդել է, որ ԵԽԽՎ ՀՀ պատվիրակության կազմից իրեն հեռացնելու հարցը դնեն բաց քվեարկության, որովհետեւ ինքը կամավոր հրաժարական չի տալու: 

Հարցը դրվել է բաց քվեարկության, եւ արդյունքում Շավարշ Քոչարյանն այլեւս ԵԽԽՎ-ում չի ներկայացնելու «Արդարություն» դաշինքը: Իսկ կամավոր հրաժարական չներկայացնելը,  ըստ դաշինքի անդամ մեր զրուցակիցների, շատ պարզ է՝ Շավարշ Քոչարյանը որոշակի պարտավորություններ է ստանձնել թե՛ հայաստանյան իշխանությունների եւ թե՛ ԵԽԽՎ-ի առաջ, ուստի իրենց համար հասկանալի էր, որ նա ոչ մի դեպքում ինքնակամ հրաժարական չէր տալու: Ավելին, Շավարշ Քոչարյանը ոչ միայն հրաժարական չի ներկայացրել, այլեւ հայտարարել է, որ իրեն հեռացնելով ԵԽԽՎ պատվիրակության կազմից՝ ընդդիմությունը կատարում է իշխանությունների պատվերը, քանզի ժամանակին արտգործնախարար Վարդան Օսկանյանն էր պահանջում փոխել ԵԽԽՎ ՀՀ պատվիրակության ընդդիմադիր անդամներին:

Շ.Քոչարյանին պատասխանել են, որ իրեն Գառնիկ Իսագուլյանով չեն փոխում, ուստի իշխանություններին հղում անելն այս դեպքում արդարացված «տրյուկ» չէ: Իսկ դաշինքի նիստից Շավարշ Քոչարյանը դուրս եկավ, մեղմ ասած, զայրացած ու արեց հետեւյալ հայտարարությունը. «Խմբակցության այս որոշումով ԵԽԽՎ-ում մենք կորցրեցինք մոնիտորինգի հանձնաժողովի անդամի, մշակութային ժառանգության վեհաժողովի ենթահանձնաժողովի նախագահի տեղակալի տեղերը, մենք կորցրեցինք զեկուցողի տեղը, որովհետեւ արդեն նշանակված էի ժողովրդավարության եւ դեմոգրաֆիայի հարցերով զեկուցող, եւ դա ես էի, ինչպես նաեւ՝ կորցրեցինք առողջապահության կոմիտեում դիտորդի տեղը: Նման կորուստները պետք է ինչ-որ կերպ հիմնավորված լինեին, եւ երեւի միակ հիմնավորումն այն է, որ սահմանադրական փոփոխությունների հարցով կային տարաձայնություններ ԱԺԿ-ի եւ դաշինքի միջեւ:

Իմ տպավորությունն այն է, որ ընդդիմությունը կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է: Մեր զգուշացումները, թե այդ ճյուղը կտրել չի կարելի, անցան ապարդյուն. կտրեցին ճյուղն ու երբ ընկան, մեզ մեղադրեցին կախարդ եւ գուշակ լինելու մեջ: Այսօր ԱԺԿ-ն հայտնվել է ահա այդ կախարդի կարգավիճակում: Իսկ ողջ այս պատմության ընթացքում երկիրը հայտնվել է շատ ավելի ծանր վիճակում. արդյունքում, հանրաքվեից հետո ունենք է՛լ ավելի հիասթափված ժողովուրդ, է՛լ ավելի դիրքերը թուլացած եւ վստահությունը կորցրած ընդդիմություն եւ, որպես արդյունք, է՛լ ավելի ուժեղացած ռեժիմ»,- իր հայտարարությունն ավարտեց Շավարշ Քոչարյանը եւ, հրաժարվելով պատասխանել որեւէ հարցի, մասնավորապես՝ ինքը կշարունակի՞ մնալ «Արդարություն» դաշինքում, թե՞ ոչ, լրագրողների առաջ ամուր փակեց իր սենյակի դուռը:

Եւ չնայած դաշինքը որեւէ անդամի հեռացնելու իրավական լիազորություն չունի, սակայն «Արդարություն» դաշինքում ակնկալում են, որ Շավարշ Քոչարյանն ինքը կհասկանա, որ իր տեղը բոլորովին ուրիշ քաղաքական հարթություններում է, եւ այս դեպքում կամավոր կհեռանա դաշինքից: Հատկապես որ, ինչպես ասում է դաշինքի անդամներից մեկը՝ դաշինքից հեռանալուց նա ոչինչ չի կորցնում, ինչը չի կարելի ասել ԵԽԽՎ-ի ամբիոնը կորցնելուց, որտեղ Շավարշ Քոչարյանի ներկայությունը, պարզվում է, խիստ անհրաժեշտ է եղել ընդդիմությանը փչացնելու եւ խաղից հանելու համար: Ինչ վերաբերում է Շավարշ Քոչարյանի թվարկած կորուստներին, որոնք կրելու է ընդդիմությունը ԵԽԽՎ-ում իր չլինելով, ապա «Արդարություն» դաշինքում կարծում են, որ առանց ԵԽԽՎ առողջապահության կոմիտեում դիտորդ Քոչարյանի բացակայության աշխարհը հաստատ փուլ չի գա: 

Նաիրա  Զոհրաբյան

Տպել
1799 դիտում

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան