Հայաստանը նոր մոդել է առաջարկում. որեւէ մեկը փախչելու մտադրություն չունի

Հայ-ռուսական հարաբերություններում, ցավոք, ամեն ինչ չէ, որ հարթ է, եւ դրանից օգտվելով՝ երկրի ներսում իրենք իրենց «հիմնական ընդդիմադիր» հռչակածները փորձում են դիվիդենտներ շահել։ Ռուսաստանյան որոշակի շրջանակներ նույնպես ամեն առիթով փորձում են ցույց տալ, որ հայ-ռուսական հարաբերություններում «ինչ-որ բան այն չէ», ու քանի որ բուն խնդրին անդրադառնալը շահական չէ, լայն քննարկման առարկա է դառնում ցանկացած մանրուք՝ «շնորհավորանքն ուշացավ», «խոսնակի սանրվածքը լավը չէր», «ԵԱՏՄ երկրների ղեկավարները Նիկոլից մի քիչ հեռու էին նստել» եւ այլն։

Իսկ բուն խնդիրը հետեւյալն է՝ Հայաստանի իշխանությունները հայ-ռուսական հարաբերությունների նոր մոդել են առաջարկում։ Եվ եթե Ռուսաստանում մեր նկատմամբ անվստահություն կա՝ անվստահությունը ոչ թե Նիկոլ Փաշինյանին է վերաբերում, այլ այդ նոր մոդելին։

Բանն այն է, որ Ռուսաստանը գերադասում է դաշնակցային հարաբերություններ ունենալ այնպիսի երկրների հետ, որոնք մեծ կախում ունեն Ռուսաստանից (ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութաբանական եւ այլն) ու «փախչելու տեղ չունեն»։ Երեւի Ռուսաստանում գտնում են, որ հարաբերությունների այդ մոդելն ավելի հուսալի է, իսկ ռազմաքաղաքական այն դաշինքները, որոնց անդամները դաշինքի մեջ են մտել ինքնակամ (ոչ պարտադրված), կարող են ցանկացած պահի փլուզվել։

Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ Ռուսաստանի հետ հարաբերվել են հենց այդ մոդելով ու չեն էլ թաքցրել, որ հարկադրված են անդամակցել ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին, ճար ունենային՝ մեկ օր անգամ չէին մնա այդ կառույցներում։ Իսկ ահա նոր իշխանություններն ասում են «հարկադրել պետք չէ, պարտադրել պետք չէ, ճնշումների ու սպառնալիքների կարիք չկա, հարգանքով վերաբերվեք մեր դիրքորոշմանը, եւ մենք հուսալի դաշնակիցներ կմնանք՝ ոչ թե այն պատճառով, որ «փախչելու տեղ չունենք», այլ որովհետեւ դա բխում է մեր պետության շահերից»։ Պարզ ասած՝ Հայաստանը ձգտում է, որ ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն լինեն անկախ ու ինքնիշխան պետությունների դաշինքներ, որի անդամները դրանցում ընդգրկվել են ոչ թե վախից (անցանկալի հետեւանքներից խուսափելու նպատակով), այլ առաջնորդվելով ընդհանուր շահերով։ Մի բան է, երբ ընտանիքի անդամները համերաշխ ապրում են մի հարկի տակ, եւ բոլորովին այլ բան, եթե նույն հարկի տակ են ապրում միայն այն պատճառով, որ «պապան» դուռը փակել ու բանալին դրել է գրպանը, իսկ լուսամուտով փախչելը վտանգավոր է։

Հայաստանի առաջարկած նոր մոդելը հենց դա է՝ «պետք չէ դուռը փակ պահել, որեւէ մեկը փախչելու մտադրություն չունի, բայց եկեք համերաշխ ապրենք՝ իրար հարգելով»։ Դիվանագիտական լեզվով դա հնչում է այսպես․ «Հայաստանը մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին», «Հայաստանը մտադիր է ընդլայնել եւ խորացնել հայ-ռուսական հարաբերությունները», բայց՝ «ՀԱՊԿ-ում բոլոր կարեւորագույն հարցերը պետք է լուծվեն կոնսենսուսով»։ Հարց է ծագում՝ Հայաստանում կա՞ որեւէ մեկը, ով դեմ է հարաբերությունների այս մոդելին։ Թե՞ որեւէ մեկը դեմ չէ, բայց կան ուժեր, որոնք մտածում են (կամ հույս ունեն), որ մեր այդ դիրքորոշումը կբարկացնի ՀԱՊԿ անդամներին, նրանք էլ Հայաստանի նոր իշխանությունների «պորտը տեղը կդնեն», ու իրենց համար վերադարձի ճանապարհը կբացվի։

Սա ինքնախաբեություն է, նրանց վերադարձի ճանապարհը չի բացվելու։ Երկրի ներսում նրանք որեւէ աջակցություն չունեն, «դրսից» էլ, կարծես թե, նրանց ծառայություններով հետաքրքրվողներ չկան։ Որովհետեւ, կարծես թե, «դրսում» էլ են կամաց-կամաց գիտակցում, որ առանց հարկադրանքի ստեղծված դաշինքները, այնուամենայնիվ, ավելի ամուր են լինում, եւ Հայաստանի առաջարկված մոդելն ավելի արդյունավետ է։

Արմեն Բաղդասարյան

Տպել
5909 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է