Պատասխան. այդ տիկին Քոչարյանը ես եմ

15/12/2018 schedule15:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի դեկտեմբերի 15-ի համարում

Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը որոշել է պատասխանել այն 21 հարցերին, որոնք նախորդ ուրբաթ օրը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ուղղել էր Ռոբերտ Քոչարյանին: Ասենք, վերջինիս ուղղված այն հարցին, թե «Դուք ԼՂ-ում կամ ՀՀ-ում իշխանավարման ընթացքում, պատերազմի ճակատային գործողություններից դուրս, մարդ սպանե՞լ եք կամ պատճառե՞լ եք մարդու սպանություն կամ նախօրոք տեղյակ եղե՞լ եք մարդու սպանության մասին կամ ներկա եղե՞լ եք մարդու սպանության», Տիգրան Ուրիխանյանը պատասխանել է. «Հարցը պետք է ուղղել իրավապահ մարմիններին, սակայն եթե ՀՀ նախագահը կատարած լիներ այդպիսի արարքներ, մեր կարծիքով ոչ միայն չէր պաշտոնավարի, այլեւ կլիներ ազատազրկման մեջ»:

Իսկ ինչո՞ւ է ՀԱԿ նախագահը որոշել պատասխանել իրեն չուղղված հարցերին: Որովհետեւ 2003-ի նախագահի ընտրություններում պաշտպանել է  Քոչարյանին: Այդ դեպքում Ուրիխանյանն ինչո՞ւ է պատասխանել նույնիսկ այն հարցերին, որոնք վերաբերվում են երկրի գործող նախագահի տիկնոջը: Ասենք, ի՞նչ սեփականության (ֆինանսական, նյութատեխնիկական  եւ այլն) տեր է պարոն Քոչարյանի տիկինը: Ուրիխանյանը պատասխանել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այս հարցի պատասխանը կարող է ստանալ՝ դիմելով պետական գրանցման համապատասխան մարմիններին: Ընդ որում՝ նշել է, որ այս հարցի պատասխանը կարող է ստանալ ցանկացածը: Հարցը ՀԱԿ ղեկավարն անձնական չի համարում, այլ՝ հանրային կարեւորության:

Եվ եթե նույնիսկ Բելլա Քոչարյանը որոշակի կարողություն ունի, Տիգրան Ուրիխանյանի համոզմամբ, այդպես էլ պետք է լիներ, քանի որ «բոլոր ընդունակ, ողջամիտ եւ կարող մարդիկ 14 տարվա մեջ ստեղծում են զգալի տարբերություն նախկինի եւ ներկայի միջեւ»: Լավ, իսկ ինչո՞ւ է Ուրիխանյանը պատասխանում մի հարցաշարի, որը Քոչարյանի ուշադրությանը չի արժանացել: Պարզվում է, հարցաշարը երիտասարդ կուսակցապետի ուշադրությանն է արժանացել այն պատճառով, որ «հարցերի ձեւից երեւում է հեղինակի վարչագործարարական անընդունակությունը»: Այ, եթե հարցերը տրվեին հարցապնդման ձեւով, միգուցե պատասխաներ Ռոբերտ Քոչարյանը, նրա տիկինը, բայց ոչ Տիգրան Ուրիխանյանը: Ի դեպ, Ուրիխանյանն, իր ասելով, անակնկալ էր պատրաստել «Ժառանգության» նախագահի համար: Անակնկալն այն էր, որ պարոն Հովհաննիսյանը պետք է պատասխան տա այն հարցին, թե ինչու մերժեց ՀԱԿ-ի առաջարկը՝ համատեղ ուժերով մկրտել 8 կույր երեխայի: Եթե հանկարծ  Հովհաննիսյանը որոշի պատասխանել կամ «կանտակտի» մեջ մտնել Տիգրան Ուրիխանյանի հետ, վերջինս էլի անակնկալներ կմատուցի:

Մ.Ա.

Տպել
4574 դիտում

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց