Գլխավոր հատակագիծ. ամեն հայի հույսի տուն...

19/12/2018 schedule16:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի դեկտեմբերի 16-ի համարում

Երեկ ՀՀ կառավարությունը հաստատեց Երեւանի գլխավոր հատակագիծը: Սրանով հատակագծաստեղծման գործընթացը, որի բացակայությամբ պայմանավորում էին քաղաքի բոլոր դժբախտությունները, ավարտված է: Այդպե՞ս է դա, թե՞ ոչ: Այս հարցին պատասխանելու համար ամենեւին էլ պետք չէ ապագան կանխագուշակելու գերմարդկային ունակություններ ունենալ կամ լինել աշխարհի ամենալավ մասնագետը այս ոլորտում: Դրա համար պետք է մի քիչ հոտառություն ունենալ եւ նայել, թե ինչ է կատարվում Երեւանում այսօր, ինչ է կատարվել երեկ, եւ կարելի է սխալվելու փոքր հավանականությամբ ասել, որ հատակագիծը կազմվել է ոչ թե իրականացման համար, այլ կազմվել է բոլորին ցույց տալու համար, որ Երեւանը հատակագիծ ունի եւ ընդամենը: Իսկ հատակագիծը ամբողջությամբ իրականություն չի դառնա:

Ի՞նչն է հիմք տալիս նման պնդումների համար: Նախ սկսենք անցյալից: Երեւանի որեւէ հատակագիծ, որը կազմված է եղել մինչ այս, կյանքի չի կոչվել ամբողջությամբ: Ընթացքում դրանք այնպիսի փոփոխություններ են կրել, որ հատակագիծ, որպես այդպիսին, չի էլ մնացել: Վերջինը հաստատվել է 1971 թվականին եւ ի՞նչ: «1971թ. նախագիծը իրականացվելու էր մինչեւ 2000 թվականը՝ 1 մլն 100 հազար բնակչության համար: Սակայն 80-ական թվականների կեսերին այդ գլխավոր հատակագիծը իրեն սպառել էր որոշ դրույթներով: Երեւանը ուներ արդեն 1 մլն 250 հազար բնակչություն, հետ էր մնացել ինժեներական ենթակառուցվածքների ցանցը, առաջ էր ընթացել բնակարանային շինարարությունը՝ հաշվի չառնելով սպասարկման օբյեկտների առկայությունը, ճանապարհային ցանցը...:

Դրանով նախատեսված էին բավական մեծ քանակությամբ արագընթաց ճանապարհներ քաղաքի տարածքում: Վերլուծության արդյունքում պարզվել է, որ ոչ մի գծամետր արագընթաց ճանապարհ չի իրականացվել»,- երեկ ասում էր հատակագծի կազմման աշխատանքներին ամենաակտիվ մասնակցություն ցուցաբերած «Երեւաննախագիծ» ինստիտուտի ղեկավար Գ.Մուշեղյանը, որը կառավարության նիստից հետո հանդիպեց լրագրողների հետ: Սա է եղել մեր նախորդ հատակագծի ճակատագիրը: Ի՞նչ է կատարվում այսօր: Այսօր ոչինչ չի կատարվում, բացի նրանից, որ մայրաքաղաքի կենտրոնում 16-18 հարկանի «բոնբոներկաների» նման շենքեր են կառուցվում, եւ կենտրոնը վերածվում է մի արվարձանային բնակելի զանգվածի: Ի՞նչ խնդիրներ են լուծվում այդ բարձրահարկ շինարարությամբ` բնակարանայի՞ն, գործող ենթակառուցվածքների արդյունավետության բարձրացմա՞ն, թե՞ որեւէ այլ խնդիր:

Այս հարցը երեկ մի քանի անգամ, նույնիսկ կոնկրետ օրինակներ բերելով՝ ուղղեցինք թե՛ պրն Մուշեղյանին եւ թե՛ ասուլիսին ներկա Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանին: Որեւէ հստակ պատասխան այդպես էլ չհնչեց: Սա էլ այսօր: Իսկ ի՞նչ է լինելու վաղը: Երեկ պրն Մուշեղյանը ցույց էր տալիս Երեւանի գերծանրաբեռնված ճանապարհներն ու ասում, թե դրանք բեռնաթափելու համար պետք է կառուցվեն նոր ճանապարհներ, ցույց էր տալիս, թե դրանք որտեղով են անցնելու եւ այլն: Բայց խնդիրն այն է, որ այդ արդեն այսօր գերբեռնված ճանապարհների երկայնքով նույն քաղաքապետարանը տարբեր տեսակի նոր օբյեկտների եւ բնակելի բարձրահարկների թույլտվություններ է տալիս: Այսինքն՝  դրանք ավելի է ծանրաբեռնում, որովհետեւ ցանկացած նոր կառույց ինքնին ենթադրում է, որ դրանց պետք է մեքենաներ մոտենան:

Իսկ այն նախագծերը, ըստ որոնց պետք է նոր ճանապարհներ կառուցվեն, դրանք այսօր արդեն կարելի է դասել գերբեռնվածների շարքում: Խնդիրն այն է, որ չնայած ճանապարհները դեռ չեն կառուցվել, սակայն դրանց եզրերին արդեն կառուցվում են հսկայական բնակելի համալիրներ: Եւ բացի դրանից, այսօր մեր փողոցների գերբեռնվածությունը ավելի շատ պայմանավորված է ոչ թե նրանով, որ երթեւեկությունն է շատ ինտենսիվ, այլ ընդամենը նրանով, որ մեքենաները կայանվելով փակում են այդ ճանապարհների զգալի մասը: Այս խնդրի լուծումներից մեկն էլ ավտոկայանատեղիների կառուցումն է: Բայց Երեւանի կենտրոնում նույնիսկ օրինակի համար ոչ մի քառակուսի մետր նոր ավտոկայանատեղի չի ստեղծվել:

Խոսքը, իհարկե, այն կայանատեղիների մասին չէ, որոնք լինելու են կառուցվող շենքերի նկուղներում եւ այգիների հաշվին: Մի խոսքով, այն հատակագիծը, որը հաստատվեց երեկ, դժբախտաբար իրականություն չի դառնալու: Քանի որ գլխավոր հատակագիծը հաստատել է կառավարությունը, ապա վերջինս էլ կարող է այնտեղ փոփոխություններ կատարել: Այսօր արդեն կարելի է գրազ գալ, որ ընդամենը մի քանի տարի անց կառավարությունը սկսելու է գլխավոր հատակագծում փոփոխությունների մի շքերթ՝ այն հարմարեցնելով այս կամ այն օլիգարխի, պաշտոնյայի կամ սփյուռքահայ ներդրողի ճաշակին ու ցանկություններին:

Հայկ Գեւորգյան

Տպել
3040 դիտում

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին