Ինչպե՞ս միանալ, գնահատական կա՞. մասնագետները պատասխանում են կենտրոնացված հեռավար դասերի հետ կապված հարցերին

Դպրոցներում դասերը սկսվելու հետ մեկտեղ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) աշակերտների համար լրացուցիչ կենտրոնացված հեռավար դասեր է իրականացնելու: Այն պետք չէ խառնել դպրոցներում իրականացվող հեռավար կրթության հետ, երբ որեւէ ուսուցիչ, չկարողանալով դասի գնալ, դասընթացն առցանց է իրականացնելու: Կենտրոնացված հեռավար ուսուցումը լինելու է միայն հեռավար կրթություն ստանալու համար գրանցված սովորողների համար:

ԿՏԱԿ-ի մասնագետներն այսօր դասընթացների մեկնարկից առաջ անդրադարձել են մի շարք ուսուցիչների, աշակերտների ու ծնողների ուղղած հարցերին: Ստորեւ ներկայացնում ենք հարց ու պատասխանից մի քանիսը:

Ինչպե՞ս միանալ Microsoft Teams-ին առաջին անգամ:

Աշակերտներն առցանց դասերին մասնակցելու համար պետք է միանան Microsoft Teams ծրագրին: Այդ նպատակով անհրաժեշտ է դպրոցի օպերատորից խնդրել տվյալ անձի մուտքանունն ու գաղտնաբառը։ Ստանալուց հետո անհրաժեշտ է գրանցվել՝ անցնելով https://portal.office.com հղմամբ։ Բացված պատուհանում պետք է գրել մուտքանունը, այնուհետեւ գաղտնաբառը: Վերջինն անհրաժեշտ կլինի գրել եւս մեկ անգամ, դրանից հետո ներքեւի հատվածում պետք է մտածել նոր գաղտնաբառ, որպեսզի օպերատորն այլեւս չկարողանա մուտք գործել տվյալ միջավայր: Գրանցման համար պետք է թողնել նաեւ հեռախոսահամար, որպեսզի հետագայում, եթե հարկ լինի գաղտնաբառը վերականգնել, աշակերտը գործողությունը կատարի ինքնուրույն:

Քայլերը հաջորդականությամբ կատարելուց հետո բացված պատուհանից պետք է ընտրել Microsoft Teams-ը: Աշակերտներն այն ընտրելու դեպքում կտեսնեն համապատասխան դասարանները, որոնց միանալով էլ կարելի է օգտվել առկա նյութերից, դասերի ձայնագրություններից եւ այլն:

Ի՞նչ անել, եթե աշակերտը չի կարողանում տրված գաղտնաբառով մուտք գործել:

Այս հարցը ԿՏԱԿ-ի մասնագետներին մի քանի օրվա ընթացքում շատերն են տվել: Նրանց խոսքով՝ այս օրերին գեներացվել է 400.000 աշակերտի մուտքանուն եւ գաղտնաբառ: Համակարգի հետ կապված տեխնիկական հարցեր կան, այդ պատճառով հնարավոր է՝ լինեն մուտքանուններ եւ գաղտանաբառեր, որոնք դեռեւս չաշխատեն, դրա համար պետք է սպասել: Այս պահին մոտ 370.000 գաղտնաբառ գեներացված է:

Մասնագետներն ընդգծեցին, որ հաճախ մուտք չգործելու պատճառը գաղտնաբառն ամբողջովին չգրելն է: Դրա սիմվոլներից ու տառերից առաջ գրված է Pass, որն աշակերտները չեն գրում: Այն եւս ներառված է գաղտնաբառի մեջ, առանձին բառ չէ:

Նշվածներից բացի, կարող են առաջանալ համակարգչի հետ կապված տեխնիկական խնդիրներ, այս հարցում իրենք օգնել չեն կարող:

Անդրադառնալով խնդիրներին ու առկա մտահոգությանը՝ աշխատակիցները նշեցին, որ անհանգստանալ պետք չէ, դեռեւս կենտրոնացված ուսուցումը չի սկսվել: Այսօր աշակերտներին ծանոթացնող վեբինարներ կլինեն, որոնց ընթացքում նրանց կհայտնեն բոլոր մանրամասները: Դրանք նաեւ կձայնագրվեն, եւ հետագայում ցանկացողները կարող են դիտել: Հարթակում աշակերտները կարող են նաեւ հարցեր ուղղել, եւ ուսուցիչները տեղում կպատասխանեն:

Նշենք, որ աշակերտներն իրենց անհրաժեշտ նյութերը կարող են գտնել համապատասխան ֆայլերում՝ ըստ առարկաների եւ ըստ թեմաների, ինչպես դասագրքերում է լինում:

Ավագ դպրոցների համար արդյո՞ք կլինի հոսքային ուսուցման հնարավորություն:

Ավագ դպրոցներում հոսքային դասերի համար առարկաների բովանդակությունը տարբեր է, այդ պատճառով որոշվել է հետեւել պետական առարկայական ծրագրերին եւ ուսումնական պլանին:

Ինչպես հայտնեցին ԿՏԱԿ-ից, ուսուցիչները մշակել են երկու տեսակի թեմատիկ պլանավորում՝ բնագիտական եւ հումանիտար հոսքերի համար: Սկզբում՝ մեկ-երկու օր, աշակերտները ներգրավված կլինեն մեկ թիմում, այնուհետեւ ուսուցչի հրահանգներով կբաժանվեն՝ ըստ հոսքերի: Յուրաքանչյուր աշակերտ կներգրավվի թիմում եւ կստանա համապատասխան բովանդակությամբ նյութեր, այնպես, ինչպես դպրոցում:

Ըստ մասնագետների՝ բաժանել են միայն 2 հոսքի, քանի որ ավելին այս պահին հնարավոր չէր: Այս դեպքում, օրինակ, տնտեսագիտական հոսք ընտրած աշակերտները եւս բնագիտական հոսքի մեջ են առանձնացվելու: 

Գնահատումն ինչպե՞ս է կատարվելու:

Աշակերտներին ու իրենց ծնողներին ամենաշատը հետաքրքրող հարցերից մեկը վերաբերում էր գնահատականներին: ԿՏԱԿ-ից ընդգծեցին, որ հարցին բազմիցս անդրադարձել են, մեկ անգամ էլ կասեն. գնահատում չի լինելու: Ելնելով աշակերտների քանակից՝ դա իրականացնել չի հաջողվի, բացի այդ, իրենց կարծիքով՝ սա այն ֆորմատը չէ, որ գնահատական լինի:

Ճիշտ է, աշակերտները թեստերի միջոցով հնարավորություն կունենան իրենց գիտելիքները ստուգելու, սակայն  թվանշան չեն ստանա: Մասնագետների խոսքով՝ փորձում են այնպես անել, որ ծրագիրը համահունչ լինի դպրոցին, իսկ գնահատականի համար պատասխանատուն դպրոցն է: Աշակերտները կսովորեն, հետագայում երբ գնան դպրոց, այնտեղ արդեն ստացած գիտելիքներով կհանձնեն գրավոր աշխատանքներ եւ կգնահատվեն: Իրենք ուսուցիչներին կհանձնեն նաեւ ուղղորդումներ, թե տվյալ աշակերտն ինչ ծրագրով է սովորել, որպեսզի թեմատիկ գրավոր կազմելիս այդ ամենը հաշվի առնեն:

Եթե երեխան արտասահմանից է միանալու հեռավար դասերին, ապա հարկավոր է կապ հաստատել դպրոցի հետ ու քննարկել՝ ինչ ձեւաչափով է իրականանալու գնահատումը:

Հնարավո՞ր է առանց գրանցման մասնակցել:

Ուղիղ եթերի ընթացքում պատասխանելով օգտատերերի հարցերին՝ երիտասարդները նշեցին, որ վեբինարներին, դասերին մասնակցելու համար գրանցումը համապատասխան հարթակում պարտադիր է: Նշենք, որ վաղվանից այնտեղ կտեղադրվեն դպրոցականների դասացուցակները:

Տպել
2309 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ