Գալուստիչը` փոխնախարար

01/12/2010 schedule15:40

Վերջինս մինչ այս` 2002 թվականից, առողջապահության նախարարությունում տարբեր` «չերեւացող» պաշտոններ է զբաղեցրել: Փոխնախարար նշանակվելուց առաջ էլ Տիգրան Սահակյանը ղեկավարում էր առողջապահության նախարարության կրթության, գիտության եւ անձնակազմի կառավարման վարչությունը: Ավելի վաղ փոխնախարարի մյուս թափուր պաշտոնում էր նշանակվել առողջապահության նախարարության ծրագրերի իրագործման գրասենյակի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը: Այս գերատեսչությունում իրարանցումն ու փոխատեղումները սկսվեցին վարչապետի «կոռուպցիակործան» հայտնի ելույթից հետո, երբ նա խոսեց առողջապահության եւ կրթության ոլորտներում խորացած կոռուպցիայի, ինչպես նաեւ դրա դեմ պայքարի շրջանակներում կադրային փոփոխություններ իրականացնելու մասին: Վարչապետի այդ ելույթին հետեւեց առողջապահության երկու փոխնախարարների աշխատանքից ազատումը, որը թեեւ սեփական դիմումի համաձայն էր, բայց դիտվեց որպես հենց այդ պայքարի արդյունք: Ու կոռուպցիայի դեմ պայքարը, փաստորեն, եկավ հանգեց նրան, որ Գալուստ Սահակյանի որդուն նշանակեցին առողջապահության նախարարի տեղակալ: Նշենք, որ նա ղեկավարում է նաեւ առողջապահության նախարարության միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը: Տիգրան Սահակյանը, որ այս ընթացքում քիչ է որեւէ կերպ աչքի ընկել, վերջերս զանգվածային լրատվամիջոցների հերոսն էր դարձել այն պատճառով, որ ամբողջ մեկուկես ամիս անհասանելի է եղել առողջական ծանր վիճակում գտնվող կալանավոր Հրանտ Մխոյանի ներկայացուցչի համար: Սրտամկանի երկու կաթված ստացած կալանավորը կարիք է ունեցել վիրահատության, ինչի համար պահանջվել է նշված հանձնաժողովի փորձաքննության եզրակացությունը, որի ղեկավարին գտնելը, սակայն, խիստ բարդ գործ է եղել: Նշենք նաեւ, որ ՀՀԿ կարկառուն անդամ Գալուստ Սահակյանի որդու մասին նախարարությունում լուրեր են շրջանառվում, թե երբ բուժօգնության կազմակերպման վարչության պետի տեղակալի պաշտոնում աշխատանքի ընդունվելիս անհրաժեշտ է եղել անձնական թերթիկը լրացնել, ընտանեկան դրության վերաբերյալ տողում նա գրել է` ապահովված: Հավելենք, որ Տիգրան Սահակյանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն չի անցել, իսկ թե ինչ հիմքով, նրա կենսագրականից այդպես էլ պարզ չի դառնում: Ինչեւէ: Տպավորություն է, որ կոռուպցիայի դեմ պայքարի մասին վարչապետի անհանդուրժող ելույթը, որից կոռուպցիան մի պահ հաստատ դողացել ու մկան ծակն է մտել, իրականում ընդամենը ԲՀԿ-ական նախարար Հարություն Քուշկյանի ղեկավարած գերատեսչությունում ՀՀԿ-ի դիրքերն էլ ավելի ամրապնդելու նպատակ էր հետապնդում: Քուշկյանն այժմ շրջապատված է բացառապես այնպիսի տեղակալներով, որոնք կամ Հանրապետական կուսակցության անդամ են, կամ էլ վայելում են այդ կուսակցության ղեկավարության վստահությունը: Հանրապետական են առողջապահության նախարարի տեղակալներ Հայկ Դարբինյանը եւ Ալեքսանդր Ղուկասյանը, որոնք վարչապետի ելույթից հետո պահպանեցին իրենց պաշտոնները: Նորանշանակ փոխնախարարներից էլ, ինչպես կարելի էր կռահել, հոր հետքերով է գնացել Տիգրան Սահակյանը: Նա եւս ՀՀԿ անդամ է: Իսկ ահա Սերգեյ Խաչատրյանը թեպետ անկուսակցական է, սակայն ՀՀԿ նվիրյալ անդամ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի փեսան է: Հայտնի կոմպոզիտորի պատգամավորության օրոք ու, ըստ որոշ տեղեկությունների, ոչ առանց նրա ջանքերի էլ Սերգեյ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ԱՆ ծրագրերի իրագործման գրասենյակի ղեկավար: Իսկ ինչ վերաբերում կրթության եւ գիտության նախարարութանը, որը ղեկավարում է ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանը, կադրային այսպիսի փոփոխություններ տեղի չունեցան, եւ այս դեպքում բավարար համարվեց ընդամենը կրթական համակարգում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի համալիր գործողությունների ծրագիր մշակելը: Սա, թերեւս, զարմանալի չէ, քանի որ կրթության եւ գիտության այդ օրերին գործող երկու փոխնախարարները (հիմա նրանց թիվը 3-ն է) ՀՀԿ-ին իրենց հավատարմությունն ապացուցելու խնդիր չունեին: Արա Ավետիսյանը նույն Հանրապետական կուսակցության անդամ է արդեն բավական երկար ժամանակ, իսկ Մանուկ Մկրտչյանը թեեւ անկուսակցական է, բայց հայտնի է «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի հետ ունեցած ջերմ հարաբերություններով: Բարսեղ Բեգլարյանն էլ իր հերթին համարվում է Սերժ Սարգսյանի մերձավոր անձանցից մեկը, ինչը գաղտնիք չէ, թերեւս, ոչ մեկի համար: Ու որ վարչապետի` կոռուպցիայի դեմ պայքարն այստեղ էլ կընդմիջվի այնքան ժամանակ, քանի դեռ մեր իշխանությունները հերթական շոուի կամ ինչ-որ մի անցանկալի պաշտոնյայից ազատվելու, իրենցից մեկի սիրասուն զավակին տեղավորելու անհրաժեշտություն չեն զգացել, թերեւս կասկած չի հարուցում:

Տպել
1217 դիտում

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Գալիս է պահ, երբ հանուն հայրենիքի պետք է զոհաբերես ինքդ քեզ, ընտանեկան խաղաղությունդ, ծնողներիդ հիշատակն անգամ. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ