Արծվաթեւ մարտնչողը

15/12/2010 schedule13:57

Ծնվել է 1820 թ.ապրիլի 4-ին, Վանի Այգեստան թաղամասում բնակվող Կրըմցոց ընտանիքում: Հորեղբայրը կտավագործ էր, հայրը` առեւտրական, որ եղբոր արտադրանքն իրացնում էր հիմնականում Ղրիմում, որտեղից էլ գալիս է գերդաստանի Խրիմյան ազգանունը: Նախնական ուսում ստացել է ծննդավայրում, ինչպես կենսագիրներն են նշում, թեեւ հիմնավոր չէր կրթությունը, սակայն, «քաջածանոթ էր եկեղեցական մատենագրությանը, հայոց հին գրականությանը, գրաբարին, աշխարհագրությանը..., ինքնակրթության շնորհիվ շատ ավելիի էր հասու, քան ուսում առածները...»: Բնույթով նստակյաց չէր, ուզում էր շրջագայել, աշխարհ տեսնել, հայրենիքը ճանաչել: Ու դա էր պատճառը, որ պսակվելուց ու Թագուհի դստերը տեսնելուց կարճ ժամանակ անց Վանից մեկնում է, տեսնում Սալմաստը, Խոյը, Ուրմիան, Արաքսի ափերով, Արարատյան դաշտով հասնում Էջմիածին, լինում Ռուսահայաստանի նշանավոր վայրերում ու ուղեւորվում Կոստանդնուպոլիս, որոշ ժամանակ անց` կարգվում Խասգյուղ թաղի օրիորդաց վարժարանի ուսուցիչ: Նրան առաջին ճանաչումը բերում է 1850 թ. Պոլսում լույս տեսած «Հրավիրակ Արարատյան» չափածո գրվածքը: Կրթական գործը խթանելու համար Պոլսո պատրիարքարանը Խրիմյանին գործուղում է Կիլիկիա: Առժամանակ անց հարաբերությունները Սիսի Կիրակոս կաթողիկոսի հետ լարվում են, ու վերադառնում է Պոլիս, այնտեղից` հայրենի Վան, ուր Մկրտիչին ծանր հարված էր սպասում. կինն ու դուստրը մահացել էին: Հոգեւորական դառնալու պատճառներից մեկն էլ, հավանաբար, դա էր: 1854թ. փետրվարի 14-ին Մկրտիչ Խրիմյանը Աղթամարի վանքում վարդապետ է ձեռնադրվում: 1855-56 թ.թ. Պոլսում հրատարակում է «Արծվի Վասպուրական» հանդեսը, մեկ տարի անց` նշանակվում Վանի Վարագավանքի վանահայր, ուր, լինելով կրթության ջատագով, բացում է Ժառանգավորաց դպրոցը, եւս մեկ տարի անց` համապատասխան սարքավորումները տեղափոխելով Վարագավանք, վերսկսում «Արծվի Վասպուրականի» տպագրությունը, ինչպես ինքը կգրի. «Ես Արծիվ, ցանկացող կենաց ու բարիաց իմ Հայաստանին. նորա լեռանց վերա խոյացող, նորա դաշտն ու հովիտը ողջունեցի, նորա գեղն ու քաղաք, շենն ու ավերակ տեսա, իջեւանեցի ու անցա: Շատ տեղեր լացի ու երբեմն ուրախացա, տեսածներես ամեն պատգամ հորինեցի եւ ձեզ, ով իմ ընթերցողք, ձեզ նվեր բերի, ձոնեցի»: Նրա կոչով 1858թ. Կարինի մոտ գտնվող Սբ Լուսավորիչում բացվեց երկրորդ Ժառանգավորաց դպրոցը: Նրա պատգամն էր. «Ուր էլ գտնվելիս լինեք` ժողովրդական կրթարաններ բացելով ուսման հանդեպ սեր արթնացրեք մարդկանց մեջ»: Դպրոցների համար միջոցներ գտնելու նպատակով Խրիմյանը 1860-ին ուղեւորվում է Ռուսահայաստան` Էջմիածնում տեսակցում Ամենայն Հայոց կաթողիկոս Մաթեոսին ու հանգանակություն կազմակերպելու թույլտվություն ստանալով մեկնում Թիֆլիս: Մելքիսեղեկ եպիսկոպոս Մուրադյանը «Կռունկի» էջերում կգրի. «Հայ հասարակությունը լեցվում է եկեղեցին` լսելու մի վառվռուն ու ազատամիտ վարդապետի հայրենասիրական քարոզությանց, խոսելու, դատելու, հարցասիրելու եւ բաղդատելու իր անցյալ եւ ներկա կյանքն ու վաղվան օրը»: Սա, անշուշտ, իշխանությունների աչքից չի վրիպում: Արդյունքում` կաթողիկոսական մակարդակով, նրան դուրս են հրավիրում Ռուսական կայսրության սահմաններից: 1862-ին Մկրտիչ վարդապետը զուգահեռաբար նշանակվում է Տարոնի առաջնորդ եւ Սբ Կարապետի վանքի վանահայր: Հաստատվելով «Մշո Սուլթան Սուրբ Կարապետ» վանքում, Մկրտիչ Խրիմյանը տպագրում է «Արծվիկ Տարոնոյ» թերթը (1863-65թ.թ.) եւ հերթական Ժառանգավորաց դպրոցը բացում: Այդ ժամանակ են աշակերտները նրան «Հայրիկ» անվանում, որը շուտով տարածում է գտնում: Չնայած պարբերաբար մայրաքաղաք հասնող շինծու մեղադրանքներին, բամբասանքներին ու հերյուրանքներին, 1869թ. Պոլսի Ազգային ժողովը Խրիմյան Հայրիկին ընտրում է հայոց պատրիարք: Նա արագ կարգավորում է պատրիարքարանի գործերը, մարում պարտքերը, կանոնակարգում Ազգային ժողովի նիստերը: Վերջինս 1872-ին Բարձր Դռանն է ներկայացնում Խրիմյանի նախաձեռնած «Գավառահայության հարստահարությունները քննող» հանձնաժողովի տեղեկագիրը, որը հարուցում է թե՚ իշխանությունների, թե՚ հայ մեծահարուստների դժգոհությունը: Այս ու այլ սադրանքների պատճառով էլ 1873թ. օգոստոսի 3-ին Մկրտիչ Խրիմյանը հրաժարական է տալիս եւ մի քանի տարի բացառապես նվիրվում գրականությանը: Այդ շրջանում են տպագրվում «Հիսուսի վերջին շաբաթ. խաչի ճառը», «Դրախտի ընտանիք», «Սիրաք եւ Սամուել» գրվածքները: 1878թ. ռուս-թուրքական պատերազմից հետո գումարված Սան- Ստեֆանոյի վեհաժողովին հետեւեց Բեռլինի կոնֆերանսը: Հայությունը ներկայացնում էին Մկրտիչ Խրիմյանը, արքեպիսկոպոս Խորեն Նար-բեյը, Մինաս Չերազը եւ Ստեփան Փափազյանը: Այն, որ կոնֆերանսը հայության ակնկալիքները չարդարացրեց, չենք մանրամասնի: Միայն նշենք, որ Բեռլինից հետո է Խրիմյան Հայրիկը հակվում դեպի ազգային-ազատագրական պայքարը: «Ուրիշ ժողովուրդներ այնտեղ ապուրը երկաթե շերեփով էին ճաշակում, այնինչ մեր շերեփը թղթից էր»: 1879-ին ընտրվելով Վասպուրականի հոգեւոր առաջնորդ, Խրիմյանը եռանդուն գործունեություն է ծավալում, ոչ միայն ժողովրդի կացությունը թեթեւացնելու նպատակով հիմնում «Սովելոց հանձնախմբեր», այլեւ օժանդակում Վանի «Սեւ խաչ», Կարինի «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությունների գործունեությանը: Նրա անվան հետ կապելով հայության ազատական գաղափարների ակտիվացումը` 1885-ին Բ Դուռը կանչում է Պոլիս: 1891թ. ապրիլի 16-ին վախճանվում է Մակար Ա կաթողիկոսը: Հաջորդ տարի Էջմիածնի Եկեղեցական ժողովը Ամենայն Հայոց Կաթողիկոս է ընտրում Մկրտիչ Խրիմյանին: Նրա գահակալության տարիները համընկան հայ ժողովրդի ողբերգական եւ հերոսական շրջանին: Հիշենք` 1894թ. օգոստոսին բռնկվեց Սասունի ապստամբությունը, որի ղեկավարներից` Ներսես Խարախանյանը, Վարդան վարդապետ Հակոբյանը կաթողիկոսի նախկին սաներն էին: Խրիմյանը, որ եւս հակված էր վճռական գործողությունների, մեկնում է Պետերբուրգ` Նիկոլայ 2-րդին խնդրելու միջնորդել Բ Դռանը` Հայկական բարենորոգումներն ընդունելու հարցում: Առանց կոնկրետ արդյունքի, կաթողիկոսը վերադառնում է Էջմիածին, ճանապարհին հյուրընկալվելով մեծանուն գեղանկարիչ Այվազովսկուն: 1897թ. հունիսի 14-ին ցարը հաստատեց Պետական խորհրդի որոշումը` ծխական դպրոցները ժողովրդական լուսավորության տնօրինությանը հանձնելու մասին: Դրանով հայկական կրթօջախները կորցնում էին ազգային դիմագիծը. հայերեն դասավանդվելու էին միմիայն կրոնն ու հայոց լեզուն, գրաքննություն է սկսվում «Արարատ» հանդեսի վրա: Հաջորդ, առավել ծանր հարվածը 1903-ի հունիսի 12-ի` եկեղեցապատկան գույքի եւ կալվածքների բռնագրավման ու պետականացման մասին օրենքն էր: Բազմաթիվ գրություններով կաթողիկոսն իր վրդովմունքն ու անհամաձայնությունն է հայտնում, թեմերի առաջնորդներին հրահանգում ոչինչ չհանձնել ցարական պաշտոնյաներին: Ինչպես Միքայել Վարանդյանն է գրել. «երիտասարդացած, հին հերոսական օրերը հիշելով տիտանի պես ծառացավ ամեհի բռնապետության դեմ ու տվավ իր խիզախ պատասխանը: Չքացավ Ամենայն Հայոց խոնարհ հայրապետը, եւ բեմ նետվեցավ Ամենայն Հայոց Հայրիկը, հինավուրց հեղափոխականը, Վասպուրականի արծվաթեւ մարտնչողը»: Երկամյա համաժողովրդական պայքարը տվեց իր արդյունքը, եւ հեղափոխական շարժումները մեղմելու խնդիր ունեցող միապետը 1905թ. օգոստոսի 1-ին նոր հրաման ստորագրեց, որով եկեղեցուն վերադարձվեց կրթական գործով զբաղվելու իրավունքը: Մկրտիչ Խրիմյան կաթողիկոսի վերջին գործը եղավ 1907թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին Լահեի խաղաղության 2-րդ կոնֆերանսին իր անունից հայոց պատվիրակություն ուղարկելը` խնդրելով քննարկել հայոց բարենորոգումների հարցը: Մերժում ստանալով 7 տերությունների պատվիրակներից, Վեհափառ հայրապետը նամակներով դիմում է Անգլիայի թագավոր Էդուարդ 7- րդին եւ Ռուսիո ցար Նիկոլայ 2-րդին: Նա մահկանացուն կնքեց 1907թ. հոկտեմբերի 29-ին Էջմիածնում, սերունդներին թողնելով հետեւյալ պատգամը. «Թե մեռնիմ երթամ գերեզման եւ այլեւս չկարեմ խոսիլ ձեզ հետ կենդանի բարբառով ու գրով, ահա կթողում գիրս իբրեւ մշտախոս կտակ եւ հիշատակ, որոյ միակ նպատակն է, որ հայն իր հայրենատուր հողեն չբաժնվի, զի յուր սեփական ժառանգություն է դրախտի երկիր, զոր Տեր Աստված մեր պապուն եւ ժառանգներուն տվավ եւ ասաց` գործել զերկիր եւ պահել»:

Տպել
1603 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում