Նանսենը եւ հայերը

06/07/2011 schedule13:18

Ծնվել է 1861թ. հոկտեմբերի 10-ին, Օսլոյի մերձակա Ստուրե-Ֆրոյեն դաստակերտում, ավարտել Օսլոյի համալսարանի բնագիտական ֆակուլտետը, զբաղվել գիտահետազոտական աշխատանքներով, շրջագայել հյուսիսային ծովերով, ուսումնասիրել էսկիմոսների կյանքը եւ այլն: Նրա հասարակական դերակատարություն սկսվում է Նորվեգիայի անկախության համար պայքարով, Անգլիայում` դեսպանի, առաջին աշխարհամարտի տարիներին` իր երկրի Պաշտպանության միության նախագահի, պատերազմից հետո` Ազգերի լիգայում նորվեգական պատվիրակության ղեկավարի պաշտոններով, ապա շարունակվում նույն միջազգային կազմակերպության` ռազմագերիների, գաղթականների, սովյալների ու տնանկների հարցերով զբաղվող գլխավոր կոմիսարի գործունեությամբ: Եւ հենց այստեղ է Նանսենի ու հայերի միջեւ կապը: Դեռեւս 1920-ի աշնանն ընդգրկվում է Եվրոպայի հայասերների միությունում, հայ-թուրքական պատերազմում փորձում է աջակցել Հայաստանին, 1922-ին մեկնում Կոստանդնուպոլիս` օժանդակելու ոչ միայն հույն, այլեւ հայ տարագիրներին, Հունաստանում բացում գաղթակայաններ, միջազգային հանրության առջեւ հանդես գալիս հայ դատի պաշտպանությամբ... Հայտնի է, որ թե՚ Ազգերի լիգայում, թե՚ Լոզանի կոնֆերանսում զուր են անցնում հայության համար դրական քաղաքական լուծումներ ստանալու` հայ քաղաքական գործիչների, Նանսենի ու մյուս հայասերների ջանքերը, մնում է փախստականների դրությունը գոնե տանելի դարձնելու, ապա` հայրենադարձություն կազմակերպելու գործը: Հայկական հարցը քաղաքականից վեր է ածվում զուտ մարդասիրականի: Բանն այն է, որ բազմահազար հայ փախստականներ, կորցնելով իրենց քաղաքացիական իրավունքները սեփական երկրում` չունեին այդպիսիք հանգրվանած պետությունում: Նման իրավազուրկ վիճակում այլազգիները նույնպես մեծ թիվ էին կազմում` հույներ, հրեաներ, ռուսներ... Խնդրի լուծումը տալիս է Նանսենը 1922-ին Ժնեւի հատուկ կոնֆերանսում` առաջարկելով սահմանել իր ստորագրությամբ անձնական վկայական: 52 երկրների կառավարություններ ընդունեցին «Նանսենյան անձնագրերի» իրավականությունը, ինչը նոր երեւույթ էր մարդկության պատմության մեջ, երբ տվյալ երկրի զինանշանի փոխարեն անձնագրում փակցվում էր դրոշմանիշ Նանսենի նկարով ու «Ազգերի լիգա» գրությամբ: Տասնյակ հազարավոր հայեր են դառնում «նանսենական», որոնց մի մասը հետագայում ներգաղթում է Խորհրդային Հայաստան: Վերջիններիս օգնելու նպատակով Ազգերի լիգան 1924-ի սեպտեմբերի 25-ին կազմում է հատուկ հանձնաժողով` Նանսենի գլխավորությամբ, որը պետք է մեկներ Հայաստան ու տեղում ուսումնասիրեր խնդիրները: 1925-ի հունիսին Նանսենն ու հանձնաժողովականները Թիֆլիսից գնացքով հասնում են Լենինական, ուր Հայաստանի կառավարության անունից ողջունում է ժողկոմխորհի նախագահի տեղակալ Արամայիս Երզնկյանը. «Հայ ժողովուրդը դառը փորձով համոզվել է բուրժուական Եվրոպայի շահադիտական քաղաքականության մեջ, սակայն դա չի խանգարի, որ Սովետական Հայաստանի կառավարությունը լիակատար աջակցություն ցույց տա Նանսենի հանձնաժողովին` նրա մարդասիրական միսիան կատարելու համար»: Երեւան ճանապարհվելիս երեւում է Սարդարապատի դաշտը. այդ պահին` անհրապույր անապատը, որը, ըստ նախնական ծրագրերի` ոռոգելի դարձնելուց հետո պետք է տրամադրվեր գաղթականությանը: Նանսենի ուղեկիցներից մեկի` Քվիսլինգի հարցին, թե ինչ իրավունքով է Հայաստանի զինանշանի վրա պատկերված Արարատը, չէ՞ որ այն Թուրքիայի տարածքում է, Նանսենը տալիս է «չիչերինյան» պատասխան. «Իսկ այստեղ ի՞նչ սարսափելի բան կա, չէ՞ որ մենք դեմ չենք, որ թուրքերն իրենց դրոշին նկարում են կիսալուսին, թեեւ, ինչպես հայտնի է, նա լուսավորում է ամբողջ աշխարհը»: Երեւանում հյուրերին դիմավորում են ժողկոմխորհի նախագահ Սարգիս Լուկաշինը, տեղակալ Ասքանազ Մռավյանը: Հունիսի 19-ին կայացավ ՀԽՍՀ ժողկոմխորհին կից գաղթականության տեղավորման եւ Ֆրիտյոֆ Նանսենի ղեկավարած Ազգերի լիգայի աշխատանքի միջազգային բյուրոյի հանձնաժողովների միացյալ նիստը, որի նպատակը, ինչպես նշվեց, աշխարհասփյուռ գաղթականությանը Հայաստանում տեղավորելու պայմաններ ստեղծելն ու օգնելն էր: Նանսենը շեշտում է, որ «եթե հաջողվի կազմել մի գործնական ծրագիր, ապա դրա իրականացման համար հնարավոր կլինի ժողովել որոշակի գումար Ֆրանսիայում եւ Անգլիայում գործող բարեգործական ընկերությունների միջոցով» եւ հավելում, որ Հունաստանի կառավարությունը խոստացել է բարոյական եւ դրամական աջակցություն, իսկ անգլիական, ֆրանսիական եւ իտալական կառավարությունները համակրանքով են վերաբերվում խնդրին եւ նրանց գիտությամբ են իր հանձնախմբում ընդգրկված համապատասխան մարդիկ, թեեւ չեն համարվում պաշտոնական ներկայացուցիչներ: Հաջորդ օրը` հունիսի 18-ին մի խումբ մասնագետների հետ, որոնց թվում` Ալեքսանդր Թամանյանը, հանձնաժողովը մեկնում է Սարդարապատ, ուսումնասիրում տեղանքը, լինում տեղի բամբակազտիչ գործարանում, ապա շարժվում դեպի հայ-թուրքական սահմանագիծ` տեսնելու Արաքսը: Երեւանում հյուրերն այցելեցին Հայաստանի պատմության թանգարան, պետհամալսարան, ուր մեծ հումանիստին պատվավոր դոկտորի եւ գիտխորհրդի պատվավոր անդամի կոչում շնորհվեց: Հունիսի 21-ին Նանսենն իր ուղեկիցներով մասնակցում է Շիրակի ջրանցքի բացմանը, ուր եւ իր լուսանկարչական սարքով «անմահացնում» է արժանահիշատակ պահերը: Ավելին, երբ ջուրը սկսեց հոսել ջրանցքով, շատերի հետ Նանսենը եւս ոգեւորված այնտեղ նետեց իր լայնեզր գլխարկը: Ջրանցքի բացման առթիվ երեկոյան հանդիսավոր նիստ կազմակերպվեց, ուր ելույթ ունեցավ պատվավոր հյուրը. «Հայ ժողովրդի տարեգրության մեջ սկսվում է նոր դարաշրջան: Այս գործը կատարված է ուժեղ եւ խելոք ժողովրդի կողմից, որը համեստ միջոցներով, բայց նպատակասլաց, երկար տարիների տանջանքներից, զրկանքներից, պատերազմի արհավիրքներից ու ավերածություններից հետո պատրաստ է կառուցել իր երջանիկ ապագան: Ամբողջ աշխարհի համակրանքն է վայելում Հայաստանի ձեռներեցությունը` ստեղծելու մի նոր օջախ-բնակավայր, եթե ոչ բոլոր հայերի համար, ապա այնպիսի օջախ, որը հեռվում գտնվող ամեն մի հայ համարի իր իսկական հայրենիքը»: Երզնկյանի ուղեկցությամբ Նանսենը այցելում է Մարտիրոս Սարյանի արվեստանոց, ուր վարպետը երկու դիմանկարով իր երախտիքն է հայտնում մեծ նորվեգացու հայանպաստ գործերին: Նանսենը տեսավ նաեւ Էջմիածինը, Գառնին, Դվինը, Արմավիրը... Հրաժեշտից առաջ, հուլիսի 1-ին քաղաքային թատրոնի շենքում կայացած համերգ-երեկույթին հնչում են Գրիգի ստեղծագործություններից, հայկական երգեր, որից հետո հուզված Նանսենն ասաց. «Իմ մեջ դեռ երկար ժամանակ կմնա հայ երգը: Դուք հավատու՞մ եք, որ մի ժողովուրդ, որի հոգու մեջ հնչում է այսպիսի երգ ու երաժշտություն, կարող է երբեւիցե մահանալ»: Ազգերի լիգայից դրամական միջոցներ բերելու նանսենյան նախաձեռնությունը թեեւ ձախողվում է եւ սահմանափակվում լոկ հանգանակություններով, բայց Նանսենը իրապես դասվում է Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամների շարքում:

Տպել
12272 դիտում

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը