«Եվրատեսիլից» 1 ամիս առաջ

04/11/2011 schedule10:32

Հայտնի է, որ մրցույթը Հայաստան է «գալու»` շնորհիվ նախորդ տարի Վլադիմիր Արզումանյանի տարած հաղթանակի: Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի Սպորտային դահլիճում, սակայն, դեռեւս նախապատրաստական աշխատանքներ չեն ընթանում: Համալիրի աշխատակիցներից մեզ հետ զրույցում ասացին, որ դրանք կսկսվեն նոյեմբերի կեսերին: Հայտնեցին նաեւ, որ թեեւ դահլիճը 8 հազար տեղանոց է, բայց իրենք հնարավորություն ունեն եւս 2 հազար տեղ ավելացնելու: Հանրային հեռուստաընկերության հետ, սակայն, այդ մասին դեռ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: «Մանկական եվրատեսիլ-2011»-ի կազմկոմիտեի մամուլի քարտուղար Արտակ Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ հարցը կորոշվի նոյեմբերի կեսերին, երբ արդեն հստակ կլինի, թե տեխնիկական անձնակազմը` դրոշներ պահողներ եւ այլն, որոնք առանց տոմսերի են դահլիճ մտնելու, որքան տեղ կզբաղեցնեն: Իսկ մրցույթի նախապատրաստական աշխատանքներն առայժմ միայն Համալիրից դուրս է ընթանում, եւ մեծ ու շքեղ բեմահարթակն, ըստ նրա, կառուցվում է Չարբախի գործարաններից մեկում` հայտնի մի ընկերության կողմից: Բեմահարթակն ավելի ուշ կտեղափոխվի համալիր, որտեղ էլ արդեն կիրականացվեն հարդարման ու ձեւավորման աշխատանքները: Թե որն է «այդ հայտնի ընկերությունը», եւ ֆինանսական որքան միջոցներ են պահանջվել` շքեղ բեմահարթակ ունենալու համար, Արտակ Վարդանյանը չասաց: Գաղտնի պահեց նաեւ «Մանկական եվրատեսիլի» բյուջեն ընդհանրապես: Նշենք, որ մրցույթի տոմսերը վաճառվում են շուրջ 10 օր: Դրանք կարելի է ձեռք բերել «Անի պլազա» հյուրանոցից, «Մոսկվա» կինոթատրոնից ու Ֆիլհարմոնիայի տոմսարկղից: «Տոմսարկղերի թիվը կմեծանա: Զուտ, որպեսզի չկեղծեն տոմսերը, դրա համար այդ երեք տոմսարկղերում ենք դրել վաճառքի: Իսկ «Եվրատեսիլի» օրերին` արդեն մեկ-երկու շաբաթ առաջ, տոմսերը, բնականաբար, կվաճառվեն նաեւ համալիրի տոմսարկղում»,- ասաց «Մանկական եվրատեսիլ-2011»-ի կազմկոմիտեի մամուլի քարտուղարը: Տոմսերի արժեքը տատանվում է 2-50 հազար դրամի կամ շուրջ 4-95 եվրոյի սահմաններում: Վաճառվում են նաեւ դեկտեմբերի 2-ին կայանալիք գլխավոր փորձի տոմսերը: Դրանք համեմատաբար էժան են` 2-15 հազար դրամ: Բայց արդեն մրցութային համերգի հանդիսատեսը կվճարի 5-50 հազար դրամ: Թե «Անի պլազայում» եւ թե «Մոսկվա» կինոթատրոնում, որտեղ մենք երեկ այցելեցինք, կտրականապես հրաժարվեցին հայտնել, թե մարդիկ որքանով են հետաքրքրված մրցույթով, եւ այդ պահի դրությամբ քանի տոմս է իրացվել: «Մոսկվա» կինոթատրոնում ասացին միայն, որ հենց այդ օրն են սկսել «Եվրատեսիլի» տոմսեր վաճառել: Իսկ մրցույթի ժամանակ արտասահմանյան քանի՞ հյուր է սպասվում: Երեւանյան հյուրանոցներն ի վիճակի՞ են լինելու ընդունել նրանց: «Իհարկե, ակնկալում ենք, որ այդ թիվը բավականին մեծ է լինելու: Շատերը մեր էլեկտրոնային փոստին ուղարկում են նամակ, որ շատ են ուզում ներկա գտնվել, հետաքրքրվում են պայմաններով: Մենք շատ արագ նրանց ուղարկում ենք ամբողջ փաթեթը` ամենատարբեր գնային ցանկ ենք ուղարկում, պայմաններն ենք ուղարկում, որպեսզի իրենք կարողանան կողմնորոշվել: Գիտեք, որ «Եվրատեսիլը» ֆանատների մի ամբողջ բանակ ունի: Նրանցից շատերը մրցույթի կայքէջում հավատարմագրվում են, եւ բնականաբար «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակությունը ամեն ինչ անում է, որպեսզի նրանց հյուրանոցում մնալու համար զեղչեր լինեն, որպեսզի ավելի մատչելի լինի Հայաստան գալը»,- նկատեց Արտակ Վարդանյանը: Մրցույթը լուսաբանելու համար արդեն իսկ հավատարմագրվել են ավելի քան 30 լրագրողներ` շուրջ 15 երկրից: Հունաստանից, օրինակ, ժամանելու են 5 լրատվամիջոցի ներկայացուցիչներ: Լրագրողների համար եւս Հանրային հեռուստաընկերությունը զեղչված գներով սենյակներ կապահովի «Անի պլազա» հյուրանոցում: Այստեղ մեզ ասացին, որ մեկտեղանոց ռեգուլյար համարն արժե 35 հազար դրամ, երկտեղանոցը` 43 հազար: «Մանկական եվրատեսիլի» մասնակից երկրների պատվիրակություններն, ըստ Արտակ Վարդանյանի, Հայաստան են գալու այդ միջոցառումից մեկ շաբաթ առաջ: Իսկ ովքե՞ր են վարելու այդ միջազգային մրցույթը: Հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչը դա եւս չնշեց: Ավելի վաղ հայտարարվել էր, որ թեկնածուների շարքում են հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը եւ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը: Մեր տեղեկություններով, Հ1-ի ընտրությունը կանգ է առել հենց այս երկու թեկնածուների վրա: Բայց քանի որ Գարիկ Մարտիրոսյանի մասնակցությունն այնքան էլ երաշխավորված չէ, քննարկվում է նաեւ հաղորդավար Ավետ Բարսեղյանի անունը` որպես «Եվրատեսիլի» հավանական վարողի: Վերջինս մեզ հետ զրույցում երեկ հաստատեց, որ իր անունն իսկապես քննարկվում է: Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական եվրատեսիլում» ներկայացնելու է Դալիթան` Welcome to Armenia երգով:

Տպել
764 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է