Երևան
8 °C
Բոլորի ուշադրության կենտրոնում այսօր Ազատության հրապարակն է, որտեղ ժամը 17-ին տեղի է ունենալու Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հանրահավաքը: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը այս հանրահավաքում չափազանց կարեւոր է: Այդ խոսքին սպասում է ողջ Հայաստանը, Սփյուռքը, Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրողները, նրան չընտրողները, նրա հակառակորդները, միջազգային հանրությունը, բոլորը: Այս խոսքը վերոնշյալ խմբերից յուրաքանչյուրը սպասում է տարբեր ակնկալիքներով, իր մոտիվացիաներով: Սակայն դրա ամենակարեւոր հասցեատերը այն շուրջ 540 հազար քաղաքացիներն են, ովքեր իրենց ձայնն ու վստահության քվեն տվել են Րաֆֆի Հովհաննիսյանին: Այսօրվա խոսքից է կախված՝ 540 հազար ՀՀ քաղաքացիները հպարտ կլինե՞ն իրենց ընտրության համար, թե՞ ոչ: Երեկ, ինչպես հայտնի է, Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ, շուրջ մեկուկես ժամանոց զրույց ունեցավ, եւ ահա այսօր Ազատության հրապարակում պետք է ներկայացնի այդ զրույցն ու դրա հանգուցալուծումը: Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Հովհաննիսյանը հանդիպեց ՀՅԴ ղեկավարության հետ, եւ մոտ մեկուկես ժամ էլ այնտեղ զրույց ունեցավ: Այս երկու զրույցների տեւողությունն արդեն հուշում է, որ խոսակցությունը լուրջ է եղել, դետալներ է պարունակել: Ու թեեւ կողմերից ոչ ոք պաշտոնապես չհրապարակեց զրույցի բովանդակությունը, այնուամենայնիվ օրվա վերջում Սերժ Սարգսյանի թեւից եղան ինֆորմացիոն «ուտկաներ»: Դրանց ամբողջ իմաստն այն էր, որ Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկել է կոալիցիոն կառավարություն ձեւավորել: Ավելի գունագեղ՝ առաջարկը ներկայացված էր ՀՀԿ խորհրդի՝ քաղաքական կյանքում ոչ ակտիվ դերակատարում ունեցող ներկայացուցիչներից մեկի գրառման մեջ, որտեղ ասվում էր, որ պետք է երկրում արմատական փոփոխություններ իրականացնել, ինչն անհնար է հեղինակազրկված կադրերով, օլիգարխներով եւ միայն ՀՀԿ-ական ռեսուրսներով: Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է նոր կոալիցիա ստեղծեն, ինչի արդյունքում էլ կկերտվի «Ապահով Հայաստանը», մոտավորապես գրել է ՀՀԿ-ականը: Մեկ այլ լրատվության մեջ էլ ՀՀԿ-ական աղբյուրներն էին հայտնել, որ Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին կոալիցիա կազմելու առաջարկություն է արել: Սակայն հանրությանը, առավելեւս Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տված 540 հազար հոգուն, պետք չէր ինֆորմացիոն արտահոսք՝ կռահելու համար, թե ինչ կարող էր առաջարկել Սերժ Սարգսյանը նրան: Այն ժամանակ, երբ նախագահական նստավայրում ընթանում էր Րաֆֆի-Սերժ հանդիպումը, Ազատության հրապարակում շուրջբոլորը լսվում էր մի հարց. «Րաֆֆին էլ է՞ ծախվելու»: Խնդիրն այստեղ Րաֆֆի Հովհաննիսյանի ծախվել-չծախվելը չէ, այլ այն, որ նժարին դրված է ՀՀ քաղաքացու վստահության քվեն, ու այդ քաղաքացին մտավախություն ունի, որ իր քվեն հերթական անգամ կդառնա առեւտրի առարկա:
Եւ այնուամենայնիվ, ՀՀԿ-ի կողմից կոալիցիա կազմելու հրապարակային-անուղղակի առաջարկին երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը անուղղակի պատասխանեց: Վերոնշյալ հրապարակումներից հետո, նրա շտաբը հայտարարություն տարածեց, որտեղ այսօրվա հանրահավաքի հիմնական նպատակը նշվում է Սերժ Սարգսյանին «ցտեսություն» ասելը: Սակայն սա անուղղակի առաջարկին՝ անուղղակի պատասխան է: Մարդիկ իրենց մտահոգող հարցի պատասխանը կգտնեն այսօր, ժամը 17-ին, Ազատության հրապարակում:
Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները
Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ
Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով
Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ
Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ
Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ
Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել
ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)
Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը
ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան
Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին
Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր
Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ
Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են
ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն
Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ
Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան
96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են
Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը
Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին
200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան
Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին
Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը
Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն
Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել
29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա
© 2024 Հայկական ժամանակ