Սերժը համոզված է, Սերժ. չի՛ ընտրվել

28/02/2013 schedule08:59

Երեկ աշխարհահռչակ հայերից մեկը, ռոք երգիչ Սերժ Թանգյանը սկանդալային նամակ է հղել Սերժ Սարգսյանին: Նախկինում երբեք, համաշխարհային անուն ունեցող անձի կողմից այդպիսի ստորացուցիչ բովանադակությամբ նամակ չի հասցեագրվել՝ Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած մեկին: Նամակը Սերժ Թանգյանը սկսում է «Հարգելի պարոն նախագահ»-ով, սակայն սա այն դեպքն է, որ ավելի լավ կլիներ՝ չաներ դա: Աշխարհահռչակ երգիչը Սերժ Սարգսյանին ասում է, որ նույնիսկ ինքը՝ Ս. Սարգսյանը չի կարող հաստատ իմանալ՝ ստացել է ձայների մեծամասնությունը այս ընտրություններում, թե՝ ոչ: Ծիծաղելի է համարել այն, որ Սերժ Սարգսյանը ներքուստ լիովին համոզված չէ, որ ինքն է ժողովրդի ընտրած ղեկավարը: Նրբորեն ակնարկել է, որ այս իրավիճակում Սերժ Սարգսյանը կարող է իրեն կոչել Հայաստանի գեներալ-նահանգապետ կամ բռնապետ՝ դե յուրե, կամ որեւէ այլ ինքնակոչ ածականով, նայած օրվա քմահաճույքին: Համոզմունք է հայտնել, որ ընտրությունները ժողովրդից գողացողները ներքին թշնամիներ են, եւ պետք է պատժվեն: Այսքանից հետո առաջարկել է Սերժ Սարգսյանին պատժել ներքին թշնամիներին,  նկատի ունենալ խորհրդարանի լուծարումը, եւ ընդհանրապես լինել առաջին ռեֆորմիստ նախագահը: «Սե՛րժ, նրանք, ովքեր ինձ գիտեն, գիտեն նաեւ, որ ես անարդարություն հանդուրժել չեմ կարող: Բազմաթիվ սփյուռքահայերի նման՝ ես միշտ վարանել եմ Ձեր իշխանությունը քննադատելուց՝ ուղղակիորեն եւ հրապարակայնորեն: Բայց այն փաստը, որ ժողովրդի անհամար բազմությունը տառապում է ձեր իշխանության տակ՝ կաշառակերության եւ անարդարության պատճառով, կշեռքի նժարները խախտում է բոլորիս համար: Դուք պետք է սա իմանաք: Հայաստանը անհապաղ կարիք ունի oրենքի իշխանության՝ առավել, քան որեւէ այլ բանի: Ոչ ոք չի կարող լինել oրենքից բարձր»,-գրել է Թանգյանը:

Սերժ Սարգսյանն այս նամակն անպատասխան չի թողել: Նա նամակին պատասխանել է նամակով, որի տոնայնությունը մատնում է ողջ վիրավորանքը, մաղձն ու կատաղությունը: Որքան էլ, որ փորձ է արվել ինչ-որ ռոմանտիկ ձեւակերպումների ներքո թաքցնել այն, միեւնույնն է, Սերժ Սարգսյանի պատասխան նամակը Սերժ Թանգյանին, ամոթալի է ստացվել՝ ծայրից ծայր: Ու ակնհայտ է, որ Սարգսյանին խոցել է՝ ինչպես բովանդակությունը, այնպես էլ այն, որ Թանգյանը իրեն դիմել է անունով՝ Սերժ: Պատասխան նամակում ուղիղ 11 անգամ տեղի անտեղի, պատեհ անպատեհ գրված է «Սերժ»: Տոնայնությունը, նույնն է թե, 11 անգամ գրվեր՝ «արա, այ տղա»: «Սե՛րժ, ես ու դու, մենք բոլորս ենք նրան ու նրա սերնդակիցներին հաշիվ տալու», «Ես ու դու, Սե՛րժ, մենք բոլորս», «Ի՞նչ պիտի ասեմ նրան, Սե՛րժ...», «Դա ական է, Սե՛րժ, ական....». «Սա պետություն է, Սե՛րժ...», «Միասի՛ն, Սե՛րժ», «Արդեն հասունացած փոքրիկը կհարցնի. Եվ «ո՞ւր ես առաջարկում գնալ, երբ ռումբերը թափվեն», Սե՛րժ», «Չի՛ հավատա մեզ, Սե՛րժ, կկարդա այս նամակը ու հաստատ կասի. «Դու առաջ նայելով տեսնում էիր այդ ամենը, ինչո՞ւ այնտեղ գնացիր»», «Որ փոքրիկ Սերժի ու իր սերնդակիցների աչքերին նայելու ու պատասխաններ տալու տեղ ունենանք, Սե՛րժ», «Հայաստանը պետք է զգալ, Սե՛րժ», «Հայաստանը խոսել է արդեն, Սե՛րժ»,-ահա այսպիսի նախադասություններով է պատասխանել Սերժ Սարգսյանը Սերժ Թանգյանին՝  առաջին պլան մղելով իր թոռնիկ Սերժին, ում մասին խոսվում է նամակում, եւ ում թիկունքում փորձում է պաշտպանվել նրա պապիկը: Թանգյանի նամակում տեղ գտած քննադատությունները, ինչպես նաեւ ժողովրդական շարժումը Սերժ Սարգսյանը անվանել է «պետության ու պետականության հետ աղերս չունեցող՝ օդից վերցրած «վերջնական ճշմարտություններ», «կործանման տանող ական», «ռոմանտիզմ», «կեղծիք, երեսպաշտություն, զոռբայություն, թշնամանք»: Սակայն նույնիսկ այս գնահատականները ուղիղ չի տվել, այլ խճճել՝ պաթետիկ արտահայտությունների մեջ: Վերջում Սերժ Սարգսյանն ադրադարձել է Թանգյանի այն գնահատականին, որ ինքը՝ Սարգսյանը ներքուստ համոզված չէ, որ ինքն է ժողովրդի ընտրած ղեկավարը: Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ համոզված է: Բայց ինչում է համոզված: Այստեղ է, ահա, թաղված շան գլուխը: «Պատասխանում եմ՝ միշտ եմ համոզված եղել. ամեն ինչում, ինչ արել եմ՝ մարտ կառավարելուց մինչեւ ընտրությունների կազմակերպում»,-ասում է Սերժ Սարգսյանը: Վերջինս իհարկե գիտակցում է, որ ընտրությունների կազմակերպումը մի բան է, ժողովրդի կողմից ընտրված լինելը՝ կատարելապես այլ բան: Բայց փաստորեն լինում են իրավիճակներ, երբ հնարավոր չէ կեղծել:

Տպել
927 դիտում

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել է անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)

Մկրտության արարողության մասնակիցները ռեստորանի հարակից տարածքում հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձը ձերբակալվել է

Ինչ-որ վարձու խառնակիչ, անհայրենիք իրեն նվիրյալ է կարծում, մեզ էլ՝ դավաճան. Ասլանյան

Գևորգ Պապոյանն Ավստրալիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու դրա կարևորությունը Հայաստանի համար

3 պատերազմի մասնակից 69-ամյա մարդը նրանց ընկալմամբ «ժեխ բիձա» է․ Ալեքսանյանը՝ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Կասկած չունեմ, որ մեր երկրների հարաբերությունները մշտապես կլինեն բարեկամական․ Տոկաևը ՀՀ նախագահին հրավիրել է Ղազախստան

Որոշները, կարծես, ձգտում են հնին` ազատությունը խառնելով ամենաթողության հետ․ Հովհաննիսյանը՝ Ասլանյանի հետ կատարվածի մասին

Միասին ընթրել են՝ օգտագործելով նաև ոգելից խմիչք, այնուհետև՝ վիճաբանել․ սպանվել է Ավանի 60-ամյա բնակիչը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Բնակարանաշինության ոլորտում ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ընկերության և ՀՀ Կառավարության համագործակցությունը շարունակվում է

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը Կանադայից առաջին փորձագետն է միացել