Հանցավոր համերաշխություն

01/03/2013 schedule08:58

Արդեն երկար տարիներ Հայաստանի քաղաքական, քաղաքացիական հասարակության, մտավորականության որոշակի առաջադեմ շերտեր պայքարում են երկրում ժողովրդավարության, օրենքի գերակայության հաստատման համար: Այս պայքարի առաջամարտիկների առաջնային նպատակը, ինչպես իրենք են պնդում, բոլոր նորմալ ժողովրդավարական երկրների նման` ընտրական մեխանիզմների միջոցով իշխանություն ձեւավորելն է, ՀՀ-ում տարիներ շարունակ կեղծված ընտրությունների միջոցով իշխանության եկած վարչախմբի տապալումը, ի վերջո իշխանությունը` դրա իրական տիրոջը՝ ժողովրդին վերադարձնելը: Այսօր մենք գտնվում ենք հերթական հետընտրական փուլում. ունենք ժողովրդի ձայների մեծամասնությունը ստացած մեկ թեկնածու եւ կրկին` ընտրության արդյունքները խեղաթյուրելու միջոցով իշխանությունը պահպանող՝ մեկ այլ թեկնածու: Որ Հայաստանում ընտրություններին իրականում մասնակցած ընտրողների թիվը չի անցնում 800 հազարը, չի վիճարկում ոչ ոք: Խոսքը ոչ թե իշխանության ներկայացուցիչների մասին է, այլ երկրում իրական ժողովրդավարության հաստատումը` որպես քաղաքական եւ քաղաքացիական նպատակ հայտարարած վերոնշյալ խմբերի: Իսկ այն, որ այդ 800 հազարից 540 հազարը իր ձայնը տվել է թեկնածուներից Րաֆֆի Հովհաննիսյանին, արտացոլված է ԿԸՀ պաշտոնական ամփոփագրում:  Ընտրության օրվանից անցել է արդեն 10 օր, եւ ես ուշադրությամբ հետեւում եմ դրանց վերաբերյալ հնչող յուրաքանչյուր քաղաքական խմբի, քաղաքական գործչի, հասարակական գործչի, քաղաքական ակտիվիստի, առաջադեմ մտավորականի կարծիքին, գնահատականին: Արդյունքը մեր երկրի ապագայի համար աղետալի է:  Նրանցից ոչ ոք  չի ճանաչել ժողովրդի ընտրությունը: Դա արել է միայն տվյալ թեկնածուի քաղաքական թիմը, համախոհները: Մնացած բոլորը, չնչին բացառությամբ, արդեն տասը օր մանրազնին վերլուծության է ենթարկում այդ ընտրությունը:  Բոլոր խմբերն` առանց բացառության, ունեն իրենց նախասիրությունները, իրենց ճաշակը, եւ այս ընտրությունը հիմնականում չի համընկնում դրանց: Ճիշտ է, քաղաքական ուժերը, տարբեր գործիչներ` մի կես բերան հայտարարում են, որ իշխանությունը հերթական անգամ կեղծել է ընտրությունը, դատապարտում են դա (մի բան, որ տեղի ունեցավ բավական ուշացումով` միայն այն բանից հետո, երբ ազատության հրապարակում քաղաքացիների մեծ բազմություն հավաքվեց),  ինչը, այսօր արդեն կարելի է պնդել, որ  ընդամենը սեփական դեմքը փրկելու նպատակ ունի: Իսկ, ահա, հիմնականում հայ քաղաքական-մտավորական-հասարակական էլիտան քննարկում է, թե ինչպես սխալվեց ժողովուրդը, ինչպես հերթական անգամ կխաբվի, իսկ  արդյոք ՀՀ-ում տեղի ունեցողը ընդհանրապես իշխանական սցենար չի, արդյոք` արդեն իսկ ժողովուրդը խաբված չէ, արդյոք Րաֆֆին այն մարդն է, որ կարող է հասնել հաղթանակի: Հնչում են կարծիքներ, որ նա ծրագիր չունի, գործ չի անում, հայերեն խոսել չգիտի, ճիշտ ուղերձ չի հղում: Որոշ խմբեր էլ պարզապես տեղապտույտի մեջ են ընկել եւ այսօր երկրում կատարվող յուրաքանչյուր պրոցես, հնչող յուրաքանչյուր նախադասություն, յուրաքանչյուր ստորակետ համեմատում են 2008-ի հետ: Այս բոլոր հարցերը բարձրաձայնվում են հիմնականում բացասական էլեմենտներով, եւ գերակշռող մոտեցումն այն է, որ եթե անգամ սա պրոեկտ չէ, մինեւնույնն է Րաֆֆին ունակ չէ ժողովրդական շարժումը առաջնորդելու, եւ դրա ղեկը որեւէ մեկը, կամ խումբ պետք է վերցնի նրա ձեռքից: Ազնիվ նպատակներով, իհարկե, խեղճ, խաբված, տանջված հայ ժողովրդին` հերթական հիասթափությունից զերծ պահելու համար: Առաջադեմ մտավորականները այս ընթացքում չեն խորշում անգամ Րաֆֆի Հովհաննիսյանին ծաղրել, փնովել, կասկածի տակ դնել:

Ամբողջ խնդիրն այն է սակայն, որ որպես 2008 թվականի պրոցեսներին մոտ կանգնած մարդ, ես այս ամենը լսել էի այն ժամանակ: Նույնը կատարվում էր այն ժամանակ` ժողովրդի իրական քվեն ստացած թեկնածուի շուրջ՝ նրբերանգների տարբերությամբ: Հիմա Րաֆֆի Հովհաննիսյանին համարում են Սերժ Սարգսյանի պրոեկտ, այն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանին համարում էին դրսի ուժերի պրոեկտ: Հիմա էլ են զգուշացնում ժողովրդին` սպասվող հիասթափությունից, այն ժամանակ էլ էին դա անում: Իսկ 2003-ի՞ն: Հայ հասարակական, քաղաքական մտավորական շերտի քանի՞ տոկոսն էր 2003-ին համարում, որ Ստեփան Դեմիրճյանն այն մարդն է, որ կարող է պաշտպանել ժողովրդի քվեն, հասցնել իրական հաղթանակի: Մյուս կողմից, սակայն, թե 2003-ին, թե 2008-ին, ինչպես հիմա որեւէ մեկը կասկածի տակ չէր դնում փաստը, որ իշխանությունը կեղծել է ընտրությունների արդյունքները եւ իրականում ընտրվել է ընդդիմադիր թեկնածուն: Ու ստացվում է, որ ընտրությունից ընտրություն` Հայաստանում ժողովրդի իշխանություն հաստատելու նպատակ հետապնդող միավորը միահամուռ կերպով ճանաչում է իշխանությունների «կեղծիքը», որի դեմ պայքարում է` մինչեւ հաջորդ ընտրություն ընկած ողջ ժամանակահատվածում, եւ չի ճանաչում ժողովրդի «ընտրությունը»: «Ընտրյալի» նկատմամբ բոլոր վերապահումները, սակայն, ունենում են բացառապես «ազնիվ, հայրենասիրական» մղումներ:

Իսկ ով է ասել, որ իշխանությունները այդ նույն մղումներից դրդված չեն ամեն անգամ կեղծում ընտրությունների արդյունքները: Հիմա, ինչպես ասացի, հիմնական մտայնությունն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին չպետք է վստահել ժողովրդական շարժման ղեկը, եւ պետք է կանխել քաղաքացիների հերթական հիասթափությունն ու հուսալքությունը: Ու դրա համար ոչ ոք չի ճանաչում նրան` որպես ընտրված նախագահ, այդպիսով ոտնահարելով ժողովրդի ձայնը: Էհ սիրելիներս, բա իշխանության ներկայացուցիչներն էլ գտնում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանին չի կարելի վստահել պետության ղեկը, կրկին ոտնահարում են ժողովրդի ձայնը` ոչ միայն հիասթափությունից, այլ էլ ավելի մեծ արհավիրքներից պաշտպանելով նրան: Դուք ժողովրդին «պաշտպանում եք» ձեր համոզմունքներից ելնելով եւ ձեռքի տակ եղած գործիքներն օգտագործելով, իշխանությունները՝ իրենք համոզմունքներից ելնելով, եւ իրենց ձեռքի տակ եղած գործիքներն օգտագործելով: Ու քանի որ, թե դուք, թե իշխանությունները ընտրությունից ընտրություն ամենայն համերաշխությամբ «պաշտպանում եք» ժողովրդին` իր իսկ ընտրած նախագահից, իշխանությանն այլ բան չի մնում, քան վերարտադրվել, չի կարող չէ՞ երկիրը մնալ առանց նախագահական ինստիտուտի: Նախագահին ընտրում է ժողովուրդը, նա ինչպես արդեն ասվել է, իր գործն անում է` ընտրատեղամաս գնալով եւ քվեաթերթիկի վրա համապատասխան վանդակում նշանը դնելով (ավելի հեռուն էլ է գնում՝ դուրս գալով հրապարակ), սակայն դրանից հետո, ժողովուրդն իր «ընտրությունը» հանձնում է քաղաքական, հասարակական, մտավորական էլիտային, որը` կամ տեր է կանգնում այդ ընտրությանը, կամ դրա հետ անում այն, ինչ անում է արդեն տարիներ շարունակ: Ու քանի դեռ մեր երկրում ընտրված նախագահը ճանաչվում է՝ ըստ ճաշակի, կախված նրա բոյ-բուսաթից, առոգանությունից, անցյալում գործած սխալներից, հագած շորերից, դեմքի արտահայտությունից, շրջապատում գտնվող մարդկանցից, պատանեկության տարիներին՝ ընտանիքի հասարակական դիրքից, իշխանությունը Հայաստանում վերարտադրվելու է, իշխանությունն ուղղակի, այլ տարբերակ չունի: Ո՞ւմ հանձնի իշխանությունը, մեկին՝ ում կարողությունները, ազնվությունն ու մարդկային որակները հանրային քննարկմա՞ն են դրվում, ծաղրուծանակի՞ ենթարկվում:

Նույնը վերաբերում է նաեւ միջազգային հանրությանը՝ տարբեր երկրների ղեկավարներին, կազմակերպություններին: ՀՀ-ում «չընտրված» նախագահին ուղղված` նրանց շնորհավորանքները ցասումով են ընդունվում, քննադատության արժանանում: Իսկ կա՞ Հայաստանում որեւէ քաղաքական ուժ, կուսակցություն, հասարակական կազմակերպություն, գրող, գիտնական, նկարիչ, որ այս տասը օրերի ընթացքում պաշտոնապես շնորհավորել է ընտրված նախագահին` ժողովրդի վստահության քվեն ստանալու համար, եւ այդպիսով ճանաչել այդ վստահության քվեն: Չկա: Այդ դեպքում` ինչո՞ւ պետք է միջազգային հանրությունը չշնորհավորի չընտրված, բայց առնվազն պաշտոնական արդյունքներով հռչակված նախագահին, առավել եւս` ինչու պետք է շնորհավորի իսկապես ընտրվածին, երբ նրա ընտրությունը չի ճանաչվում հենց Հայաստանում: Այդպես չի լինում, ոչ միայն Հայաստանի դեպքում, այլ աշխարհի ոչ մի երկրում:

Փետրվարի 19-ից այս կողմ` ՀՀ-ում ժողովրդավարության եւ ընտրության միջոցով իշխանություն փոխելու, իր իշխանությունը ժողովրդին վերադարձնելու համար պայքարող բոլոր խմբերը միայն մի մեսիջ են ուղարկում ընտրողներին՝ գիտակցել, որ իրենք սխալվել են իրենց ընտրության մեջ, մեծ հույսեր չկապել վստահության քվեին արժանացած թեկնածուի հաջողության հետ: Միեւնույն ժամանակ նրանք անթաքույց անհամբերությամբ սպասում են նրա անհաջողությանը` սեփական «ճշմարտությունն» ապացուցելու եւ եւս հինգ տարի ժողովրդի դարդը լացելու համար:

Ու նորից եմ կրկնում, սա միայն այս ընտրությանը չի վերաբերում: Սա վերաբերում է բոլոր նախորդ ընտրություններին: Քանի դեռ Հայաստանի կրթված, մտավորական, քաղաքական, այսպես կոչված` բարձր հասարակությունը չի սովորել միահամուռ ճանաչել ժողովրդի «քվեն»` առանց քննության առարկա դարձնելու այն, Հայաստանը այս աղետալի եւ անպատվաբեր շրջապտույտից դուրս չի գալու:Եւ հակառակը` որ պահին, որ ժողովրդի վստահության քվեն իր կարկառուն զավակների կողմից կճանաչվի` միահամուռ ու անվերապահորեն, որեւէ իշխանություն չի հանդգնի այն ոտնահարելու փորձ անգամ անել:

Տպել
673 դիտում

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան