Հինգ տարի անց

02/03/2013 schedule08:55

Այսօր Մարտի 1-ն է, Գարնան առաջին օրը, եւ  Երեւանի Մյասնիկյանի արձանը կզարդարվի ծաղիկներով, վառվող մոմերով ու նկարներով: Այսպես, հարգանքի տուրք կմատուցվի 2008 թվականի մարտի 1-ին՝ Երեւանի կենտրոնում սպանված Հայաստանի տասը քաղաքացիների հիշատակին: Սակայն այսօր սովորական հիշատակի օր չէ, այլ մի օր, երբ վերջապես մենք կարող ենք բաց ճակատով հաշվետու լինել՝ նրանց լուսավոր հոգիների առաջ: Դա մեզ թույլ է տալիս այն ամենը, ինչ կատարվում է հիմա Հայաստանով մեկ՝ Երեւանում, մյուս բոլոր մեծ ու փոքր քաղաքներում, գյուղերում: Թույլ է տալիս՝ ոտքի կանգնած ուսանողը, աշխատանքից ազատման դիմում գրող Թատերական ինստիտուտի դասախոսը, հեղափոխությանը միանալու հայտարարություն անող ԵՊՀ-ի դասախոսը, չնայած սարսափազդու մարզպետին՝ Ղափանի կենտրոնում կանգնած ու  վանկարկող ղափանցին, Աբովյանի հրապարակում կանգնած աբովյանցին, Գյումրիում ֆլեշմոբ անող երիտասարդը, իր կյանքում առաջ անգամ՝ ընդդիմադիր թեկնածուի ձայն տված իջեւանցին, Ազատության հրապարակի հարթակից ելույթ ունեցող ղարաբաղցին, նախագահական նստավայրի դիմաց «գանգսթայլ» պարող արվեստագետը, ԿԸՀ-ի առաջ ակցիա անող ակտիվիստը, միջազգային դիտորդների ասուլիսում ելույթ ունեցող երիտասարդ աղջիկը....այս շարքը երկար, շատ երկար կարելի է  հպարտությամբ շարունակել: Բայց, որքան էլ ողբերգական հնչի, պետք է ուղիղ նայել ճշմարտությանը, եւ  խոստովանել, որ  այս ամենը անհնար կլիներ, եթե չլիներ 2008 թվականի մարտի 1-ը: Այսօր, ոչ միայն պետք է ծաղիկ դնենք մարտի մեկին զոհված մեր եղբայրների հիշատակի համար, այլ պետք է դիմենք նրանց եւ ասենք. Տիգրան Խաչատրյան, Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Սամվել Հարությունյան, Գրիգոր Գեւորգյան, Տիգրան Աբգարյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադեւոսյան, Արմեն Ֆարմանյան, Զաքար Հովհաննիսյան, դուք ձեր կյանքով, թափված արյունով հայաստանցու միջից հանեցիք վախն ու ստրկամտությունը, վերադարձրեցիք նրան ըմբոստությունն ու ազատության շունչը: Դուք (այդ օրը Մյասնիկյանի արձանի մերձակայքում կանգնածների հետ միասին) չընկրկեցիք բիրտ ուժի, եղբայրասպանի արձակած գնդակի, ձեզ ուղղված  կրակահերթերի ու տանկերի առաջ: Դուք չշրջվեցիք, ծնկի չիջաք, փախուստի չդիմեցիք, դուք ընկաք անհավասար կռվում, բայց  հերոսաբար՝ որպես Հայաստանի հպարտ եւ անվախ, ազատ եւ ըմբոստ քաղաքացի: Հինգ տարի առաջ՝ ձեր տեսակը Հայաստանում փոքրամասնություն էր, այսօր՝ մեծամասնություն: Այդ ձեր արյունն է, որ իջեւանցու, ղափանցու, արտաշատցու, գյումրեցու միջից հանեց վախն ու ստրկությունը, այդ ձեր արյան գնով է, որ հինգ տարի անց ՀՀ նախագահ ընտրված մարդը կարող է իրեն թույլ տալ այնպիսի ճոխություն, ինչպես  ժպիտի, սիրո, հանդուրժողականության, բարության հռետորաբանությունն է, եւ ընդհանրապես՝ «բարեւի» հեղափոխությունը: Եթե չլինեիք դուք, ժպիտի գլխին կիջներ մահակը, սերը կհանդիպեր ատելությանը, հանդուրժողականությունը՝ անհանդուրժողականությանը, բարությունը կխեղդվեր չարության մեջ, իսկ «բարեւի հեղափոխությունը» կհայտնվեր տանկին եւ զենքին դեմ հանդիման: Հիմա այդպես չէ, որովհետեւ դրանց միջեւ ձեր արյունն է՝ որպես անհաղթահարելի պատնեշ:

2008 թվականին Ազատության հրապարակից հնչեց ուղերձ. «Այս հրապարակում տեղի է ունենում լուսավոր իրադարձություն»: Այս ընթացքում մենք կասկածել ենք, հուսալքվել, կորուստներից ու ցավից գալարվել, բայց հիմա արդեն կարող ենք վստահաբար ասել՝ այդ  լուսավոր իրադարձության ընթացքն անկասելի է, հաղթանակն անխուսափելի:

Երեկ Ազատության հրապարակի հարթակից մի կին ընթերցեց. «Թող ես գնամ եւ ինձ հետ տանեմ խավարը»: Նա պարզապես չի գիտակցել դեռեւս, որ դուք՝ Տիգրան, Գոռ, Դավիթ, Սամվել, Գրիգոր, Տիգրան, Հովհաննես, Համլետ, Արմեն եւ Զաքար, 2008 թվականի մարտի 1-ին գնալով՝ ձեզ հետ արդեն տարել եք խավարը:

Խաղաղություն ձեր լուսավոր հոգիներին:

Տպել
774 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա