Բարեւի դեֆիցիտ կար

03/03/2013 schedule08:56

Երեկ, ինչպես եւ հայտարարվել էր, Երեւանի սրբ.Սարգիս Եկեղեցում տեղի ունեցավ 2008 թվականի «Մարտի 1»-ի տասը զոհերի հոգեհանգստի արարողություն: Եկեղեցում մեծ բազմություն էր հավաքվել, նույնքան մեծ բազմություն ստիպված էր դրսում կանգնել, քանի որ ներս մտնելու հնարավորություն չկա: Այնտեղ էին 2008 թվականին դաշինք կազմած քաղաքական գրեթե բոլոր ուժերի ներկայացուցչները, անհատներ ՝ «ՀԺԿ» առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, 2008-ին՝ պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, «ՀԺ» նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Հավաքվել էին նաեւ հարյուրավոր ակտիվիստներ, ովքեր այս հինգ տարիների ընթացքում՝ օր ու գիշեր պայքարել են Հայաստանում արդարության եւ օրինականության հաստատման համար: Երեկ բացակայում էր միայն ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ներկաներից որեւէ մեկը, ինչպես լրագրողների հարցուպատասխանից էր պարզվել, տեղյակ չէր, թե որն է նրա բացակայության պատճառը:

Սրբ. Սարգիս եկեղեցի էր այցելել նաեւ վերջին նախագահական ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստացած Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «Ժառանգություն» կուսակցության փոքրաթիվ ներկայացուցիչների ուղեկցությամբ: Րաֆֆի Հովհաննիսյանի այնտեղ գտնվելը՝ զրույցների մակարդակում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց, սակայն տեսակետը, որ նա այդ քայլն արել է, որպես՝ այլեւս ժողովրդի կողմից ընտրված նախագահ, այդպես էլ չհնչեց: Ի դեպ Հովհաննիսյանն այս օրերին մեծ հաջողությամբ «Բարեւ» է տանում Հայաստանի տարբեր մարզեր, քաղաքներ եւ գյուղեր: Երեկ նա հայտնվել էր այնպիսի ժամի, այնպիսի վայրում, որտեղ «Բարեւ»-ը ամենապահանջվածն էր: Երեկ՝ 2008 թվականի Մարտի 1-ը, դրան հետեւած բոլոր դժվարությունները մի քանի տարի շարունակ ուս ուսի անցկացրած, իրար օգնության ձեռք մեկնած, մեկմեկու հոգսով ապրած մարդիկ իրար բարեւելու լուրջ խնդիր ունեին: Բոլորի հայացքներում անորոշություն էր, թափանցիկություն, նայում էին միմյանց ու չէին նկատում, ավելի հաճախ իրար դեմ դուրս չգալու եւ իրար աչքերի մեջ չնայելու համար ճանապարհ էին թեքում: Ինչու՝ որովհետեւ «բարեւի» պրոբլեմ կար: «Բարեւը» երեկ այդ ժամին, այդ վայրում իսկապես դեֆիցիտ էր: Ինչու այդպես եղավ, ով է մեղավոր, կարող էր արդյոք բոլորովին այլ իրավիճակ լինել, այս հարցերը վաղուց արդեն կորցրել են իրենց արդիականությունը: Տարօրինակը միայն մի բան է՝ զուգադիպությունը: Առեղծվածային զուգադիպությունը: Փաստորեն մարդիկ, ովքեր 2008-ին Հայաստանում «հեղափոխության» փորձ արեցին, բայց չհաջողեցին, կանգնել էին կողք-կողքի՝ առանց «Բարեւ»-ի (ու սա չնայած եկեղեցուն, քրիստոնեության պատվիրաններին, «բարեւն Աստծունն է» ժողովրդական խոսքին): Ու փաստորեն նրանց կողքին էր նաեւ մարդ, ով այսօր է ուզում հեղափոխություն անել, նա էլ է փորձում: Նա այս հեղափոխությունը կնքել է տարօրինակ անունով, չի կոչում արդարության հեղափոխություն, ժողովրդավարության, օրենքի իշխանության, քաղաքացու, վարդերի, մանուշակների կամ գույների հեղափոխություն: Նա այդ հեղափոխությունը կոչում է «Բարեւի հեղափոխություն»: Իսկապես առեղծվածային զուգադիպություն:

Տես նաեւ էջ՝ 2, 3

Տպել
797 դիտում

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ