Պուտինը խփեց, ինչքան՝ ուզեց

14/03/2013 schedule08:59

Նախօրեին Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել էր ՌԴ եւ երեկ Մոսկվայում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա հանդիպումը: Այս այցի մասին հաղորդագրություններում եւ մամուլի հրապարակումներում հատուկ շեշտվում էր, որ սա Սերժ Սարգսյանի վերընտրությունից հետո առաջին արտերկրյա այցն էր. ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Սարգսյանը իր առաջին այցը կատարեց հենց Ռուսաստան, ինչն էլ ռազմավարական գործընկերությանը հավատարմության նշան է: Այս շեշտադրումն իհարկե մեծ մասամբ համապատասխանում է իրականությանը, սակայն մի քանի փոքրիկ շտկումների կարիք ունի: Նախ այցը չի կայացել Սերժ Սարգսյանի վերընտրությունից հետո, այլ միայն՝ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո: Նա չէր կարող Պուտինի հետ հանդիպման պահին իրեն վերընտրված համարել այն պարզ պատճառով, որ ընտրությունների արդյունքներն այդ նույն օրը վիճարկվում էին ՀՀ Սահմանադրական դատարանի նիստում, ու որոշում դեռ չկար: Ինչ վերաբերում է ռազմավարական դաշնակցին հավատարմության խնդրին, ապա ներկայումս ՌԴ՝ որպես այդ հավատարմության երաշխիք աշխատանքային այցը արժեք չունի. այս երկրի կառավարությունը այլ, ավելի լուրջ սպասելիքներ ունի, մասնավորապես Վլադիմիր Պուտինի հեղինակած Մաքսային եւ Եվրասիական միություններին Հայաստանի անդամակցության հրապարակային համաձայնությունը: Բնականաբար այս հանդիպման ժամանակ Պուտինի համար առաջնահերթությունը՝ հենց Հայաստանի դիրքորոշումն էր Պուտինի գաղափարի վերաբերյալ: Սերժ Սարգսյանի համար էլ առաջնահերթություն պետք է լիներ, բացահայտորեն չմերժելով Վլադիմիր Վլադիմիրովիչին՝ նաեւ չհամաձայնել մաս կազմել այդ միություններին: Սա բնականաբար բարդագույն խնդիր կլիներ, նույնիսկ այն պարագայում, եթե Սերժ Սարգսյանն իսկապես ՌԴ այցելեր որպես վերընտրված նախագահ: Սակայն վիճելի արդյունքներով նախագահական ընտրություններից հետո, այն կրկնակի դժվար է: Ընդհանրապես ցանկացած բանակցության համար անհրաժեշտ է թիկունքում ունենալ սեփական ժողովրդի աջակցությունը, իր եւ իր երկրի անունից որոշումներ կայացնելու համար տրված վստահության քվեն: Այդ դեպքում կարող ես հղում անել քաղաքացիներին, մանեւրել: Հակառակ դեպքում, այն էլ մի իրավիճակում, երբ վերընտրությունը վիճարկվում է դատարանում, իսկ երկրի բոլոր բնակավայրերի հրապարակներում ժողովուրդը հավաքվում է՝ ապացուցելու, որ այդ քվեն քոնը չէ, հայտվում ես մեղմ ասած՝ խոցելի վիճակում: Երեկ Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո պաշտոնական Կրեմլը հաղորդագրություն տարածեց դրա մասին, որտեղ տեղադրված էր նաեւ Պուտինի ողջույնի խոսքն ուղղված Սերժ Սարգսյանին: «Մեկ անգամ եւս ցանկանում եմ Ձեզ շնորհավորել համոզիչ հաղթանակի կապակցությամբ՝ ավելի քան 60 տոկոս, դա շատ լավ արդյունք է, որը խոսում է ժողովրդի վստահության մասին եւ Ձեզ հնարավորություն տալիս իրագործել բոլոր այն ծրագրերը, որոնք Դուք Ձեր առաջ դրել էիք նախընտրական քարոզարշավի ժամանակ»,- ողջունելով Սարգսյանին՝ ասում է Պուտինը: Սա ոչ թե ողջույնի խոսքի է նման, այլ ծաղրի, որովհետեւ նախ՝ Սերժ Սարգսյանը պաշտոնապես ոչ թե ավելի քան 60 տոկոս, այլ նույնիսկ 60 տոկոս ձայն չի ստացել: Պուտինը բնականաբար տիրապետում է սրան, ինչպես նաեւ տիրապետում է Հայաստանում տեղի ունեցող հետընտրական իրադարձություններին: Բայց նա ոչ միայն չի խոսում դրանց մասին, այլեւ՝ ճոխացնում է Սարգսյանի ստացած վստահության քվեն: Միայն տոկոսները մեծացնելը, դեռ ոչինչ, ասենք կարող էր վրիպել, բայց խոսքի շարունակությունը, այն է՝ «դա խոսում է ժողովրդի վստահության մասին եւ հնարավորություն տալիս իրագործել բոլոր այն ծրագրերը...»,- հուշում է, որ վրիպակը հանգամանալից մտածված էր: Վլադիմիր Պուտինին քիչ է հետաքրքրում, թե նախընտրական քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանն ինչ ծրագրեր է դրել իր առաջ: Պուտինին հետաքրքրում են այն ծրագրերը, որ ինքն է դրել ՀՀ-ՌԴ հետագա համագործակցության առաջ, եւ ահա նա քաջալերում է Սերժ Սարգսյանին՝ դրանք կատարելու համար: ՌԴ նախագահը մոտավորապես ասում է, որ կարեւոր չէ՝ ինչ է կատարվում Հայաստանում, կարեւոր չէ նույնիսկ որքան ձայն է ՀՀ իշխանական համակարգը հաջողացրել վերագրել Սերժ Սարգսյանին, ինքը կարող է ավելին անել, «ինչքան ուզես, էնքան կխփենք» տրամաբանության մեջ, բայց անհրաժեշտ է, որ Սարգսյանն էլ իրագործի «ծրագրերը»: Հանդիպումից հետո տարածված պաշտոնական հաղորդագրությունների մեջ ի դեպ խոսք անգամ չկա Մաքսային եւ Եվրասիական միություններին՝ ՀՀ-ի ինտեգրման մասին, կարծես այդ մասին չի էլ խոսվել, չնայած նրան, որ Վլադիմիր Պուտինի որեւէ հանդիպում այդ միությունների պոտենցիալ անդամ հանդիսացող երկրների ղեկավարների հետ չի շրջանցել այդ թեման եւ դա արձանագրվել է հաղորդագրություններում: Ենթադրվում է, որ այս լռությամբ ռուսական կողմն ուղղակի ժամանակ է տվել Սերժ Սարգսյանին: Ի դեպ, Սարգսյանի այցից առաջ ակնկալվում էր, որ Պուտինի հետ կքննարկվի հարցերի լայն շրջանակ` ոչ միայն Եվրասիական միության ստեղծման ուղղությամբ գործընթացները, այլեւ՝ Հայաստանին մատակարարվելիք ռուսական գազի գինը, աբխազական երկաթուղու գործարկումը, Ստեփանակերտի օդանավակայանի բացումը եւ այլն: Որեւէ մեկի վերաբերյալ պաշտոնապես ոչինչ չհաղորդվեց: Ի դեպ հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքէջում տեղ գտած տեղեկատվությունը մի քանի ժամ անց թարգմանված տեղադրվեց նաեւ ՀՀ նախագահի կայքում: Խմբագրված էր միայն ամենակարեւոր հատվածը. Պուտինի խոսքում «ավելի քան 60 տոկոսը» դարձել էր՝ «մոտ 60 տոկոս»:

Տպել
810 դիտում

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա