Կամ փրկօղակ, կամ հայհոյանք

15/03/2013 schedule08:59

Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը կհրապարակի իր որոշումը՝ 2013 թվականի փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ: ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Անդրիաս Ղուկասյանը մարտի 4-ին դիմել էին ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը, ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Վերջին երեք օրերին ՍԴ-ն քննության առավ այս դիմումները, լսեց կողմերին, եւ երեկ երեկոյան անցավ խորհրդակցական սենյակ: Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկվում են «գերագույն» դատարանում: Ավելի ճիշտ, ՀՀ գրեթե բոլոր նախագահական ընտրություններն այս ճակատագրին արժանացել են, ինչը վկայում է միայն այն մասին, որ մեր երկրում մինչ օրս չեն անցկացվել ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններ: Իսկ ահա Սահմանադրական դատարանը բոլոր ընտրությունների դեպքում կայացրել է մի որոշում, որի արդյունքում անփոփոխ են մնացել ընտրությունների պաշտոնական արդյունքները, ինչն էլ վկայում է այն մասին, որ այս կառույցը, ընդամենը վերարտադրված իշխանական համակարգի սպասարկուն է եղել: Ու թերեւս հենց այդ է պատճառը, որ որեւէ մեկը Հայաստանում եւ Հայաստանից դուրս, Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումից «սյուրպրիզ» չի ակնկալում: Բոլորի համար որոշումը կանխատեսելի է. այն է՝ հերթական անգամ ՍԴ-ն, նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, կկատարի իր առաքելությունն ու ՀՀ Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների հետ որեւէ աղերս չունեցող՝ իշխանական սպասարկուի դերը եւ «հեղինակավոր» իր որոշմամբ կլեգիտիմացնի Հայաստանում անցկացված հերթական կեղծված ընտրությունների արդյունքները: Եւ այնուամենայնիվ, որքան էլ որոշումը կանխատեսելի է եւ ՍԴ անդամների ներկա կազմի ու առավելեւս նրա նախագահից այլ բան սպասելն ուղղակի միամտություն է, պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք: Նախ՝ այսօր Հայաստանում ստեղծված հետընտրական իրավիճակը, որ բնորոշվում է որպես հանդարտ, սակայն օր օրի խորացող քաղաքական ճգնաժամ, որեւէ կերպ պետք է լուծվի: Եւ Սահմանադրական դատարանը, եթե ոչ Սահմանադրության տառի ու ոգուն համաձայն, ապա նույն իշխանությունների իմացությամբ եւ համաձայնությամբ կարող է որեւէ միջանկյալ լուծում առաջարկել, այդպիսով առաջին հերթին իշխանություններին ազատելով՝ անձամբ քայլեր ձեռնարկելու անցանկալի պարտավորությունից: ՍԴ ստանդարտից դուրս որեւէ որոշում կարող է փրկօղակ լինել՝ ոչ միայն քաղաքական իշխանությունների համար, այլեւ՝ հոգեւոր: Այսօր բավական բարդ իրավիճակում է գտնվում նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսը, ով իհարկե չի կարող երկար ժամանակ լռություն պահպանել եւ որեւէ կերպ չարձագանքել երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամին, առավել եւս՝ դրա կենտրոնում գտնվող եւ Ազատության հրապարակում կյանքի եւ առողջության համար վտանգավոր հետեւանքներով՝ անորոշ ժամանակով հացադուլի փաստին: Սահմանադրական դատարանն ի վերջո իր այսօրվա որոշմամբ ամբողջ աշխարհին կարեւոր մեսիջ է ուղարկելու՝ Հայաստանի պետականության, Սահմանադրականության վերաբերյալ: Եւ ցանկացած որոշում, որը վերջնականապես չի լեգիտիմացնի կեղծիքը, այսօրվա քաղաքական ճգնաժամը հաղթահարելու եւ վաղվա անկանխատեսելի զարգացումները կանխելու լավագույն ճանապարհը կլինի: Հակառակ դեպքում՝ էլի ամոթ, նվաստացում, պետությանը, նրա քաղաքացիներին եւ ողջ սփյուռքի հայությանը, սեւ պատմուճաններին ուղղվող մեղմ ասած՝ հայհոյանքներ:

Տպել
900 դիտում

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են