Տարածաշրջանի ամենաերկար ասուլիսը

21/03/2013 schedule09:02

Երկար մտորումներից հետո Սերժ Սարգսյանը, փաստորեն, հրաժարվեց Ազատության հրապարակ այցելելու մտքից, փոխարենը ասուլիս հրավիրեց: Ասուլիս ասվածը տվյալ պարագայում խիստ պայմանական ձեւակերպում է, քանի որ այն միջոցառումը, որ տեղի ունեցավ նախագահական նստավայրում, ամեն ինչի նման է, բացի ասուլիսից: Խնդիրը միայն այն չէ, որ ասուլիսին հրավիրվում են բոլոր ԶԼՄ-ները, որոնք իրենք են ընտրում մասնակցել դրան, թե ոչ, լուսաբանել, թե ոչ: Խնդիրը նույնիսկ այն էլ չէ, որ այս «ասուլիսին» հրավիրված հեռուստաընկերությունների ներկայացուցիչները օպերատորներ չեն ունեցել իրենց հետ եւ հեռարձակել են նախագահական նստավայրից իրենց տրամադրված՝ մոնտաժված նյութը: Ավելի լուրջ խնդիր է «ասուլիսի» տեւողությունը եւ բովանդակությունը: Դրա տեւողության մասին պատկերացում կազմելու համար, նշենք որ president.am կայքում տեղադրված, ասուլիսի ամբողջական սղագրությունը տպագրելու դեպքում, այն կզբաղեցներ մեր թերթի բոլոր՝ 1- 8 ութ էջերը, այն էլ՝ առանց նկարների: Ընդ որում, բոլոր հարցերը միասին վերցրած կկազմեին կես էջը, մնացած յոթ ու կես էջը՝ միմիայն Սերժ Սարգսյանի մտքերը: Աշխարհում չեք գտնի նախագահի պաշտոնը զբաղեցնող երկրորդ մեկին, ով կոնկրետ իրավիճակի առիթով նման տեւողությամբ ասուլիս տված լինի մեկ տասնյակ լրագրողների: Նման ասուլիսներ պատմությունը չի արձանագրել համաշխարհային պատերազմների ժամանակ, չի արձանագրում այսօր՝ նույնիսկ ամենակարեւոր միջազգային իրադարձությունների վերաբերյալ: Երկրների առաջին դեմքերը սովորություն ունեն լրագրողների հարցերին պատասխանել՝ կարճ, կոնկրետ, հստակ, երբեմն՝ այլաբանորեն, երբեմն՝ ենթատեքստերով, նայած թե ինչ խնդիր են իրենց առաջ դրել, ում՝ ինչ մեսիջ են ուղարկում: Երբեք որեւէ պետության ղեկավար՝ այլ քաղաքական գործչի հետ իր հանդիպման մասին ԶԼՄ-ներին չի պատմում՝ «ես իրեն ասացի..., ինքը ասաց..., հետո ես ասացի..., նա պատասխանեց..., այն ժամանակ ասացի...., ինքը, թե...՝ ես էլ ասացի՝ դե որ տենց ա...ինքն էլ ասաց..., դրանից հետո.... » ոճով, եւ այսպես՝ մեր թերթի ուղիղ մեկ էջի չափով: Նման պատմություններ մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպումներում իրենց թույլ չեն տալիս անգամ նորաթուխ, եւ 10-րդական նշանակության պաշտոնյաները: Ինչ նպատակ էր հետապնդում Սերժ Սարգսյանն իր այս միջոցառմամբ, արդյոք ցանկանում էր ներկայանալ որպես բաց, բարդույթներից զերծ, գաղտնիքներ չունեցող, բոլոր հարցերին մանրամասն պատասխանող գործիչ, եթե՝ այո, ապա դա իսկապես չհաջողվեց: Իսկ եթե նրա նպատակը երկրում ստեղծված լարվածությունը մեղմելն էր, ներքաղաքական իրավիճակը վերահսկելի դարձնելը, որեւէ կերպ լուծում առաջարկելը, ապա դա առավելեւս չհաջողվեց: Սարգսյանի խոսնակ Արմեն Արզումանյանը լրատվամիջոցներին  ավետել էր, որ Սերժ Սարգսյանը սկսում է ասուլիսների շարք եւ եթե այս անգամ հրավիրվել էին միայն հիմնականում հեռուստաընկերությունները, ապա հաջորդներին կհրավիրվեն էլեկտրոնային կայքերի եւ տպագիր մամուլի ներկայացուցիչներ: Հետաքրքիր է, եթե պլանները չփոխվեն եւ նման երկրորդ ասուլիս էլ կայանա, ինչից է խոսելու Սարգսյանը, հնարավո՞ր է՝ նույն ոճով պատմի իր եւ Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպման մասին, թե ինչպես օրինակ Պուտինը շնորհավորեց իրեն, ինչպես ժպտաց, որ բառի վրա ծիծաղեց, որ մտքից հետո դեմքը խոժոռեց, որ պահին ուսին թփթփացրեց: Միգուցե պետք է փորձե՞լ. դա իսկապես նոր խոսք կլինի միջազգային քաղաքական պրակտիկայում: Տպագիր մամուլի եւ կայքերի լրագրողների հետ նմանատիպ միջոցառում կազմակերպելու դեպքում՝ մեկ այլ հարց էլ է առաջանում. ինչպես է վերահսկվելու դրա հրապարակումը, այս անգամ էլ ձայնագրիչներ չեն լինելու եւ նախագահի աշխատակազմը բոլորին նույն տեքստն է տրամադրելո՞ւ՝ տպագրելու համար:

Հ.Գ. Հասկանալի պատճառներով մեր ընթերցողներին ներկայացում ենք  Սերժ Սարգսյանի ասուլիսից միայն չնչին մի հատված (տես էջ 5):

տես նաեւ էջ 2, 3

Տպել
1055 դիտում

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել