Ում ձայնն է կանգնեցնում Բուդաղյանին

08/06/2013 schedule08:58

Տեսագրությունում երեւում է, թե ինչպես է տանը մոտենում, ինչպես նշել են տեսագրություն տարածողները, Ավետիք Բուդաղյանը, նրան են մոտենում 4 տղամարդ, ապա միանում է հինգերորդը: Որոշակի խոսակցությունից հետո մեքենայով գալիս է, ըստ տեսագրությունը տարածողների, Արտակ Բուդաղյանը եւ երեւում է՝ ինչպես է նա ատրճանակը ուղղում հավաքվածների վրա, մի քանի անգամ օդ կրակում: Նրան փորձում է զսպել եղբայրը եւ մի կին, ով ըստ տեսագրություն տարածողների, Սուրեն Խաչատրյանի կինն է: Այդ ընթացքում Ավետիք Բուդաղյանին մոտեցած հինգ հոգուց մեկը, ով ամենայն հավանականությամբ Ս. Խաչատրյանի որդին է (տեսագրությունում երեւում է, թե ինչպես է նա դիմում մորը, ով մի պահ ընկրկում է), գնում է տան խորքերը եւ վերադառնում, ըստ որոշ գնահատականների, ԱԿ 74 տեսակի ինքնաձիգը ձեռքին (նրան պայմանականորեն կանվանենք ԱԿ 74-ով երիտասարդ): Այդ ընթացքում Սուրեն Խաչատրյանի կինը մոտեցած է լինում Արտակ Բուդաղյանին, ձեռքից բռնում: Տպավորությունն այնպիսին է, որ Ավետիք Բուդաղյանը նույնպես փորձում  է եղբորը ետ պահել: Սուրեն Խաչատրյանի տիկնոջ եւ Բուդաղյան եղբայրների միջեւ շարունակվում է ընդհանուր քաշքշոցը: Վերադարձած ԱԿ 74 -ով երիտասարդը  գնում է նրանց ուղղությամբ, որոշակի հեռավորություն է պահպանում եւ այն պահին, երբ երկու եղբայր մի փոքր հեռանում են, ըստ տպավորության, Ավետիք Բուդաղյանը փորձում է թույլ չտալ եղբորը կրակել, երիտասարդը հեռավորությունից նշան է բռնում նրանց ուղղությամբ: Հենց այդ պահին էլ, ըստ տեսագրությունը տարածողների, հնչում են կրակոցներ եւ  վիրավորվում է Արտակ Բուդաղյանը, ինչից հետո Ավետիք Բուդաղյանը զենքը ձեռքին, արագությամբ եւ ցասումով գալիս է դեպի տան կողմը: Բոլորը, այդ թվում նաեւ ԱԿ 74-ով երիտասարդը, խելակորույս փախչում են դեպի տուն: Երիտասարդը փախչելու ընթացքում էլ է շրջվում եւ կրակ բացում Ավետիք Բուդաղյանի ուղղությամբ: Սակայն վերջինս նույն ցասումով շարունակում է առաջ գնալ: Ավետիք Բուդաղյանի ընթացքը կասեցնում է ըստ ամենայնի՝ մի ձայն. նա կտրուկ կանգնում է, ետ նայում ու հետ գնում: Հենց այդ ժամանակ էլ նրա վրա կրակում են: Տեսագրությունում իսկապես չի երեւում, թե ով է կրակում, սակայն դատելով այն բանից, որ գետնից կայծեր են բարձրանում օդ, ենթադրվում է, որ կրակում են վերեւից, այսինքն՝ փամփուշտները մեծ անկյան տակ են դիպչում  գետնին: Նման բան քիչ հավանական է, եթե կրակոցը արձակվեր այն դիրքից, որտեղ այդ պահին գտնվում էր ԱԿ 74-ով երիտասարդը: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ինչպես հայտարարվել է, այդ ամբողջ ընթացքում տան ներսում է եղել. չի կարելի բացառել, որ  Ավետիք Բուդաղյանը հենց նրա ձայնից է ետ շրջվել եւ հենց նա է վերեւից, օրինակ՝ տան պատշգամբից կրակ բացել Ավետիք  Բուդաղյանի ուղղությամբ: Ավետիք Բուդաղյանը տապալվում է ու էլ վեր չի կենում: Իսկ ահա Արտակ Բուդաղյանն իր ընկած տեղից վեր է կենում, անհաստատ քայլերով գալիս հասնում է եղբորը, ծնկի իջնում, ապա նաեւ նա է տապալվում:  Բոլորը խառնվում են իրար, ինչ-որ մեկը փորձում է կենդանացնել Ավետիք Բուդաղյանին, ի վերջո՝ եղբայրներին տարբեր մեքենաներ են դնում եւ տանում:3-3

Տպել
936 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում