Առաջին եւ վերջին անգամ

18/09/2013 schedule09:09

«Լուրջ վերաբերվեք» վերնագրով հրապարակումը հարցազրույցի ժանրում է, որտեղ լրագրողը դիմում է հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանին` մասնագիտական կարծիք լսելու համար, թե ինչ կարող է նշանակել «էնպես մի արեք, որ ես փոխեմ իմ խափանման միջոցը» հայտարարությունը, երբ դա արվում է բանտում անարդարացիորեն գտնվող եւ արդեն երկու տարի շարունակ պահվող անձի կողմից (խոսքը քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի մասին է): Էլ ումից, եթե ոչ մասնագետից` հետաքրքրվել՝ կա՞ արդյոք այդ հայտարարության մեջ վտանգի էլեմենտ, պե՞տք է արդյոք ուշադրություն հրավիրել դրա վրա, ահազանգել, համապատասխան հնչեղություն տալ հարցին՝ այդպիսով սթափեցնելով բոլորին: Պարզվում է սակայն, կան տարբեր մասնագիտությունների եւ զբաղմունքի տեր մարդիկ, ովքեր հավակնում են հոգեբանության Նոբելյան մրցանակի եւ մեծ աղմուկ են բարձրացրել այս հրապարակումից հետո՝ ամենայն պատասխանատվությամբ հայտարարելով, թե ինչ կարող էր նկատի ունեցած լինել Տիգրան Առաքելյանը այդ խոսքերը հնչեցնելով: Նրանց փաստարկներն իհարկե զորեղ են՝ իրենք երբեւէ շփվել են Տիգրանի հետ, հաց կիսել, միտինգների մասնակցել, ուստի գիտեն, որ նա տոկուն է, երբեք չի կոտրվի, չի հուսահատվի եւ որ ամենակարեւորն է՝ խորապես կվիրավորվի իր անձին վերաբերող այս հարցազրույցից, ինչը նրան ճանաչողների սրտով չէ: Եւ ո՞վ է հոգեբանական գիտությունների դոկտորը, որ հավակնում է գնահատել իրենց «ընկերոջ» հոգեբանական վիճակը, ինչպե՞ս է ընդհանրապես թերթը համարձակվել նման հարց ուղղել մասնագետին: Չէ որ «ՀԺ»-ն, որպես լուրջ, հեղինակավոր, պրոֆեսիոնալ լրատվամիջոց, քաղբանտարկյալի հայտարարության մեջ 00000.1 տոկոս անգամ անհանգստացնող երանգ զգալով, պետք է անմիջապես զանգահարեր նրա հետ «հաց կերած, միտինգ արած» այս մարդկանցից մեկին եւ հարցներ, թե իր կարծիքով ի՞նչ էր նշանակում այդ հայտարարությունը, արդյոք անհրաժեշտ է ահազանգել դրա մասին, թե` ոչ: «Չէ, ինչ եք խոսում, ես Տիկոյին լավ եմ ճանաչում, ինքը հաստատ նկատի ուներ՝ «հեսա վեր կկենամ, բանտից դուրս կգամ, կգնամ տուն», բացառվում ա ուրիշ բան, ես հո լավ եմ ճանաչում իրան»,- մոտավորապես այսպիսի բովանդակությամբ պատասխան ստանալուց հետո՝ թեման համարեր փակված եւ անցներ մյուս գործերին: Թե չէ հոգեբան, դոկտոր, գիտություն, սրանք ի՜նչ թիթիզություններ են իրենց նման բնատուր հոգեբանների կողքին:

Վերջին մեկ տարվա ընթացքում կարծես ձեւավորվել է ավանդույթ, երբ տարբեր մարդիկ ամենատարբեր առիթներով «Facebook»-ում, փողոցում, ծանոթ-բարեկամի միջոցով, հոխորտալից բացատրություն են պահանջում «Հայկական ժամանակ»-ից: Այսինքն, դժվար է ասել` ի՞նչը հիմք ընդունելով, նրանք գտնում են, որ իրավունք ունեն «բազար բացել» եւ այդպիսով պարզաբանումներ կորզել, թե ինչու է «Հայկական ժամանակ»-ի էջերում հայտնվել X հրապարակումը, փոխարենը` ինչու՞ «ՀԺ»-ն չի անդրադարձել իրենց կարծիքով ավելի կարեւոր թեմայի եւ այլն: Ես իհարկե ողջունում եմ այն էնտուզիազմը, որով ուղեկցվում են «ՀԺ»-ի հետ կապված այս «խոսակցությունները», սակայն ստիպված եմ բոլորի ուշադրությունը հրավիրել մի փոքր, շատ փոքր դետալի վրա: Հայաստանում, Հայաստանի սահմաններից դուրս չկա մեկը, ով կարող է այդ ճանապարհով, այդպիսի ոճով ու տոնով՝ «Հայկական ժամանակում» տպագրվածի եւ չտպագրվածի համար բացատրություն պահանջել գլխավոր խմբագրից: Թերթի ստեղծման օրից կապված լինելով նրա հետ՝ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այդպես եղել է նախկին գլխավոր խմբագրի պաշտոնավարման տարիներին, եւ այդպես է հիմա: «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրը ինքն է որոշում ինչին անդրադառնալ, երբ անդրադառնալ եւ ինչպես անդրադառնալ՝ անհրաժեշտության դեպքում խորհրդակցելով բացառապես թերթի ստեղծագործական կազմի՝ թողարկման պատասխանատուի եւ թղթակիցների հետ: Իսկ եթե որեւէ մեկի մոտ հարցեր են առաջանում X հրապարակման հետ կապված, ապա կարող է անձամբ այցելել խմբագրություն, ընդունելություն խնդրել գլխավոր խմբագրից եւ ստանալ իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները: Սա վերաբերում է բոլորին՝ քաղաքական մեծ ու փոքր խմբերի, կայացած եւ չկայացած կուսակցությունների, քաղաքացիական տարբեր միավորների ներկայացուցիչներին, ազատ էսթետներին, բիզնեսմեններին, քաղաքական գործիչներին, բոլոր ռանգի պաշտոնյաներին: Ես, իսկապես, սիրահոժար ժամանակ կտրամադրեմ, կլսեմ եւ կպատասխանեմ բոլորին, եւ հույս ունեմ, որ այս թեմային այլեւս երբեք անդրադառնալու կարիք չի լինի:

Խնդրո առարկա հրապարակման նախապատրաստական փուլում քաջ գիտակցում էի, որ կհանդիպենք վերոնշյալ խմբերի հերթական «անկեղծ զայրույթին», չէի բացառում անգամ, որ Տիգրան Առաքելյանն անձամբ «կհերքի» այն՝ համապատասխան հայտարարությամբ: Ուզում եմ հավաստիացնել սակայն, որ եթե վաղն էլի Հայաստանի արդարադատության համակարգի զոհերից որեւէ մեկի կողմից դատարանի դահլիճում նման խոսքեր հնչեն, մեր գործողությունները կլինեն բացառապես նույնը:

Հ.Գ. Խնդրում եմ, եւ սա անում եմ առաջին եւ վերջին անգամ, մեկընդմիշտ հիշել, որ մոտավորապես մեկ տարի առաջ «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագրի փոփոխություն է տեղի ունեցել: Նախկին գլխավոր խմբագիր, ներկայումս ԱԺ պատգամավոր, քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի գործընկերներ, բարի եղեք Փաշինյանի դեմ ձեր պայքարը, նրա հետ համագործակցությունը, թշնամությունն ու բարեկամությունը ծավալել քաղաքական դաշտում: Իսկ եթե մինչ օրս չեք նկատել, բացեք ձեր աչքերը եւ կտեսնեք, որ «Հայկական ժամանակ»-ը այդ դաշտի մաս չի կազմում: Ամեն դեպքում, ազատեք մեզ երեւույթները ընկալելու՝ ձեր անկարողության հետ այդքան հաճախ բախվելու ձանձրույթից:

Աննա Հակոբյան
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Տպել
1138 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում