ԱԺ-Ի ՓՈԽԱՐԵՆ` ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

03/10/2013 schedule14:04

Երեկ, այն պահին, երբ Ազգային Ժողովում քննարկվում էր համաներում հայտարարելու նախագիծը, ՀՀԿ-ական պատգամավոր, հանրահայտ օլիգարխ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո), իր երկու ավտոմեքենաներով («Տոյոտա Լենդ Կրաուզեր» եւ «Ռոլս Ռոյս») ժամանել էր Երեւանի քաղաքապետարան եւ իր մեքենաները կայանել երկրորդ գծում, ինչը օրենքի խախտում է: Այս մասին մեզ տեղեկացրին քաղաքապետարանի մոտ նստացույց անող ակտիվիստները: Քաղաքապետարանի մոտ գտնվող ոստիկաններից մեկից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք օրենքի խախտում չէ սա, եւ ինչու չեն հեռացնում: Ոստիկանն ասաց, որ դա իր լիազորությունների մեջ չի մտնում եւ այդ խնդրով պետք է զբաղվի Ճանապարհային ոստիկանությունը: Մեր հարցին` իսկ եթե այս պահին կայանած մեքենաներից մեկը ցանկանա դուրս գալ, ի՞նչ պետք է արվի, ոստիկանը պատասխանեց, որ պետք է սպասեն: Զրուցեցինք նաեւ մեկ այլ ոստիկանի՝ լեյտենանտ Գագիկ Ավագյանի հետ, ով նշեց, որ ինքն էլ իրավասու չէ, եւ 10-15 րոպեից ճանապարհային ոստիկանները կլինեն տեղում ու կհեռացնեն այս մեքենաները: Իսկ մեկ այլ ոստիկան մեզ հավաստիացնում էր, որ այդ մեքենաները քաղաքապետարան հյուրեր են բերել: Շուրջ 15 րոպե անց ճանապարհային ոստիկանները եկան եւ «Ռոլս Ռոյսի» վարորդից պահանջեցին վարորդական իրավունք, սակայն վերջինս չներկայացրեց, պատճառաբանելով, որ մնացել է բաճկոնի գրպանում: Միայն 15-20 րոպե անց հայտնվեց վկայականը, որից հետո ոստիկանները կազմեցին արձանագրություն՝ տուգանելով 5000 դրամ:

Սամվել Ալեքսանյանին ուղեկցող երկրորդ մեքենան, որը «Տոյոտա Լենդ Կրաուզեր» մակնիշի էր, նույնպես օրենքի խախտմամբ էր կայանված ու այն պահին, երբ ճանապարհային ոստիկանները վերջինից պահանջեցին վարորդական իրավունք, նա խոստացավ «ֆռռալ ու գալ»: Մի պտույտ անելուց հետո վերադարձած մեքենայի վարորդը ի պատասխան մեր հարցին՝ արդյո՞ք չգիտեր, որ երկրորդ գծում կայանելը օրենքի խախտում է, բարձր տրամադրությամբ ասաց, որ եթե օրենք են խախտել, կվճարեն. «Օրենք ենք խախտել, սաղ նկարած ա, կվճարենք, հիմա էլ առաջվա պես չի, որ չգտնեն, կգտնեն, կբերեն տուն ակտը, կվճարենք»:

Մկրտիչ Կարապետյան

Տպել
362 դիտում

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին