ՇԱ՜Տ «ԱՆԱՂՈՒՀԱՑ» ԱԿՑԻԱ

11/10/2013 schedule14:02

Երեկվանից Սամվել Ալեքսանյանը դադարեցրել է «Փակ շուկայի» հաճախորդներին թոնրատնից անվճար հաց ու լավաշ բաժանելու ակցիան: Նկատենք, որ օր օրի հացի հերթն ավելի մարդաշատ էր դառնում: Հերթի մեջ վիճաբանություններ էին լինում տեղ զբաղեցնելու համար: Ինչպես եւ նշել էինք, Ալեքսանյանի ակցիան մեծ վնաս է հասցրել մայրաքաղաքի կենտրոնում հացի վաճառք իրականացնող խանութներին: Պարոնյան փողոցում գործող հացի վաճառքի կրպակի աշխատակիցը մեր թղթակցին պատմել է, որ ակցիայի օրերին իրենց մոտ հացի վաճառքը նվազել է մոտ 50 տոկոսով: «Ես այս ժամին (զրույցը տեղի է ունեցել կեսօրին, ժամը 13:30-ին - խմբ.) հացի առաջին պարտիան վաճառած, երկրորդն էի ստանում: Հիմա, ինչպես տեսնում եք, առավոտյան ստացած հացից մի քանի հատ եմ վաճառել»,- նախօրեին իրավիճակը նկարագրել է հացավաճառը: Նա հայտնել է, որ կրպակին հաց մատակարարող ընկերությունը երեք օր վնասով է աշխատել, քանի որ հացի մեծ վերադարձ է եղել:

Խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ենք ստացել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից: ՏՄՊՊՀ մամուլի քարտուղարությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ հացի շուկան հանձնաժողովի կողմից չի վերահսկվում, սակայն մեր կողմից բարձրացված խնդիրը ներառվել է ՏՄՊՊՀ օրակարգ եւ երեկվա դրությամբ պետք է քննարկվեր հանձնաժողովում: Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ին խնդրել էինք մեկնաբանել «Փակ շուկայի» սուպերմարկետում Սամվել Ալեքսանյանի կողմից անվճար հաց եւ լավաշ բաժանելու դեպքը, ինչի պատճառով տարածքի հաց վաճառող կրպակներն ու խանութները վնասներ են կրում: «Հացի շուկան հանդիսանում է ցածր կենտրոնացվածության շուկա, որտեղ գործում են հարյուրավոր տնտեսվարողներ: Վերոնշյալ շուկայում չկան գերիշխողներ: ՀՀ ՏՄՊՊՀ-ին օրենսդրությամբ տրված լիազորությունների շրջանակում, ուսումնասիրվում եւ վերահսկվում են միայն այն շուկաները, որտեղ կան խոշոր տնտեսվարողներ, քանի որ նրանց վարքագիծը, տվյալ դեպքում գնային քաղաքականությունը, կարող են որոշակիորեն ազդեցություն ունենալ տվյալ շուկայի վրա: Այս դեպքում նման խնդիր չկա, քանի որ ինչպես արդեն նշեցինք, հացի շուկան մրցակցային շուկա է եւ հանձնաժողովի կողմից չի վերահսկվում»,-մեր թերթին պարզաբանել են ՏՄՊՊՀ-ից: Ի դեպ, չնայած հայտարարված էր, որ «Փակ շուկայի» պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին, շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մեր թղթակցին հայտնել է, որ բացումը կարվի այն ժամանակ, երբ կավարտվեն շինաշխատանքները:

Տպել
494 դիտում

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին

Ազգերի լիգա. Հայաստանի համար սկսվեց մեծ հույսերով, ավարտվեց, ինչպես միշտ

Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է գյուղտեխնիկայի արտադրություն հիմնելու ներդրումային ծրագիրը

Դեկտեմբերի 9-ի նախընտրական ցուցակներում ամբողջությամբ նույն տվյալներով 208 տարբեր մարդիկ կան

Գյումրու վրաերթի հեղինակն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Ով է փոխարինելու գեներալ Ղահրամանյանին՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնում

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին

Զիբիլիքսի աղմկոտ գործով ամբաստանյալ, ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանն ընդունում է մեղադրանքը. գործը կքննվի արագացված կարգո՞վ

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում եւ թիվ 37 դպրոցում կոռուպցիոն չարաշահումներով քրգործեր են հարուցվել

ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա

Աֆղանստանում քննարկվել է խաղաղապահ զորքերի սպառազինությունը եւ տեխնիկական հագեցվածությունը

Անցկացվել են հայ-գերմանական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները

Անհրաժեշտ է քայլ առ քայլ առաջ գնալ. Աննա Հակոբյանը՝ ԼՂ պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների խնդիրների լուծման մասին

Լուսացույցների տեղափոխություն Սայաթ-Նովայի պողոտա-Չարենցի փողոց խաչմերուկում

Քննարկվում են քրեակատարողական հիմնարկներն օտարալեզու գրականությամբ համալրելու հնարավոր ուղիները

Խարդախությամբ բանկից  փորձել են 1 մլն. եվրո հափշտակել. հայտարարվել է հետախուզում

Իմ քաղաքական գնահատականները շարունակում են մնալ նույնը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ. վարչապետ

Հայաստանը կարեւորում է Խորվաթիայի հետ համագործակցության ընդլայնումը. հանդիպում նախագահականում

Ստեփանակերտում շուտով երկու նոր մանկապարտեզ կկառուցվի. Արայիկ Հարությունյանը՝ բարեգործական նոր ծրագրի մասին