ՇԱՆՏԱԺՆԵՐԻ ՄԵԾ ԹՆՋՈՒԿ

29/10/2013 schedule14:03


Հայաստան վերադարձավ իր հետ բերելով ստորագրված երեք փաստաթուղթ (Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու մասին որոշման նախագիծը, Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին Հայաստանի մասնակցության մասին հայտարարությունն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ փոխգործակցության խորացման մասին հուշագիրը) եւ մեկ քաղաքական հայտարարություն Վլադիմիր Պուտինի կողմից. «Մենք աջակցում ենք մեր ինտեգրացիոն նախագծին միանալու Հայաստանի ու Ղրղըզստանի մտադրությանը: Պայմանավորվել ենք ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է հնարավորինս կարճ ժամկետներում մշակի ճանապարհային քարտեզ»,- Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ավարտին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Եւս մեկ հայտարարություն եղավ ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի կողմից, որի էությունը հետեւյալն էր. ՄՄ-ին Հայաստանի անդամակցելու ճանապարհային քարտեզը պետք է պատրաստ լինի դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի գագաթնաժողովին, ու թեեւ Սերժ Սարգսյանը դիմել է Մաքսային միության երկրների նախագահներին` խնդրելով հնարավորինս արագ իրեն հնարավորություն տալ վավերացնել անդամակցելու մասին իր համաձայնությունը, սակայն իրենք որոշել են, որ աշխատանքային խումբն ինքը կսահմանի ժամկետները սխալ տպավորություն չստեղծելու համար:

Ահա, ըստ էության, այսպիսի արդյունքներով Սերժ Սարգսյանը Մինսկից վերադարձավ Երեւան: Սակայն, նրա վերադարձից երկու օր անց երեւան եկան նոր 180 աստիճանով այլ արդյունքներ: Երեկ հայկական սոցիալական ցանցեր «սողոսկեցին» երկու տեսանյութ՝ մեկը բելառուսական համազգային հեռուստաընկերության` ՕHT-ի հոկտեմբերի 25-ի ռեպորտաժը, երկրորդը՝ ռուսական հանրային հեռուստաընկերության` ORT-ի հոկտեմբերի 27-ի ռեպորտաժը: Առաջինը Մինսկում ԱՊՀ անդամ երկրների խորհրդի նիստի մասին պատմող ռեպորտաժ է, որտեղ տարբեր ռակուրսներով կադրում երեւում է Սերժ Սարգսյանը ննջելիս: Ռեպորտաժի հեղինակները ամենայն խնամքով էին այն պատրաստել` հոգ տանելով, որ Սերժ Սարգսյանի ննջած լինելու հանգամանքը տարընթերցումների տեղիք չտա: Իսկ երկրորդը՝ ORT-ի ռեպորտաժը, Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստի մասին էր, որտեղ ասվում էր, որ Հայաստանի Մաքսային Միությանը միանալու ցանկությունը այդպես էլ կմնա որպես ցանկություն: «Մաքսային միությունն այն երկրների միությունն է, որոնք կատարում են միեւնույն պարտավորությունները, եւ այդ պատճառով Հայաստանի միանալու ցանկությանը պատասխանել են, որ մոտ ապագայում դրանք այդպես էլ կմնան ցանկություններ՝ Ադրբեջանի հետ ունեցած տարածքային խնդրի՝ Լեռնային Ղարաբաղի պատճառով»,- հնչում է «Воскресное время»-ի վարողի կողմից: Այս ռեպորտաժը սկսվում է նրանով, որ Թուրքիան որոշել է միանալ Մաքսային միությանը, եւ ավարտվում նրանով, որ եվրոպական ուղի բռնած Ուկրաինան չի կարող միանալ Մաքսային Միությանը: Սակայն, ռեպորտաժի ինտրիգը վերապահվել էր Հայաստանին. «Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ Մաքսային միության ընդլայնման շուրջ խոսակցությունը վերածվել է լարված քննարկման»,- փոխանցում է մեկնաբանը` սահուն անցում կատարելով Հայաստանին «մերժելու» թեմային: Փաստորեն, այս ռեպորտաժից տեղեկանում ենք, որ Հայաստանի հետ կապված լարված քննարկում է եղել եւ Հայաստանին ասել են, որ ՄՄ մտնելու իր ցանկությունն այդպես էլ ցանկություն կմնա: Մինչ այս, սակայն, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, խոսելով Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու մասին, ասել էր. «Հայաստանը պետք է հասկանա, թե ինտեգրման ինչ ճանապարհ պետք է անցնի, ինչպես դա արել են Բելառուսը, Ղազախստանը եւ Ռուսաստանը: Հայաստանը պետք է ընդունի Մաքսային միությանը անդամակցելու համար անհրաժեշտ բոլոր պարտավորությունները»: «Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ Մաքսային միության ընդլայնման շուրջ խոսակցությունը վերածվել է լարված քննարկման, քանի որ Մաքսային միությունն ի սկզբանե այն երկրների միությունն է, որոնք կատարում են միեւնույն պարտավորությունները, եւ այդ պատճառով Հայաստանի միանալու ցանկությանը պատասխանել են...»,- ասում է ORT-ն: Թե այդ ի՞նչ պարտավորությունների մասին է խոսում Լուկաշենկոն, որ պետք է ընդունի Հայաստանը եւ այդ ի՞նչ պարտավորություններ են, որոնց պատճառով Հայաստանին մերժում են, պետք է միայն ենթադրել: Սակայն, հաշվի առնելով վերջին մի քանի զարգացումները՝ մասնավորապես Զորի Բալայանի՝ Պուտինին ուղղված նամակը եւ հոկտեմբերի 21-ին ռուս լրագրողների հետ զրույցում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հայտարարությունը, թե եթե ԼՂՀ-ին հրավիրեն Մաքսային Միություն, իրենք կքննարկեն եւ կորոշեն մտնել թե ոչ, ենթադրությունները ակնհայտորեն պետք է պտտվեն ՄՄ-ում ԼՂՀ-ի կարգավիճակի շուրջ: ORT-ն, ընդ որում հղում է անում հենց ղարաբաղյան հիմնահարցին, այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի խնդիրը նոր առաջ չեկավ, եւ մինչեւ Մինսկի նիստը բազմաթիվ առիթներ կային ասելու, որ ՀՀ-ն չի կարող միանալ ՄՄ-ին Ադրբեջանի հետ ունեցած տարածքային վեճի պատճառով: Կարելի է նաեւ ենթադրել, որ ORT-ի հիշատակած լարված քննարկումն էլ Հայաստանի ՄՄ-ին միանալու դեպքում Ղարաբաղի հնարավոր կարգավիճակի շուրջ է եղել: Կարծիքներ կան սակայն, որ Սերժ Սարգսյանին ուղղված ռուսական այս մերժողական մեսիջներն այլ հիմքեր ունեն. մասնավորապես, ըստ որոշ փորձագետների, Ռուսաստանը Հայաստանին կտրեց Եվրամիությունից՝ տապալելով Վիլնյուսյան գագաթաժողովում Ասոցացման համաձայնագրի ստորագրումը ՀՀ-ի կողմից, եւ հիմա Հայաստանն իրենց այլեւս պետք չէ, ավելին` Մաքսային Միությունում ավելորդ գլխացավանք է` ոչ միայն ղարաբաղյան խնդրով, այլեւ տնտեսական առումներով: Այս վերլուծության մեջ, իհարկե, ռացիոնալ հատիկ կա, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ Վիլնյուսյան գագաթաժողովին դեռ մեկ ամիս կա, իսկ եվրոպական կողմն այս ընթացքում միշտ էլ դուռը կիսաբաց է թողել Հայաստանի համար, ինչը նշանակում է, որ ամեն պահի կարող է լայն բացել այն: Ենթադրվում է, որ հենց այս հանգամանքն էլ հայկական կողմից փորձ է արվել խաղարկել Մինսկի լարված քննարկումների ժամանակ, ինչի «պատասխանը», ահա, ստացվեց երկու տարբեր բնույթի, սակայն հավասարապես դիվանագիտական ապտակներ պարունակող ռեպորտաժներով:

Հայաստանն անարձագանք չթողեց տեղի ունեցածը: ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը ORT-ի ռեպորտաժի առիթով ջախջախիչ մի ստատուս գրեց Ֆեյսբուքում` մերկացնելով Մաքսային միության երկակի ստանդարտները` կապված ԵՄ-ի հետ հարաբերությունների պատճառով Ուկրաինային մերժելու եւ նույն ԵՄ-ի հետ ավելի լուրջ հարաբերություններ ունեցող Թուրքիային եւ մի քանի այլ երկրներ հրավիրելու հետ: Իսկ ահա բարձրաստիճան ՀՀԿ-ականի պատկանող կայքում էլ հոդված հայտնվեց, որտեղ համեմատություն էր արվում ՄՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ` ի օգուտ վերջինիս: Այս հոդվածում հնարավորինս գովաբանվում է ԵՄ-ն` որպես հուսալի գործընկեր, եւ քննադատվում Ռուսաստանը` որպես անհասկանալի եւ հեղհեղուկ պրոեկտների հեղինակ: Հոդվածում ասվում է, որ մի բան հստակ է. Մինսկում ստորագրված փաստաթղթերը եւ հնչած հայտարարությունները չեն նշանակում, որ ՀՀ-ն մտնելու է ՄՄ, իսկ խոսելով ԵՄ-ի եւ ՌԴ-ի միջեւ ՀՀ-ի երկընտրանքի մասին` հիշատակվում էր «նաղդը թողած նիսյայի հետեւից» ընկնելու մասին հայտնի թեւավոր խոսքը: «Մաքսայինը Հայաստանի համար դեռեւս մշուշոտ է, Վիլնյուսին էլ դեռ ժամանակ կա»,-ահա այս բազմանշանակ նախադասությամբ էլ ավարտվում էր ՌԴ ռեպորտաժի առիթով ՀՀԿ-ականի կայքում զետեղված հոդվածը:

Փաստորեն, Եվրասիական  բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի «լարված քննարկումը» երեկվա դրությամբ տեղափոխվել էր տեղեկատվական հարթակ եւ առաջիկայում շարունակվելու միտում ունի: Եթե վերոնշյալը մեկ նախադասության մեջ տեղավորենք եւ առավելագույնս պարզեցնենք, կստացվի, որ Մաքսային միությունում Ղարաբաղի կարգավիճակի շուրջ անհամաձայնության պատճառով ՄՄ-ից ՀՀ իշխանություններին հասկացնում են, որ կարող են եւ թույլ չտալ ՀՀ-ին մտնել միություն, իսկ ՀՀ իշխանությունները փորձում են հասկացնել, որ այդ դեպքում կգնան Եվրամիություն: Պաշտոնական Երեւանի կողմից դրանք, իհարկե, հուսահատ անհամարժեք քայլեր են: ORT-ին հակադրել ՀՀԿ-ական խեղճուկրակ մի կայքի մի հոդված եւ երիտասարդ պատգամավորի անձնական ստատուս, համաձայնեք, այնքան էլ հուսադրող չէ, եթե չասենք` խղճահարություն առաջացնող: Թեեւ հաշվի առնելով այն իրավիճակը, որում այսօր գտնվում է Հայաստանը` այդպիսի մի հոդվածն էլ «քաջություն է»:

Տպել
1050 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում